Խտրականությունն ու անտարբերությունը

խթանում են ՄԻԱՎ-ի տարածմանը


Հումոր

Շատերին կարող է թվալ, որ հումորն ու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը ոչ մի առնչություն չեն կարող ունենալ: Սակայն վաղեմի իմաստությունն ասում է` լավագույն դեղամիջոցը հումորն է: Նրանք, ովքեր ծիծաղելու և կատակելու ուժ են գտնում ցանկացած իրավիճակում, կարողանում են ավելի հեշտ տանել կյանքի դժվարությունները: Այս բաժնում դուք կարող եք գտնել ինչպես ոլորտին առնչվող անեկդոտների, այնպես էլ մեր կազմակերպության գործունեության ընթացքում տեղի ունեցած դիպվածների ընտրանի:

Առողջ հումորն օգտակար է բոլորին

Երկու թմրամոլ նստած են ճամփեզրին ու խիստ զբաղված են այն չափաբաժինն ընդունելով, որը կարողացել են հայթհայթել: Նրանց նկատում է մի անցորդ ու որոշում է հիեշեցնել, որ միևնույն ներարկչի համատեղ օգտագործումը հղի է բազմաթիվ վտանգներով, այդ թվում նաև ՄԻԱՎ վարակ ձեռք բերելով: Թմրամոլներից մեկն ուղղում է հայացքը դեպի հոգատար քաղաքացին ու նկատում է.
-Հարգելիս, կարող ես հանգիստ լինել, մենք արդեն հոգ ենք տարել ՄԻԱՎ-ի մասին` երկուսս էլ թմրամիջոց ներարկելուց առաջ զինվել ենք պահպանակներով:

Զանգ հիվանդասենյակ.
-Ողջույն, Ձեր բժիշկն է խոսում:
-Ողջույն բժիշկ, ի՞նչ պարզեցիք հետազոտությունից հետո:
-Մենք հայտնաբերեցինք ձեզ մոտ ժանտախտ, տուբերկուլոզ, ՁԻԱՀ, հեպատիտ ու նաև մի շարք մանր մունր հիվանդություններ:
-Ի՞նչ եք ասում բժիշկ, խնդրում եմ անհապաղ սկսեք բուժումը:
-Մենք արդեն նշանակել ենք ձեզ խիստ դիետա` նախաճաշին նրբաբլիթ, ճաշին` պիցա, իսկ ընթրիքին` լավաշ:
-Դուք վստա՞հ եք, որ դա կօգնի բժիշկ:
-Չեմ կարծում, բայց դրանք միակ սննդատեսակներն են, որոնք հնարավոր է ներս հրել ձեր հիվանդասենյակի դռան տակից:

Մարմնավաճառը հաճախորդին.
-Դու հաստա՞տ ունես տեղեկանք այն մասին, որ ՄԻԱՎ վարակակիր չես:
-Այո:
-Արդեն կարող ես պատռել այն:

Մահամերձը բժշկին.
-Բժիշկ, ես լավ կվճարեմ, միայն թե մահվան եզրակացության մեջ գրիր, որ մահացել եմ ՁԻԱՀ-ից:
Բժիշկը` ապշած.
-Ինչպե՞ս կարելի է, որտեղի՞ց նման ցանկություն:
-Նախ, ինքդ քեզ կարդարացնես` մրսածությունը բուժում ունի, իսկ ՁԻԱՀ-ը` ոչ: Հետո իմ կնոջը որևէ մեկը մատով անգամ չի դիպչի, իսկ նրա սիրեկանը` ինքնասպան կլինի:

Միանում է ինքնապատասխանիչը. «Ողջույն, այսօր հիանալի օր է, և ես հիմա վայելում եմ այն, այդ պատճառով չեմ կարող մոտենալ խոսափողին: Իմ այսօրվա նշանաբանն է` առատաձեռնորեն սեր բաշխիր: Խոսեք ձայնային ազդանշանից հետո»:
Ըըըը... ճիշտն ասած ձեզ զանգում են հիվանդանոցից: ՄԻԱՎ-ի նկատմամբ ձեր արյան հետազոտության պատասխանն արդեն հայտնի է: Մի խոսքով` արդյունքը դրական է: Ի դեպ` խորհուրդ կտայի փոխել ձեր նշանաբանը:

-Ճիշտն ասեք բժիշկ, դուք ինձ կբուժե՞ք:
-Վիճակագրական տվյալների համաձայն նման դեպքերում 100 հիվանդից բուժվում է միայն մեկը:
-Ուրեմն ես ոչ մի հույս չունե՞մ:
-Հակառակը, դուք անպայման կապաքինվեք, քանի որ երեկ մահացավ 99-րդը:

Բժիշկն այցելուին.
-Ձեզ տանջու՞մ են գիշերային մղձավանջները:
-Ոչ, ես դրանք վայելում եմ:

-Բժիշկ, ես նոր եմ վերադարձել արտասահմանից, մեկնել էի գործուղման:
-Հիանալի է, ինչ որ հետաքրքիր բան բերե՞լ եք այնտեղից:
-Ճիշտն ասած հենց դա էի ուզում իմանալ ձեզ մոտ հետազոտվելուց հետո:

