ՄԻԱՎ-ը փոխանցվում է

արյան և այլ կենսաբանական հեղուկների միջոցով


Ձեր վերաբերմունքը թմրամիջոցներ օգտագործելու վերաբերյալ

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին տարածված խեղաթյուրված տեղեկատվության շտեմարան

Երբ ես դեռ չէի մասնակցել «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ «Հավասարը` հավասարին» մեթոդով վարժանքներին, իմ կարծիքն այլ էր ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին: Ես գիտեի, թե ՁԻԱՀ-ն ամեն տեսակ շփումից փոխանցվում է և եթե ինչ որ մեկն այդ հիվանդությամբ վարակված լիներ, ես նրան շատ վատ կվերաբերվեի: Բայց այստեղ գալուց հետո իմ կարծիքն ամբողջովին փոխվեց: Ես հասկացա, որ այդ հիվանդությունն ամեն շփումից չի փոխանցվում և ՄԻԱՎ-ով ապրողներին պետք է լավ վերաբերվել, հակառակ դեպքում մենք կնպաստենք ՄԻԱՎ-ի տարածմանը:
Ազատ Խուրշուդյան-14 տարեկան

Մի անգամ ընկերներս ինձ ասացին, որ ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց հետ շփվել պետք չէ, որովհետև նրանք վտանգավոր են: Երբ ես հարցրեցի, թե ինչու՞, նրանք պատասխանեցին, որ ՁԻԱՀ-ով հիվանդները հայացքով կարող են վարակել դիմացինին:
Թաթուլ-14 տարեկան

Ես իմ ընկերներից լսել էի, որ ՄԻԱՎ-ով կարող ես վարակվել հասարակական տրանսպորտով երթևեկելիս: Դրանից հետո վախենում էի հասարակական տրանսպորտից օգտվել: Բայց մի օր հեռուստացույցով տեսա մի հաղորդում, որի օգնությամբ իմացա, որ դա սուտ է: Ավելին` տեղեկացա վարակի փոխանցման իրական ուղիների մասին: Ես շատ ուրախացա, շտապեցի զանգել ծանոթներիս, ընկերներիս ու հայտնել այդ լուրը: Այդ դեպքից հետո հասկացա, որ պետք չէ ամեն մի անհեթեթությանը հավատալ և անհրաժեշտ է տեղեկացված լինել:
Էլմիրա Միրաբյան-14 տարեկան

Մի անգամ ընկերուհուս հարցրեցի, թե գիտի՞ արդյոք ինչպես է փոխանցվում ՄԻԱՎ-ը: Նա էլ, թե` դա այն հիվանդությունը չէ՞, որ փոխանցվում է փռշտոցի միջոցով: Ես պատասխանեցի, որ դա գրիպով վարակվելու ուղին է: Ընկերուհիս բարկացավ, ասաց, որ հաստատ գիտի, կարդացել է մի ամսագրում մեծ-մեծ տառերով գրված զգուշացումն այն մասին, որ ՄԻԱՎ-ը փոխանցվում է փռշտոցի միջոցով: Խնդրեցի բերել ու ցույց տալ այդ «անհեթեթությունը»: Չբերեց, երևի ամաչում էր: Տեսնու՞մ եք ինչ վատ է չիմանալը: Շատ ուրախ եմ, որ ես գիտեմ:
Սիլվա Խաչատրյան - 15 տարեկան

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ն աշխարհում տարածված ամենավտանգավոր անբուժելի հիվանդություններից մեկն է: Մարդիկ շատ հաճախ վարակվում են, որովհետև անտեղյակ են և անպատրաստ: Կան տարբեր կարծիքներ ու սխալ տեղեկություններ: Օրինակ`
• չպիտի շփվես վարակակրի հետ, այլապես դու էլ կվարակվես,
• ՁԻԱՀ-ով հիվանդների հետ պետք է զգույշ լինել, հակառակ դեպքում այն ցանկացած ճանապարհով կփոխանցվի,
• ՁԻԱՀ-ը վարակիչ չէ, բուժվող է և ծանր հիվանդություն չէ,
• մարդը միանգամից կարող է իմանալ դիմացինը վարակակիր է, թե` ոչ,
• ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը տարբեր հիվանդություններ են,
• ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը շատ չնչին է:
Եղիազարյան Սվետլանա - 15 տարեկան

