ՄԻԱՎ

Մարդու

Իմունային

Անբավարարության

Վիրուս


Ձեր վերաբերմունքը թմրամիջոցներ օգտագործելու վերաբերյալ

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում

Համահեղինակներ`
Բաբախանյան Վ.Յ.1, Սեմերջյան Պ.Ս.2, Մուշեղյան Ա.Ժ.1
1) «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ
2) ՀՀ Առողջապահության նախարարության հոգեբուժական բժշկական կենտրոն ՓԲԸ նարկոլոգիական կլինիկա

Խնդիրը - Ցանկացած երկրում թմրամիջոցների ներարկային օգտագործողները (ԹՆՕ) ՄԻԱՎ-ի վարակելիության և նրա հետագա տարածման տեսակետից առավել ռիսկային սոցիալական խումբն է: Շատ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, թմրամիջոցների ներարկային օգտագործումը ՄԻԱՎ-ի համաճարակի տարածման հիմնական ճանապարհն է:

Թմրամիջոցների ներարկային օգտագործողներին բնորոշ է ուրույն ռիսկային վարքագիծ (ներարկման պարագաների բազմակի և/կամ համատեղ օգտագործում, անկանոն ու անպաշտպան սեռական հարաբերություններ), ինչը նրանց առավել խոցելի է դարձնում ՄԻԱՎ վարակի հանդեպ: Խնդիրն ավելի է բարդանում այն երկրներում, որտեղ կախվածությամբ տառապող հիվանդները ենթարկվում են քրեական պատասխանատվության ու հասարակական խարանի: Դա բերում է նրանց սոցիալական մեկուսացման:

90-ական թվականների սկզբում թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առավել արդյունավետ կանխարգելման նպատակով ձևավորվեց ու տարածում ստացավ վնասի նվազեցման ռազմավարությունը: Վնասի նվազեցումը բժշկական, առողջապահական, հասարակական ու քաղաքական գործառույթների ամբողջականությունն է, որը նպատակ ունի մեղմացնել ռիսկային վարքագծի դրսևորումները թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում: Առողջապահական ոլորտում այն ներառում է միանգամյա օգտագործման ներարկիչների մատչելիություն` ինչպես դեղատնային ցանցում, այնպես էլ ներարկիչների փոխանակման ծրագրերի իրագործման միջոցով, պահպանակների տրամադրում, ՄԻԱՎ վարակի կապակցությամբ կամավոր խորհրդատվություն ու թեստավորում, տեղեկատվական-կրթական նյութերի տրամադրում, սեռավարակների վաղաժամ հայտնաբերում ու բուժում, կախվածության փոխարինող բուժման ապահովում:

Համաշխարհային փորձը վկայում է` այն երկրներում, որտեղ իրականցվում են վնասի նվազեցման ծրագրեր, ՄԻԱՎ վարակի տարածվածությունը թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում նվազում է: Մասնավորապես, 1998թ.-ին կատարված լայնածավալ հետազոտության արդյունքները վկայում են, որ աշխարհի այն քաղաքներում (թվով 29), որտեղ իրականացվել են ներարկիչների փոխանակման ծրագրեր, ՄԻԱՎ-ի տարածվածությունը տարեկան նվազել է միջինը 5,8%-ով: Իսկ այն քաղաքներում (թվով 52), որտեղ նման ծրագրեր չեն իրագործվել, ՄԻԱՎ-ի տարածվածությունը տարեկան աճել է միջինը 5,9%-ով:

Միջավայրը - Սկսած 2003թ.-ից, վնասի նվազեցման ծրագիրը Հայաստանում իրականացվել է Երևան և Գյումրի քաղաքների թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում` «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ կողմից: Գյումրիում աշխատանքներն իրականցվել են «Ընտանիքի բարերար» ՀԿ հետ համատեղ:

