ՄԻԱՎ

Մարդու

Իմունային

Անբավարարության

Վիրուս


Ձեր վերաբերմունքը թմրամիջոցներ օգտագործելու վերաբերյալ

Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները

Հեղինակ` Արմինե Ղազարյան
Երևան, ՀՊՄՀ, Հոգեբանության տեսության և պատմության ամբիոն

Մանկապատանեկան տարիքի Վարքագծային Խանգարումները միջազգային բժշկական և պետական առողջապահական կազմակերպությունների կողմից դիտարկվում են որպես ուրույն նեյրոբիոհոգեբուժական հիվանդություններ [1]: Նման տեսակետը հիմնված է բազմաթիվ գիտական ապացույցների վրա: Խանգարումների այս խումբն, ըստ DSM-IV-TR, իր մեջ ընդգրկում է Ուշադրության Պակասի Գերշարժունության Խանգարումը (ՈւՊԳԽ) և Կազմալուծված Վարքագծի Խանգարումները (ՎԽ) (Հակադրման-Անհնազանդության Խանգարում և Հաղորդակցման Խանգարում) [2]:

Վարքագծային Խանգարումները մանկապատանեկան տարիքի առավել տարածված և շարունակական ընթացք ունեցող հիվանդություններից են: ՈՒՊԳԽ ունեցող անչափահասներին բնորոշ վարքագծային շեղումներն են` գերշարժունությունը, ուշադրության պակասը, իմպուլսիվությունը, ագրեսիվ գործողությունները, հասարակական նորմերին ու օրենքներին չենթարկվելը, որոնք պատճառ են դառնում ուսուցիչների, հասակակիցների և նույնիսկ ծնողների կողմից արհամարված լինելուն` բերելով սոցիալական մեկուսացման: Առավել հաճախ նրանք պիտակավորվում են որպես «վատ», «անդաստիարակ», «դժվար» ու «անգրագետ»: Որպես հետևանք ընկնում է ախտահարված անչափահասների ինքնագնահատականը [3]:

Այսօր ՎԽ-ների բուժման կարևորագույն մեթոդներից մեկը հոգեսոցիալ աջակցության տրամադրումն է ՎԽ-ներ ունեցող անչափահասներին և նրանց ընտանիքներին, որը իր մեջ ներառում է ծնողների անհատական խորհրդատվությունը և ծնողավարման հատուկ դասընթացները:

Ծնողավարման հատուկ դասընթացներն իրենցից ներկայացնում են կրթական բնույթի միջոցառումների համակարգ, որոնք իրականացվում են հատուկ վերապատրաստում անցած հոգեբանների կողմից վարքագծային շեղումներ կամ ՎԽ-ներ ունեցող անչափահասների ծնողների շրջանում: Այդ դասընթացները կարող են լինել անհատական և խմբային: Դասընթացներն ունեն բուժական և ադապտացիոն-կանխարգելիչ ուղղվածություն [6]:

Հետազոտության նպատակն է ընդգծել ծնողավարման հատուկ դասընթացի կարևորությունը որպես վարքագծային խանգարումներ ունեցող 8-14 տարեկան դպրոցահասակ երեխաների աջակցության արդյունավետ միջոց:

Հետազոտությունն անց է կացվել ՀՀ Երևանի թիվ 197 դպրոցի 8-14 տարեկան երեխաների շրջանում: 2010թ.-ի սեպտեմբերի 1-ից մինչև 2011թ.-ի հուլիսի 15-ը Վանդերբիլթի գնահատման սանդղակների օգնությամբ (NICHQ Vanderbilt Assessment Scale), որը մշակվել է Վանդերբիլթի համալսարանի կողմից և հաստատվել է Ամերիկյան Մանկաբուժական Ակադեմիայի կողմից, գնահատվել են մոտ 236 8-13 տարեկան աշակերտ, որոնք ունեցել են ցածր առաջադիմություն և վարքագծային խնդիրներ: Վերջինս թույլ է տալիս իրականացնել նաև ՈւՊԳԽ-ի հետ զուգակցվող Կազմալուծված Վարքագծի Խանգարումների, ինչպես նաև Տագնապայնության ու Դեպրեսիայի նախնական գնահատում:

Գնահատված 236 երեխաներից 48-ի մոտ (20.3%) հայտնաբերվել է որոշակի հոգեկան պաթոլոգիա: 48 ախտորոշված երեխաներից 43-ի մոտ հայտնաբերվել է ՈւՊԳԽ, ինչը կազմել է հետազոտված երեխաների ընդհանուր խմբի 18.2%-ը: ՈւՊԳԽ ախտորոշված 43 երեխաներից 18-ի մոտ (41.9%) առկա է եղել Անուշադրության ենթատիպ, 7-ի մոտ (16.3%)` Գերշարժունության ենթատիպ, 13-ի մոտ (30.2%)` Զուգակցված ենթատիպ, իսկ 5 երեխա (11.6%) ստացել են ՈւՊԳԽ Չտարբերակված ախտորոշումը: ՈւՊԳԽ ախտորոշված երեխաների 74.4%-ը եղել են տղաներ: Ըստ նախնական գնահատման ՈւՊԳԽ ախտորոշված երեխաներից 18-ի մոտ (41.9%) հայտնաբերվել են Կազմալուծված Վարքագծի Խանգարումներ (ՀԽ և/կամ ՀԱԽ), իսկ 14-ի մոտ (32.6%)` Տագնապայնություն և/կամ Դեպրեսիա:

27 երեխայի (62.8%), ովքեր ունեցել են ՈւՊԳԽ, տրամադրվել է հոգեբանական աջակցություն. 2 երեխայի (7.4%) տրվել է անհատական հոգեբանական աջակցություն, 24 երեխա (88.9%) մասնակցել է Մ. Բլումքուիսթի և Ս. Շնելլի կողմից մշակված Սոցիալ հոգեբանական թրեյնինգին (ՍՀԹ) [4], 11 երեխայի (40.7%) ծնողների հետ անցկացվել է Ռասել Ա. Բառկլիի կողմից մշակված Ծնողավարման հատուկ դասընթաց [5], 7 երեխա (40.7%) և' ներգրավվել են ՍՀԹ-ին, և' նրանց ծնողների հետ միաժամանակ անցկացվել է Ծնողավարման հատուկ դասընթաց, 3 երեխայի (11.1%) ծնողների հետ անցկացվել է Ծնողավարման հատուկ դասընթաց, սակայն նրանց երեխաները չեն մասնակցել ՍՀԹ-ին:

Հոգեբանական աջակցություն ցուցաբերած 27 երեխաներից 13-ի (48.1%) մոտ վերագնահատման արդյունքում նկատվել է վարքագծային և ակադեմիական դրական տեղաշարժ. 8 երեխայի (29.6%) (որոնք ունեին ՈՒՊԳԽ-ի Զուգակցված ենթատիպ, նաև ՀԽ և/կամ ՀԱԽ) հետ աշխատելուց և վերագնահատելուց հետո ախտորոշվել է միայն Գերշարժունության ենթատիպ, 3 երեխայի (11.1%) մոտ դեռևս պահպանվել են զուգակցումները: 5 երեխայի (18.5%) (որոնք ունեին ՈՒՊԳԽ-ի Անուշադրության ենթատիպ, նաև Տագնապայնություն և/կամ Դեպրեսիա) հետ աշխատելուց և վերագնահատելուց հետո ախտորոշվել է կամ միայն Անուշադրության ենթատիպ, կամ միայն Տագնապայնություն և/կամ Դեպրեսիա:

27 հետազոտվողներից 10-ը (37%), որոնց մոտ ախտորոշվել էր ՈՒՊԳԽ (նրանցից 5-ը (50%) Անուշադրության ենթատիպ, 2-ը (20%)` Զուգակցված ենթատիպ, իսկ 3 երեխա (30%) Զուգակցված ենթատիպ իր զուգակցումներով), վերագնահատման արդյունքում չի հայտնաբերվել ՈՒՊԳԽ: Նրանցից 7-ը (70%) ներգրավվել էին ՍՀԹ-ին և նրանց ծնողների հետ միաժամանակ անցկացվել էր Ծնողավարման հատուկ դասընթաց, իսկ 3-ը (30%) միայն մասնակցել էին ՍՀԹ-ին:

1 երեխայի (3.7%) մոտ չի նկատվել ոչ վարքագծային, ոչ ակադեմիական առաջընթաց, քանի որ նրա ծնողը մասնակցել է Ծնողավարման 10 դասընթացներից 4-ին:
Հետազոտության արդյունքներից պարզ է դառնում, որ ՈւՊԳԽ ունեցող երեխաների հետ աշխատելիս կրկնակի անգամ արդյունավետ է, եթե ՍՀԹ-ին զուգահեռ նրանց ծնողների հետ իրականացվում է Ծնողավարման հատուկ դասընթաց, որի արդյուվետությունը մեծապես կախված է ծնողների պատրաստակամությունից, ներգրավվածության աստիճանից և անձնային գծերից:

Գրականություն
1. American Academy of Pediatrics; Clinical Practice Guideline: Diagnosis and Evaluation of the Child With Attention-Deficit/Hyperactivity Disorder; Pediatrics, Vol. 105, No. 5 May 2000, 1158-1170
2. Diagnostic and Statistical Manual of Mental Disorders; Fourth Edition, Text Revision (DSM-IV-TR; American Psychiatric Association, 2000)
3. J. Biederman, S. V. Faraone; Attention-deficit hyperactivity disorder; Lancet, 2005, 366, 237-48
4. Michael L. Bloomquist, Steven V. Schnell; Helping Children with Aggression and Conduct Problems; Guilford Press; 2002
5. Russell A. Barkley; Defiant Children: Clinician's Manual for Assessment and Parent Training; Guilford Press; 1997
6. Russell A. Barkley; Attention-Deficit Hyperactivity Disorder: A Handbook of Diagnosis and Treatment; Guilford Press; 2006
Parent training as an effective means of support for 8-13 aged children with Behavioral Disorders
Numerous research studies have established its efficacy and effectiveness for the management of disruptive child behavior in the home and specifically ADHD (Attention-deficit hyperactivity disorder)-related behavioral problems.
From implemented experiments found out that works with 8-13 aged children who have ADHD is double efficient if both pupils have taken part in Social Competent Training (SCT) and their parents have taken part in Parenting Training (PT). The efficient of PT associated with parents readiness, degree of involvement and their personal traits.



Հայաստանում կգործի շարժական կլինիկա

2014-05-13

komaz.jpgԱյն շուտով կհասնի Հայաստան և մայիսի վերջում կսկսի գործել` բժշկական ծառայությունները մոտեցնելով բոլոր նրանց, ովքեր չեն կարող ինքնուրույն հասնել հիվանդանոց կամ մոտակա բուժկետ:

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանս

2014-05-12

logo.jpgՄայիսի 12-ին, Մոսկվայում մեկնարկեց Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանսը:

Նոյեմբեր
2017

Երկ
Երք
Չոր
Հին
Ուրբ
Շաբ
Կիր

30
31
1
2
3
4
5

6
7
8
9
10
11
12

13
14
15
16
17
18
19

20
21
22
23
24
25
26

27
28
29
30
1
2
3