Ասում են, թե ՁԻԱՀ անունով հիվանդություն չկա:
Անանուն

Ես գիտեի, թե ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը փոխանցվում է ժառանգաբար և բուժվում է:
Անանուն

Ես լսել եմ իմ հասակակիցներից, որ պահպանակը չի պաշտպանում ՄԻԱՎ-ով վարակվելուց, այլ հակառակը` մեծացնում է վարակվելու հավանականությունը:
Հակոբ Հայրունի - 14 տարեկան

Լսել եմ, որ ՁԻԱՀ-ը փոխանցվում է միայն սեռական ճանապարհով:
Անանուն

Մինչև դասընթացներին մասնակցելը ես շատ բան չգիտեի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին: Լսել էի, որ ՄԻԱՎ-ից մահանում են վարակվելուց մի օր հետո: Այդ զավեշտալի պատմությունը լսել եմ մեկ տարի առաջ: Հիմա հասկանում եմ, որ նման բան ասողն անգրագետ էր:
Արա Մխիթարյան - 15 տարեկան

Ես գիտեի, թե ՄԻԱՎ-ը տարածվում է շփումից, օդակաթիլային ճանապարհով ու բուժվում է ինչ որ դեղերով:
Անանուն

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը հիվանդություններ են: Երկու հիվանդություններն էլ անբուժելի են: Ես գիտեմ, որ դրանց հիմնական բուժման եղանակը անձնական հիգիենային կանոններին հետևելն է:
Անանուն

Ես լսել եմ, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը սեռական հիվանդություններ են: Բուժվող են և դրանցից հեշտությամբ կարելի է ազատվել: Եվ քանի որ բուժում ունեն, այդ հիվանդություններից մարդը չի մահանում: Լսել եմ նաև, որ ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել համբույրի կամ ուրիշի սպասքից, նաև լողավազանից օգտվելիս:
Գրիշա Գասպարյան - 14 տարեկան

ՁԻԱՀ-ով տառապող մարդիկ կեսմարդ են` և կան, և չկան: Ագրեսիվ պետք է տրամադրվել և պայքարել ՁԻԱՀ-ի դեմ:
Անանուն

Ասում են, որ ՄԻԱՎ-ը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:

Ասում են, որ ՄԻԱՎ-ը տարածվում է համբույրի միջոցով:

Ասում են, որ ՄԻԱՎ-ը տարածվում է լոգանք ընդունելիս:

Ասում են, որ ՄԻԱՎ-ը տարածվում է հազի և փռշտոցի ժամանակ:

Ասում են, որ ՄԻԱՎ-ը տարածվում է անգամ սովորական շփման ժամանակ:

ՄԻԱՎ-ը տարածվում է շատ արագ ու որևէ վտանգ չի ներկայացնում, բայց որ ՁԻԱՀ լիներ` դա ուրիշ բան:

Այս վիրուսը գրիպի նման է, և մի փոքր ուշադրություն դարձնելու դեպքում այն շատ հեշտ կարելի է կանխել:

ՄԻԱՎ-ը շատ վտանգավոր մի վիրուս է, որ միայն տղամարդուց է անցնում կնոջը, կնոջից չեն վարակվում:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը վատ հիվանդություն է: Կարող է փոխանցվել անգամ համբույրի ու սովորական շփման միջոցով:



Հայաստանում կգործի շարժական կլինիկա

2014-05-13

komaz.jpgԱյն շուտով կհասնի Հայաստան և մայիսի վերջում կսկսի գործել` բժշկական ծառայությունները մոտեցնելով բոլոր նրանց, ովքեր չեն կարող ինքնուրույն հասնել հիվանդանոց կամ մոտակա բուժկետ:

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանս

2014-05-12

logo.jpgՄայիսի 12-ին, Մոսկվայում մեկնարկեց Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանսը:

Նոյեմբեր
2017

Երկ
Երք
Չոր
Հին
Ուրբ
Շաբ
Կիր

30
31
1
2
3
4
5

6
7
8
9
10
11
12

13
14
15
16
17
18
19

20
21
22
23
24
25
26

27
28
29
30
1
2
3