Ծրագիրը - Հիմնական նպատակն էր թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում նվազեցնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածությունը` ռիսկային վարքագծի փոփոխման ու առավել անվտանգ վարքագծի ձևավորման միջոցով: Իրականացվել են շահառուների կամավոր խորհրդատվություն ու հետազոտություն, միանգամյա ներարկիչների և պահպանակների, կրթական-տեղեկատվական նյութերի, վարակազերծ (ստերիլ) վիրակապական նյութերի տրամադրում, սեռավարակների հայտնաբերում և սինդրոմային բուժում: Այս գործառույթների իրականացման նպատակով Երևանում և Գյումրիում ստեղծվել են մեկական կամավոր խորհրդատվության ու հետազոտության կետեր, ինչպես նաև կատարվել են աութրիչ աշխատանքներ:

Արդյունքները - Երևանում ու Գյումրիում ծրագրի իրականացման ընթացքում ծրագրային գործառույթներով ընդգրկվել է ավելի քան 1200 շահառու (ցուցանիշը գումարային է): Երևանում, հաշվի առնելով տարածքի մեծությունն ու հաստիքային աութրիչ աշխատողների սակավությունը, շահառուների որոշ մասը՝ թվով 200-250, ընդգրկվել է երկրորդային ծածկույթի միջոցով: Այդ նպատակով աութրիչ աշխատանքներում ընդգրկվել են «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթված կամավոր շահառուներ:

Ծրագրի նման մարտավարությունը բխում էր նախորդ տարիների փորձից, երբ շահառուներից ոմանք, ակտիվորեն համագործակցելով ծրագրի անձնակազմի հետ, իրականացնում էին կամավորական աշխատանք թմրամիջոցների ներարկային այլ օգտագործողների շրջանում: Շահառուներին տրամադրվել է ավելի քան 250 000 ներարկիչ ու 150 000 պահպանակ: 446 շահառուներ ստացել են ՄԻԱՎ վարակի նկատմամբ անանուն հետազոտություն: Ավելի քան 200 շահառուների տրամադրվել է սինդրոմային բուժում:

Վնասի նվազեցման ծրագրերի արդյունավետության մասին վկայում է ՄԻԱՎ վարակի տարածվածության կայուն նվազումը՝ 15% 2002թ., 9,3% 2005թ., 6,8% 2007թ.:
Միևնույն ժամանակ առկա են լուրջ խնդիրներ: Մասնավորապես, կամավոր խորհրդատվության ու հետազոտության կետերի հաճախելիությունը մնում է ցածր, որի հետևանքով խորհրդատվական աշխատանքի մեծ մասն իրականացրել են աութրիչ աշխատողները:

05 Նոյեմբեր, 2010


2010-11-05Ուշադրության պակասի և գերշարժունության ու այլ վարքագծային խանգարումների տարածվածությունը 10-12 տարեկան դպրոցականների շրջանում
2010-11-05Դպրոցականների շրջանում ալկոհոլի, ծխախոտի և թմրամիջոցների տարածվածության ուսումնասիրություն
2010-11-05Առողջ ապրելակերպի կարևորումը երիտասարդների շրջանում
2010-11-05«Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցումը ՀՀ ուսումնական հաստատություններում
2010-11-05Ամառային դպրոց-ճամբար


Հայաստանում կգործի շարժական կլինիկա

2014-05-13

komaz.jpgԱյն շուտով կհասնի Հայաստան և մայիսի վերջում կսկսի գործել` բժշկական ծառայությունները մոտեցնելով բոլոր նրանց, ովքեր չեն կարող ինքնուրույն հասնել հիվանդանոց կամ մոտակա բուժկետ:

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանս

2014-05-12

logo.jpgՄայիսի 12-ին, Մոսկվայում մեկնարկեց Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանսը:

Նոյեմբեր
2017

Երկ
Երք
Չոր
Հին
Ուրբ
Շաբ
Կիր

30
31
1
2
3
4
5

6
7
8
9
10
11
12

13
14
15
16
17
18
19

20
21
22
23
24
25
26

27
28
29
30
1
2
3