Խտրականությունն ու անտարբերությունը

խթանում են ՄԻԱՎ-ի տարածմանը


Ձեր վերաբերմունքը թմրամիջոցներ օգտագործելու վերաբերյալ

Առողջ ապրելակերպի կարևորումը երիտասարդների շրջանում

Համահեղինակներ`
Հայրունի Զ.Ս., Մուշեղյան Ա.Ժ.
«ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ

Յուրաքանչյուր դարաշրջան առանձնանում է իրեն բնորոշ զարգացումներով, խնդիրներով ու մարտահրավերներով: 21-րդ դարն առաջ է բերել այնպիսի խնդիրներ և մարտահրավերներ, որոնք հրատապ լուծում և ուշադրություն են պահանջում: Դրանց թվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և սեռավարակների կանխարգելումը, թմրամոլության, ալկոհոլի չարաշահման, ծխախոտի գործածման դեմ պայքարը, անվտանգ ու պատասխանատու վարքագծի դրսևորման և առողջ ապրելակերպի կարևորումը:

Առողջ և իրազեկ երիտասարդ սերունդ կունենանք այն դեպքում, եթե այս պայքարում իրականացվող գործողությունները ծրագրվեն ճշմարիտ արժեքների հիման վրա: Երիտասարդներին հարկավոր է տալ գիտելիքներ առողջության վերաբերյալ` հատկապես սեռական և վերարտադրողական առողջության, կախվածություն առաջացնող նյութերի վնասակար ազդեցությունների և հետևանքների ու առողջ ապրելակերպի կարևորության մասին: Հարկ է նաև օգնել երիտասարդներին ճնշումներին դիմակայելու, կշռադատված և ինքնուրույն որոշում կայացնելու հմտություններ ձեռք բերելու հարցում:

Այս ամենին կարելի է հասնել կրթական ծրագրերի միջոցով, որոնք երիտասարդներին հնարավորություն կտան բանակցելու և ճիշտ կողմնորոշվելու` հօգուտ անվտանգ վարքագծի, ձևավորելու առողջ ապրելակերպի վերաբերյալ ճիշտ դիրքորոշումներ, ինչպես նաև ձեռք բերելու տեղեկությունները վերլուծելու և համադրելու հմտություններ:

Մինչև 2004թ.-ը Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրերում սեռական և վերարտադրողական առողջության պահպանման եղանակների, վնասակար սովորությունների, սխալ վարքագծի պատճառով առաջացող հիվանդությունների և դրանց կանխարգելման, առողջության պահպանմանն ուղղված պատասխանատու և անվտանգ վարքագծի ձևավորման վերաբերյալ հստակ մշակված դասընթացներ կամ առարկաներ չեն եղել: Նշված թեմաների որոշակի բաղադրիչների մասին գիտելիքներ տրվել են տարբեր առարկաների ծրագրերում:

1999թ.-ից ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ հանրակրթական դպրոցների (շուրջ 380 դպրոցներում) 1-7-րդ դասարաններում ներդրվել է «Կյանքի հմտություններ» առարկան` ուսպլանի դպրոցական բաղադրիչի հաշվին, որի միջոցով ներկայացվել են առողջ ապրելակերպի որոշ թեմաներ: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սեռավարակների, թմրամիջոցների պարբերաբար գործածման հետևանքների վերաբերյալ առավել համակարգված գիտելիքներ տալու նպատակով 2004թ.-ին մշակվել է «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում և անվտանգ վարքագծի ձևավորում» դասընթացը, որը նախատեսված էր հանրակրթական դպրոցների 8-9-րդ դասարանների աշակերտների համար:

2005-2009թթ. ընթացքում դասընթացն անցկացվել է դասղեկական ժամերի հաշվին: Սակայն հետագայում, արդեն ձեռք բերված փորձի հիման վրա, մշակվել է նոր ծրագիր 8-9-րդ դասարանների համար, ըստ որի նախատեսվում է դեռահասներին առավել խորը գիտելիքների տրամադրում: ՀՀ Կրթության և Գիտության Նախարարության 2008թ.-ին հուլիսի 31-ի N637-Ա/Ք հրամանով «Առողջ ապրելակերպ» դասընթացը ներառվել է միջնակարգ դպրոցների 8-9-րդ դասարանների ուսումնական ծրագրում:

ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի և մի շարք շահագրգիռ կազմակերպությունների համատեղ ջանքերով մշակվել են դասընթացի ծրագիրը, ուսուցչի ձեռնարկը և աշակերտների համար նախատեսված օժանդակ նյութերը: Դասընթացում ընդգրկված թեմաներն են` «Առողջությունը որպես կյանքի արժեք», «Առողջ սնունդ», «Վնասակար սովորություններ» (ծխախոտի, ալկոհոլի, թմրամիջոցների և այլ խնդիրների մասին), «Սեռական հասունացում և վերարտադրողական առողջություն», «Առողջության պահպանման վերաբերյալ արժեքային ընկալումներ», «Սթրեսի կառավարում», «Վերարտադրողական առողջություն, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ազդեցությունը օրգանիզմի վրա, կանխարգելում»:

