Խտրականությունն ու անտարբերությունը

խթանում են ՄԻԱՎ-ի տարածմանը


ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագիր` Երեվան եվ Գյումրի քաղաքների թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում – 2009

2009թ.-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» (ԱՊԵԿ) հասարակական կազմակերպությունը մեկնարկեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագիր` Երևան և Գյումրի քաղաքների թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում:
Ծրագիրը կոչված էր նպաստել Երևան և Գյումրի քաղաքների թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում առավել անվտանգ վարքագծի ձևավորմանը և ՄԻԱՎ-ի տարածվածության նվազեցմանը, հատկապես առավել ռիսկային վարքագիծ դրսևորող դեռահասների ու երիտասարդների շրջանում ՄԻԱՎ-ի տարածվածության նվազեցմանը:

Թմրամիջոցների ներարկային օգտագործողների վարքագծի փոփոխման միջոցառումների ծրագիրն իրականացվել է արդեն գոյություն ունեցող թմրամոլների կենտրոնների հետ համատեղ: Տրամադրվել են միանգամյա օգտագործման ներարկիչներ, պահպանակներ, տեղեկատվական-կրթական նյութեր, ՄԻԱՎ վարակի, երակների խնամքի և այլ առողջապահական, ինչպես նաև սոցիալ հոգեբանական ու իրավաբանական հարցերի հետ կապված խորհրդատվություն:

Ծրագրի բաղկացուցիչ մաս էր կազմում նաև թմրամիջոցների ներարկային օգտագործողների սեռական զուգընկերներին ուղղված կանխարգելիչ միջոցառումներն ու խարանի նվազեցմանն ուղղված միջոցառումները:

Երևան և Գյումրի քաղաքների թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրում ընդգրկվել են թմրամիջոցների ներարկային 1800 օգտագործողներ, առավել շատ վտանգի ենթարկվող 375 դեռահասներ ու երիտասարդներ, ինչպես նաև ծրագրի անմիջական շահառուների ընտանիքի անդամները, սեռական զուգընկերները և խնդրի հետ առնչություն ունեցող այլ անձինք: Միջոցառումների իրականացմանն ակտիվորեն մասնակցել են նաև թմրամիջոցների ներարկային օգտագործողների կամավոր խմբերը:

22 Հունիս, 2010


2010-06-22«Թմրամիջոցների առաջնային կանխարգելման» ծրագիր - 2004
2010-06-22Վնասի նվազեցման ծրագիր Երեվան եվ Գյումրի քաղաքների թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում - 2003
2010-05-26Թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ու թմրամիջոցների առաջնային կանխարգելմանն ուղղված ծրագրեր


Հայաստանում կգործի շարժական կլինիկա

2014-05-13

komaz.jpgԱյն շուտով կհասնի Հայաստան և մայիսի վերջում կսկսի գործել` բժշկական ծառայությունները մոտեցնելով բոլոր նրանց, ովքեր չեն կարող ինքնուրույն հասնել հիվանդանոց կամ մոտակա բուժկետ:

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանս

2014-05-12

logo.jpgՄայիսի 12-ին, Մոսկվայում մեկնարկեց Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանսը:

Նոյեմբեր
2017

Երկ
Երք
Չոր
Հին
Ուրբ
Շաբ
Կիր

30
31
1
2
3
4
5

6
7
8
9
10
11
12

13
14
15
16
17
18
19

20
21
22
23
24
25
26

27
28
29
30
1
2
3