ՄԻԱՎ-ը փոխանցվում է

արյան և այլ կենսաբանական հեղուկների միջոցով


Ձեր վերաբերմունքը թմրամիջոցներ օգտագործելու վերաբերյալ

Դպրոցականների շրջանում ալկոհոլի, ծխախոտի և թմրամիջոցների տարածվածության ուսումնասիրություն

Համահեղինակներ`
Սեմերջյան Պ.Ս.1, Օհանյան Ն.Մ.2, Պապոյան Մ.Վ.2
1. ՀՀ Առողջապահության նախարարության հոգեբուժական բժշկական կենտրոն ՓԲԸ նարկոլոգիական կլինիկա
2. «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ

Իրավիճակի նկարագրություն - Հայաստանի Հանրապետությունում 1990-ական թվականների տնտեսական և սոցիալական ճգնաժամը, անկայուն իրավիճակը, Իրանի Իսլամական հանրապետության հետ սահմանի բացումը նպաստավոր պայմաններ ստեղծեցին թմրամիջոցների ներկրման և տարածման համար: Հայտնի է, որ անբարենպաստ իրավիճակում հատկապես տուժում է ցանկացած փոփոխությունների նկատմամբ բնակչության առավել խոցելի մասը` երիտասարդությունը:

Մեթոդաբանություն - Սկսած 1995թ.-ից, յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ, մոտ 30 եվրոպական երկրներում, միանման հարցաթերթերի միաժամանակյա լրացման միջոցով իրականացվում է դպրոցականների շրջանում ալկոհոլի, ծխախոտի և թմրամիջոցների օգտագործման մասին տվյալների հավաքագրում: Այն կարևոր է ոչ միայն որպես դպրոցականների շրջանում ալկոհոլի, ծխախոտի և թմրամիջոցների օգտագործման տարածվածությունը պարզելու, այդ տվյալները համեմատելու արդյունավետ միջոց, այլ նաև որպես խնդրահարույց թեմաներին ուղղված ռազմավարական ծրագրեր մշակելու և դրանց կատարման ընթացքը գնահատելու օգնական-ուղեցույց:

Հայաստանի Հանրապետությունում դպրոցականների շրջանում ալկոհոլի, ծխախոտի և թմրամիջոցների տարածվածության ուսումնասիրության առաջին լայնածավալ հետազոտությունն իրականացվել է 2007թ.-ին: Վերջինս հետապնդում էր մի քանի նպատակ.

• ՀՀ դպրոցներում սովորող 16-ամյա երիտասարդների շրջանում ալկոհոլի, ծխախոտի և թմրամիջոցների տարածվածության տվյալների հավաքագրում,
• 16 տարեկանների շրջանում հոգեներգործուն նյութերի օգտագործման ուսումնասիրություն և տվյալների համեմատում եվրոպական այլ երկրների հետ,
• 16 տարեկանների շրջանում ալկոհոլի, ծխախոտի և թմրամիջոցների օգտագործման ուսումնասիրություն և տվյալների համեմատում քաղաքային և գյուղական համայնքների միջև (եթե այդպիսի տարբերություններ կան),
• Վնասակար նյութեր օգտագործելու համար դրդապատճառ հանդիսացող սոցիալական գործոնների բացահայտում:

Ուսումնասիրության ընթացքում հետազոտվել են Երևան քաղաքի, մարզային քաղաքների և գյուղական համայնքների 270 հանրակրթական դպրոցներ: Հետազոտության համար որոշ դժվարություններ կարող էին առաջացնել դպրոցների ոչ ակտիվ մասնակցությունը, աշակերտների բացակայությունները, անպատրաստակամությունը, հարցերին չպատասխանելը, ոչ անկեղծ պատասխանները, հարցվողների տարիքային անհամապատասխանությունը, տվյալների սխալ մուտքագրումը և մշակումը:

Նշված խնդիրները կանխելու նպատակով նախապես նամակներ են ուղարկվել մարզային կրթության բաժիններ: Մասնակից դպրոցների տնօրենները տեղեկացվել են կատարվելիք աշխատանքների մասին: Թիրախ խմբում ընտրվել են 1991թ.-ին ծնված` 9-րդ դասարանի երեխաները: Նախապես կազմված հարցաթերթով անցկացվել է հարցում բոլոր դպրոցների 9Ա դասարաններում: Երեխաները տեղեկացվել են, որ հարցումը կամավոր է և անանուն: Երկու դպրոցներ հրաժարվել են մասնակցել ծրագրին, սակայն դրանք փոխարինվել են ուրիշներով:

Հարցաթերթն ընդգրկում է ոչ միայն ալկոհոլի, ծխախոտի և թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ հարցեր, այլև հարցեր, որոնք առնչվում են ծնող-դեռահաս փոխհարաբերություններին, դեռահասների առաջադիմությանը, սոցիալական կարգավիճակին, նրանց հետաքրքրություններին և այն բոլոր դրդապատճառներին, որոնք ստիպում են դեռահասին օգտագործել այս կամ այն վնասակար նյութը:

Հարցումն իրականացրել են «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպության տասներկու աշխատակիցներ, ովքեր մասնակցել են կեսօրյա դասընթացին: Հարցերին անկեղծ պատասխանելու կարևորությունը շեշտադրվել է և՛ աշխատակիցների դասընթացի ժամանակ և՛ հարցումն իրականացնելիս: Ընտրված դասարանի ուսուցիչը հարցման հենց սկզբից դուրս է եկել դասարանից:

Դասարանական հաշվետվության մեջ նշվել է, թե որքան ժամանակում են լրացրել հարցաթերթն առաջինը և վերջինը լրացրած աշակերտները: Հարցմանը չմասնակցած աշակերտները դիտարկվել են որպես ուսումնասիրությունից «դուրս մնացած»: Սակայն բացակաների թիվը նշվել է դասարանական հաշվետվության մեջ:

Հարցաթերթը լրացրած աշակերտները սպասել են մինչև բոլորն ավարտեն: Վերջում, հարցաթերթերը հավաքվել և դասարանական հաշվետվության թերթիկի հետ միասին, երեխաների ներկայությամբ տեղադրվել են մեծ ծրարի մեջ, ինչից հետո ծրարը սոսնձվել է:

Արդյունքների նկարագրություն - Հետազոտության ավարտից հետո ծրարները բերվել են «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» կազմակերպության գրասենյակ: Կոդավորվել են դպրոցներն ու դասարանները, որից հետո սկսվել է տվյալների մուտքագրման աշխատանքը: Վերջինս կատարվել է SPSS համակարգչային ծրագրով: Մուտքագրումից հետո յուրաքանչյուր տասներորդ հարցաթերթ ենթարկվել է կրկնակի ստուգման:

ESPAD-ի մասնակից մյուս երկրների համեմատ, Հայաստանում հարցաթերթը լրացնելու միջին ժամանակահատվածը եղել է 52 րոպե, մինչդեռ մյուս երկրներում դա տևել է 42 րոպե: Հարցմանը մասնակցել են մոտ 5000 հոգի: Տվյալների մաքրման աշխատանքների արդյունքում հետազոտության մասնակիցների թիվը կազմել է 4059 անձ` 79%: Այս ցուցանիշը համարվել է ընդունելի:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ալկոհոլի և թմրամիջոցների օգտագործման տարածվածությունը, ESPAD-ի մասնակից մյուս երկրների համեմատ, միջինից ցածր է: Օրինակ` հարցվածների 62%-ը վերջին 12 ամսում ծխախոտ են օգտագործել: Մյուս երկրներում ծխախոտ օգտագործել են հարցվածների 82%-ը: Մարիխուանա վերջին 12 ամսում օգտագործել է հարցվածների 3%-ը, մյուս երկրներում` 19%: Ալկոհոլի ազդեցության տակ ծնողների կամ ընկերների հետ խնդիրներ են ունեցել դեռահասների 8%-ը, մինչդեռ ESPAD-ի մասնակից այլ երկրներում միջին ցուցանիշը կազմում է 22%:

Առանց պահպանակի սեռական հարաբերություն են ունեցել և զղջացել են դրա համար հարցվածների 3%-ը, (միջին ցուցանիշը` 7%): Տրանկվիլիզատորներ ձեռք բերելը հեշտ է եղել հարցվածների 10%-ի համար, մյուս երկրներում` 24%-ի համար: Մեզ մոտ ինքնասպանության փորձ է կատարել դեռահասների 4%-ը (միջին ցուցանիշը` 11%): Տնից փախչելու փորձեր են կատարել հայաստանցի երեխաների 3%-ը, այն դեպքում, երբ այդ թիվը մյուս երկրներում կազմում է 10%:

Եզրակացություն - Խմբավորելով և վերլուծելով 2007թ.-ին դպրոցականների շրջանում իրականացված ալկոհոլի, ծխախոտի և թմրամիջոցների տարածվածության ուսումնասիրության արդյունքները, հարկ է նշել, որ մեր երկրի ցուցանիշները, ESPAD-ի մասնակից մյուս երկրների համեմատ, միջինից ցածր են: Հատկանշական է, որ հետազոտության տվյալների հիման վրա հնարավոր է համեմատական վերլուծություն կատարել Երևան քաղաքի, մարզային քաղաքների և գյուղական համայնքների միջև:

Սույն հետազոտությունը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ ESPAD հետազոտության արդյունքները կարող են հիմք հանդիսանալ տարբեր ոլորտներում (կրթական, առողջապահական, հոգեբանական, սոցիալական և այլ) ծրագրեր մշակելու և դրանց կատարման ընթացքը գնահատելու համար: Իսկ հաջորդ հետազոտությունն արդեն տվյալների համեմատական վերլուծություն կատարելու հնարավորություն կընձեռի:

Օրինակ` 16 տարեկանների շրջանում ալկոհոլի, ծխախոտի և թմրամիջոցների օգտագործման տարածվածությունը նախորդ հետազոտության արդյունքների հետ համեմատելու միջոցով, ստացված տվյալների հիման վրա կարելի է մշակել խնդրահարույց թեմաներին ուղղված ռազմավարական ծրագրեր:

05 Նոյեմբեր, 2010


2010-11-05Ուշադրության պակասի և գերշարժունության ու այլ վարքագծային խանգարումների տարածվածությունը 10-12 տարեկան դպրոցականների շրջանում
2010-11-05Առողջ ապրելակերպի կարևորումը երիտասարդների շրջանում
2010-11-05ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում
2010-11-05«Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցումը ՀՀ ուսումնական հաստատություններում
2010-11-05Ամառային դպրոց-ճամբար


Հայաստանում կգործի շարժական կլինիկա

2014-05-13

komaz.jpgԱյն շուտով կհասնի Հայաստան և մայիսի վերջում կսկսի գործել` բժշկական ծառայությունները մոտեցնելով բոլոր նրանց, ովքեր չեն կարող ինքնուրույն հասնել հիվանդանոց կամ մոտակա բուժկետ:

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանս

2014-05-12

logo.jpgՄայիսի 12-ին, Մոսկվայում մեկնարկեց Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանսը:

Նոյեմբեր
2017

Երկ
Երք
Չոր
Հին
Ուրբ
Շաբ
Կիր

30
31
1
2
3
4
5

6
7
8
9
10
11
12

13
14
15
16
17
18
19

20
21
22
23
24
25
26

27
28
29
30
1
2
3