Նոր դասընթացը ներդնելու համար անհրաժեշտ է վերապատրաստել ուսուցիչներ: Այս վերապատրաստման նպատակն է բարձրացնել առողջ ապրելակերպին առնչվող հարցերի վերաբերյալ ուսուցիչների իրազեկության մակարդակը, զարգացնել արդյունավետ դասավանդման հմտություններ, ինչը դասընթացի հաջողության գրավականներից է:

«ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպությունը ստանձնել է մասնագետների վերապատրաստման կարևոր գործը: 2008թ.-ի նոյեմբերին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսական օժանդակությամբ իրականացվել է կրթական ոլորտի 24 մասնագետների ուսուցում, ովքեր հետագայում պետք է վերապատրաստեն «Առողջ ապրելակերպ» առարկան դասավանդող ուսուցիչներին: Իսկ 2009թ.-ի փետրվարին «Bay Area Friends of Armenia» (BAFA) կազմակերպության ֆինանսական օժանդակությամբ, ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտը և «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ն իրականացրել են Երևան քաղաքի միջնակարգ դպրոցների 209 ուսուցիչների վերապատրաստումը:

2009թ. փետրվար-մարտ ամիսների ընթացքում` վերապատրաստումից անմիջապես հետո, դասընթացն առաջին անգամ անցկացվել է Երևան քաղաքի միջնակարգ դպրոցների 8-րդ դասարաններում: Դասընթացի ավարտից հետո, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ, «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ն անցկացրել է մոնիթորինգ: Մոնիթորինգի նպատակն էր բացահայտել ձեռք բերված արդյունքները, և վերլուծության միջոցով մշակել դասընթացի հետագա ընթացքն առավել արդյունավետ կազմակերպելու քայլեր:

Դասընթացի մասին արձագանքները վկայում են, որ դեռահասների մոտ նկատվել են դրական զգալի փոփոխություններ` երեխաները ձեռք են բերել իրենց կարծիքն ազատ արտահայտելու և շփվելու հմտություններ, կարողանում են վերլուծել առողջ ապրելակերպին միտված պատասխանատու վարքագծի և իրենց առողջության փոխկապվածությունը (դասընթացն անցնելուց հետո եղել են ծխելը թողնելու, առողջ սննդակարգի անցնելու, սպորտով զբաղվելու դեպքեր):

Անհրաժեշտ է նշել, որ դասընթացն անցած աշակերտներից շատերը փորձել են կիսել իրենց գիտելիքները հարազատների և ընկերների հետ: Սակայն կան նաև որոշակի դժվարություններ, որոնք կապված են ինտիմ թեմաների քննարկումների հետ, ինչը պայմանավորված է մեր հասարակությունում արմատացած սովորությունների հետ («ամոթ է և չի կարելի նման թեմաների շուրջ խոսել»), որոնք փոքր-ինչ դժվարեցնում են դասավանդման գործընթացը:

Ամփոփելով վերոնշյալը, պետք է ասել, որ «Առողջ ապրելակերպ» դասընթացը հիմնականում սկսել է ծառայել իր նպատակին: Երիտասարդների մոտ նկատվում է վնասակար սովորություններին գիտակցաբար «ոչ» ասելու հմտության ձեռքբերում, ռիսկային գործոնների և վարքագծի վերաբերյալ վերլուծական վերաբերմունք, և նրանք գիտակցում են անվտանգ վարքագծի դրսևորման կարևորությունը: Այս դասընթացը կարող է ծառայել որպես մոդել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և սեռավարակների կանխարգելման, թմրամոլության, ալկոհոլի չարաշահման, ծխախոտի գործածման դեմ պայքարի, անվտանգ ու պատասխանատու վարքագծի դրսևորման և առողջ ապրելակերպի կարևորման գործում:

05 Նոյեմբեր, 2010


2010-11-05Ուշադրության պակասի և գերշարժունության ու այլ վարքագծային խանգարումների տարածվածությունը 10-12 տարեկան դպրոցականների շրջանում
2010-11-05Դպրոցականների շրջանում ալկոհոլի, ծխախոտի և թմրամիջոցների տարածվածության ուսումնասիրություն
2010-11-05ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում
2010-11-05«Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցումը ՀՀ ուսումնական հաստատություններում
2010-11-05Ամառային դպրոց-ճամբար


Հայաստանում կգործի շարժական կլինիկա

2014-05-13

komaz.jpgԱյն շուտով կհասնի Հայաստան և մայիսի վերջում կսկսի գործել` բժշկական ծառայությունները մոտեցնելով բոլոր նրանց, ովքեր չեն կարող ինքնուրույն հասնել հիվանդանոց կամ մոտակա բուժկետ:

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանս

2014-05-12

logo.jpgՄայիսի 12-ին, Մոսկվայում մեկնարկեց Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանսը:

Նոյեմբեր
2017

Երկ
Երք
Չոր
Հին
Ուրբ
Շաբ
Կիր

30
31
1
2
3
4
5

6
7
8
9
10
11
12

13
14
15
16
17
18
19

20
21
22
23
24
25
26

27
28
29
30
1
2
3