-Բժիշկ, բոլոր իմ ծանոթներն ինձ խելագար են համարում այն պատճառով, որ ես շատ եմ սիրում նրբերշիկ:
-Հավատացեք, դա անհեթեթություն է, ես էլ եմ շատ սիրում նրբերշիկ:
-Իսկապե՞ս, ուրեմն դուք անպայման պետք է տեսնեք իմ հավաքածուն:

-Բժիշկ, մի՞թե մեկ բաժակն ուտելուց առաջ այդքան վտանգավոր է առողջության համար:
-Ամենևին, եթե, իհարկե, շատ հաճախ չեք ուտում:

-Բժիշկ, իմ կինը պնդում է, որ ՄԻԱՎ-ը կարելի է բուժել հումակերությամբ:
-Գիտեք, իմ կինն էլ չի սիրում պատրաստել:

«ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ի կուրյոզներից
2003թ-ին, երբ «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ի դասընթացավարները Գավառ քաղաքում վարժանք էին անցկացնում տեղի 6 դպրոցների և Պետական Համալսարանի Գավառի մասնաճյուղի ուսանողների համար, տեղի ունեցավ մի դիպված: Աշակերտներից մեկն իր հետ բերել էր պահպանակ: Անգամ անզեն աչքով կարելի էր նկատել, որ այն ժամկետանց է ու «հալումաշ»: Բայց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից պաշտպանվելու միջոցների մասին դասընթացավարի անդրադարձից հետո այդ աշակերտն ուզում էր ցուցադրել պահպանակն իր այն ընկերներին, ովքեր դեռ առիթ չէին ունեցել տեսնելու այն սեփական աչքերով: Ներկաներն այդպիսով իրենց աչքով տեսան ու ծանոթացան պահպանակ կոչվածին: Իսկ երբ բանը հասավ դասընթացի այն հատվածին, երբ պետք է մասնակիցներին բաժանվեին պահպանակներ, իսկ ուսանողները բավական մեծահասակ ու ամոթխած էին, դասընթացավարը որոշեց պահպանակի տուփը թողնել սենյակում ու դուրս գալ: Վերադառնալուց հետո 250 պահպանակ պարունակող տուփը դատարկ գտավ: Դասընթացին մասնակցում էր 16 ուսանող:

«Հավասարը` հավասարին» մեթոդով ՁԻԱՀ-ի կանխարգելման դասընթացների ժամանակ, երբ աշակերտներն իմացան, որ ՄԻԱՎ վարակն անկայուն է արտաքին միջավայրում սկսվեց աշխույժ իրարանցում ու ոգևորություն աշակերտների շարքերում: Պատանիներին ու աղջիկներին ուրախացրել էր այն փաստը, որ անբուժելի վիրուսը գոնե անկայուն միջավայրում, օրինակ` արևի ճառագայթների ներքո անմիջապես ոչնչանում է: ՄԻԱՎ-ի դեմ պայքարում սեփական ներդրումն ունենալու մեծ ցանկությունը նրանց հուշեց վարակի ի սպառ ոչնչացման նոր բանաձև, որը նրանից մեկը ներկայացրեց հարցի տեսքով. հնարավոր չէ՞ արդյոք վերացնել օրգանիզմից անբուժելի վարակը` երկար կանգնելով արևի տակ:

Դավիթ Քեշիշյան -14 տարեկան, «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթող
Մեր հարևանը ալկոհոլամոլ է: Վերջերս, նրան բուժում էին նշանակել: Նա էլ, ինչպես հետո պարզվեց, դիտավորյալ, բուժման ամբողջ փուլի համար նախատեսված դեղամիջոցները միանգամից էր ընդունել: Դրանց ազդեցության տակ սեփական պատշգամբից դուրս էր նետվել ու վայրէջք կատարել իրենց բարձրահարկ շենքի բակում: Երբ օգնության են հասել, տեսել են գետնին հարմարավետ տեղավորված, ոտքը ոտքին գցած «տուժողին», ով դեմքի խաղաղ արտահայտությամբ դիմել է հավաքվածներին հետևյալ խնդրանքով. «մի գլանակ կտա՞ք ծխեմ»:


 

 



Հայաստանում կգործի շարժական կլինիկա

2014-05-13

komaz.jpgԱյն շուտով կհասնի Հայաստան և մայիսի վերջում կսկսի գործել` բժշկական ծառայությունները մոտեցնելով բոլոր նրանց, ովքեր չեն կարող ինքնուրույն հասնել հիվանդանոց կամ մոտակա բուժկետ:

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանս

2014-05-12

logo.jpgՄայիսի 12-ին, Մոսկվայում մեկնարկեց Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանսը:

Նոյեմբեր
2017

Երկ
Երք
Չոր
Հին
Ուրբ
Շաբ
Կիր

30
31
1
2
3
4
5

6
7
8
9
10
11
12

13
14
15
16
17
18
19

20
21
22
23
24
25
26

27
28
29
30
1
2
3