Մրցույթ
Այս էջում կայքի այցելուների ուշադրությանն է ներկայացվում 2010թ-ի դեկտեմբերի 1-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ գրասենյակում բացված ցուցահանդեսի աշխատանքները:
«Կյանքը բազմազան է, ապրելը` հրաշալի» ցուցահանդեսի մասնակիցներն արդեն անցել են գնահատման ու պարգևատրման փուլերը: Իսկ մեր կայքի Մրցույթ բաժնի Ցուցասրահ ենթաբաժինը հնարավորություն է ընձեռում ցուցահանդեսի մասնակիցների աշխատանքները թերթել նաև համացանցում ու տեղում էլ գնահատական տալ դրանցից յուրաքանչյուրին:
Քվեարկության համար գործում է 5 բալանոց համակարգ: Յուրաքանչյուր նկարի տակ պատկերված է հինգ աստղ: Ձեր որոշած (1-5) գնահատականը նկարին տալու համար հարկավոր է նշել նույնքան աստղ: Ի դեպ` յուրաքանչյուր նկարի օգտին կարելի է քվեարկել միայն մեկ անգամ:
Ցուցահանդեսի աշխատանքները քվեարկության համար կներկայացվեն խումբ առ խումբ: Աշխատանքների յուրաքանչյուր խումբը քվեարկության ենթակա կլինի միայն մեկ ամիս` սկսած տեղադրման պահից, որից հետո դրանք կարելի է միայն դիտել, իսկ քվեարկության համար կներկայացվի աշխատանքների հաջորդ խումբը:
Այդպիսով մրցույթի ավարտին մեր կայքի ցուցասրահում հնարավոր կլինի տեսնել 2010թ-ի դեկտեմբերի 1-ի ցուցահանդեսին ներկայացված բոլոր աշխատանքները, որոնցից լավագույնը կընտրվի ու մրցանակի կարժանանա այս անգամ կայքի այցելուների քվեարկության արդյունքում:


Հունվարի 25-ին, Երևանի թիվ 138 դպրոցում հյուրընկալվել էին «Հավասարը` հավասարին» մեթոդով 3 կրթողներ` Երևանի թիվ 195 դպրոցից: Նրանց այստեղ սպասում էր 50 հոգանոց լսարան` դպրոցի 9-րդ դասարանցիներ ու նաև մանկավարժներ:
Դեկտեմբերի 21-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ում հյուրընկալվեցին Ուզբեկստանի պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ: Հանդիպման գլխավոր նպատակը երիտասարդների շրջանում ՄԻԱՎ-ի և թմրամիջոցների կանխարգելման հայ գործընկերների փորձի հետ ծանոթությունն էր:
