Խտրականությունն ու անտարբերությունը

խթանում են ՄԻԱՎ-ի տարածմանը


Ձեր վերաբերմունքը թմրամիջոցներ օգտագործելու վերաբերյալ

Ամառային դպրոց-ճամբար

Համահեղինակներ`
Պետրոսյան Ն. Բ, Կարապետյան Զ. Մ., Ավետիսյան Ա. Մ.
«ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման աշխատանքներում ներգրավված երիտասարդների համագործակցության դաշտի ընդլայնման և «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների կատարած աշխատանքների ամփոփման նպատակով, Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր մարզերի և Երևան քաղաքի երիտասարդների շրջանում 2004 և 2005 թվականներին կազմակերպվեցին ամառային դպրոցներ, որին մասնակցեցին 9-10-րդ դասարանների թվով 230 աշակերտներ: Նրանք մասնակցել էին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ի կազմակերպած հնգօրյա դասընթացներին և հետագայում էլ աչքի էին ընկել իրենց ցուցաբերած ակտիվությամբ:

Ամառային դպրոցն ուներ հետևյալ խնդիրները.

• «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների ցանցային աշխատանքի հզորացում և ընդլայնում,
• ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին դեռահասների գիտելիքները տարածելու հմտությունների ուսուցում և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց նկատմամբ հանդուրժողականության ամրապնդում:

«Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներն, ովքեր մասնակցել են ամառային դպրոցին, ընտրվել են ըստ համագործակցելու, հաղորդակցվելու, հանդուրժելու, կողմնորոշվելու և կոնֆլիկտներ լուծելու իրենց հմտությունների, ինչպես նաև կազմակերպչական ունակությունների:

Կազմակերպվել և իրականացվել են հանդիպումներ «Հավասարը` հավասարին» մեթոդով ընտրված կրթողների ծնողների հետ: Վերջիններս ծանոթացել են ամառային դպրոցի կազմակերպման նպատակին, օրակարգին, կազմակերպիչների պահանջներին: Երեխաների մասնակցության հարցում ծնողների համաձայնությունը ստանալուց հետո կնքվել են երկկողմ պայմանագրեր:

Ամառային դպրոցին մասնակցելու համար ընտրվել են նաև մի քանի ուսուցիչներ` որպես «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողի աշխատանքները համակարգողներ: Ընտրված ուսուցիչներից յուրաքանչյուրը պետք է ունենար հետևյալ որակները`

• դասավանդման ինտերակտիվ մեթոդի իմացություն և փորձ,
• դասընթացների կազմակերպման և անցկացման փորձ,
• կազմակերպչական ունակություններ և վերլուծական մտածողություն:

Ամառային դպրոցի համար նախապես մշակվել էր օրակարգ, որը ներառում էր դասընթացներ, ընդմիջումներ և ժամանց (ինտելեկտուալ և սպորտային խաղեր, արշավներ): 2004թ. ամառային դպրոցի ժամանակ կազմակերպվել են արշավներ դեպի Ստեփանավանի Լոռի բերդ, իսկ 2005թ.-ին` Արդվի և Օձուն գյուղերի տեսարժան վայրեր, Հաղպատ և Սանահին եկեղեցական համալիրներ:

Ամառային դպրոցում դասընթացներն իրականացվել են ինտերակտիվ ուսուցման մեթոդներով ու համավարման սկզբունքով` ուսուցչի և «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողի կողմից: Աշխատանքներն իրականացվել են մեծ և փոքր խմբերում, ցուցադրվել են տեսաժապավեններ: Վարժանքները հագեցած են եղել դերային խաղերով, քննարկումներով, զրույցներով և բանավեճերով, անհրաժեշտության դեպքում ուղեկցվել են «սառույց կոտրելու» վարժություններով:

2005թ. ամառային դպրոցի ժամանակ, Օձուն գյուղի դպրոցի տնօրենի և ճամբարի կազմակերպիչների նախնական պայմանավորվածության համաձայն, կազմակերպվել է հանդիպում գյուղի դպրոցի 9-10-րդ դասարանի աշակերտների և ճամբարի մասնակիցների միջև: Վերջիններս ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման թեմայով դասընթաց են վարել իրենց օձնեցի հասակակիցների համար:

«Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների կատարած աշխատանքների ամփոփման, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման գործում նրանց դերի կարևորման և փորձի փոխանակման նպատակով, 2008թ.-ի հունիսի 25-27-ը կազմակերպվել է ամփոփիչ եռօրյա համաժողով` Հայաստանի մարզերի և Երևան քաղաքի «Հավասարը` հավասարին» մեթոդով վերապատրաստված դեռահասների շրջանում:

Մասնակիցների ընդհանուր թիվը մոտ 200 էր, այդ թվում` 13 ուսուցիչներ: Յուրաքանչյուր օրվա համար մշակվել էր օրակարգ: Համաժողովի բացման արարողությունից հետո բոլոր մասնակիցները վիճակահանությամբ բաժանվեցին 6 խմբերի` 18-20-ական աշակերտներով: Յուրաքանչյուր խմբին կցվեցին ուսուցիչներ: Առաջին օրը` հունիսի 25-ին, խմբերում տեղի ունեցան քննարկումներ ««Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների միջև փոխադարձ կապի բարելավում» և ««Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների դերի գիտակցումը» թեմաների շուրջ:

Հունիսի 26-ին` թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրվա առիթով, Երևան քաղաքի տարբեր համայնքներում համաժողովի մասնակիցները բաժանեցին տեղեկատվական թերթիկներ` նպատակ ունենալով բնակչությանը տեղեկացնել թմրամիջոցների վնասակար հետևանքների մասին: Նախապես պատրաստվել են տեղեկատվական թերթիկներ, կազմվել են խմբերը, որոնք համապատասխան երթուղով ուղևորվել են ընտրված մարդաշատ վայրեր:

Համաժողովը նպաստեց Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների և ուսուցիչների միջև փորձի փոխանակմանը, ընկերական, անձնական կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը: Բացի դրանից, աճեց նրանց գիտելիքների մակարդակն ու փոխվեց գիտակցությունը սեփական առողջության նկատմամբ:

Ստացած գիտելիքների և ձեռք բերած հմտությունների համադրմամբ «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները կարողացան մշակել մեխանիզմներ և ապահովել ինքնավերարտադրման գործընթացը: Դպրոցն ավարտելուց հետո էլ նրանցից շատերը շարունակում են նմանատիպ աշխատանքներ կատարել ԲՈՒՀ-երում: Այսօր էլ շարունակվում է «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ի և «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների միջև հաստատված սերտ համագործակցությունը:

05 Նոյեմբեր, 2010


2010-11-05Ուշադրության պակասի և գերշարժունության ու այլ վարքագծային խանգարումների տարածվածությունը 10-12 տարեկան դպրոցականների շրջանում
2010-11-05Դպրոցականների շրջանում ալկոհոլի, ծխախոտի և թմրամիջոցների տարածվածության ուսումնասիրություն
2010-11-05Առողջ ապրելակերպի կարևորումը երիտասարդների շրջանում
2010-11-05ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում
2010-11-05«Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցումը ՀՀ ուսումնական հաստատություններում


Հայաստանում կգործի շարժական կլինիկա

2014-05-13

komaz.jpgԱյն շուտով կհասնի Հայաստան և մայիսի վերջում կսկսի գործել` բժշկական ծառայությունները մոտեցնելով բոլոր նրանց, ովքեր չեն կարող ինքնուրույն հասնել հիվանդանոց կամ մոտակա բուժկետ:

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանս

2014-05-12

logo.jpgՄայիսի 12-ին, Մոսկվայում մեկնարկեց Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանսը:

Նոյեմբեր
2017

Երկ
Երք
Չոր
Հին
Ուրբ
Շաբ
Կիր

30
31
1
2
3
4
5

6
7
8
9
10
11
12

13
14
15
16
17
18
19

20
21
22
23
24
25
26

27
28
29
30
1
2
3