ՁԻԱՀ

Ձեռքբերովի

Իմունային

Անբավարարության

Համախտանիշ


Դպրոցականների շրջանում ալկոհոլի, ծխախոտի եվ թմրամիջոցների տարածվածության ուսումնասիրություն - 2007

report07.gifՍկսած 1995թ.-ից, յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ մոտ 30 եվրոպական երկրներում, միանման հարցաթերթերի միաժամանակյա լրացման միջոցով իրականացվում է դպրոցականների շրջանում ալկոհոլի, ծխախոտի և թմրամիջոցների օգտագործման մասին տվյալների հավաքագրում: Այն կարևոր է ոչ միայն դպրոցականների շրջանում ալկոհոլի, ծխախոտի և թմրամիջոցների օգտագործման տարածվածությունը պարզելու, այդ տվյալները համեմատելու իմաստով, այլ նաև նրանով, որ հնարավորություն է տալիս այս խնդրահարույց թեմաներին ուղղված ռազմավարական ծրագրեր մշակել ու գնահատել դրանց կատարման ընթացքը:

Հայաստանի Հանրապետությունում դպրոցականների շրջանում ալկոհոլի, ծխախոտի և թմրամիջոցների տարածվածության ուսումնասիրության առաջին լայնածավալ հետազոտությունը 2007թ.-ին իրականացրել է « ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» (ԱՊԵԿ) հասարակական կազմակերպությունը: Վերջինս հետապնդում էր մի քանի նպատակ`
o ՀՀ դպրոցներում սովորող 16-ամյա երիտասարդների շրջանում ալկոհոլի, ծխախոտի և թմրամիջոցների տարածվածության տվյալների հավաքագրում,
o 16 տարեկանների շրջանում հոգեներգործուն նյութերի օգտագործման ուսումնասիրություն և տվյալների համեմատում եվրոպական այլ երկրների հետ,
o 16 տարեկանների շրջանում ալկոհոլի, ծխախոտի և թմրամիջոցների օգտագործման ուսումնասիրություն և տվյալների համեմատում քաղաքային և գյուղական համայնքների միջև (եթե այդպիսի տարբերություններ կան),
o վնասակար նյութեր օգտագործելու համար դրդապատճառ հանդիսացող սոցիալական գործոնների բացահայտում:

Ուսումնասիրության ընթացքում հետազոտվել են Երևան քաղաքի, ինչպես նաև մարզային քաղաքների ու գյուղական համայնքների 270 հանրակրթական դպրոցներ:
Հետազոտության համար որոշ դժվարություններ կարող էին առաջացնել դպրոցների ոչ ակտիվ մասնակցությունը, աշակերտների բացակայությունները, անպատրաստակամությունը, հարցերին չպատասխանելը կամ ոչ անկեղծ պատասխանները, հարցվողների տարիքային անհամապատասխանությունը, տվյալների սխալ մուտքագրումն ու մշակումը:
Նշված խնդիրները կանխելու նպատակով նախապես նամակներ են ուղարկվել մարզային կրթության բաժիններ: Մասնակից դպրոցների տնօրենները տեղեկացվել են կատարվելիք աշխատանքների մասին: Թիրախ խմբում ընտրվել են 1991թ.-ին ծնված 9-րդ դասարանի երեխաները: Նախապես կազմված հարցաթերթով անցկացվել է հարցում բոլոր դպրոցների 9Ա դասարաններում: Աշակերտները տեղեկացվել են այն մասին, որ հարցումն անանուն է և կամավոր: Երկու դպրոցներ հրաժարվել են մասնակցել ծրագրին, սակայն դրանք փոխարինվել են ուրիշներով:
Հարցաթերթ են մտել ոչ միայն ալկոհոլի, ծխախոտի և թմրամիջոցների օգտագործմանն առնչվող հարցեր, այլ նաև այնպիսի հարցադրումներ, որոնք վերաբերում են ծնող-դեռահաս փոխհարաբերություններին, դեռահասների առաջադիմությանը, սոցիալական կարգավիճակին, նրանց հետաքրքրություններին և այն բոլոր դրդապատճառներին, որոնք ստիպում են դեռահասին օգտագործել այս կամ այն վնասակար նյութը:


«ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպության իրականացրած ESPAD-ի հարցմանը մասնակցել են մոտ 5000 հոգի: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ալկոհոլի և թմրամիջոցների օգտագործման տարածվածությունը` ESPAD-ի մասնակից մյուս երկրների համեմատ միջինից ցածր է: Օրինակ` հարցվածների 62%-ը վերջին 12 ամսում ծխախոտ են օգտագործել: Մյուս երկրներում ծխախոտ օգտագործել են հարցվածների 82%-ը: Մարիխուանա օգտագործել են հարցվածների 3%-ը, մյուս երկրներում` 19%-ը: Ալկոհոլի ազդեցության տակ ծնողների կամ ընկերների հետ խնդիրներ են ունեցել դեռահասների 8%-ը, մինչդեռ ESPAD-ի մասնակից այլ երկրներում այս հարցադրման արդյունքում ստացված միջին ցուցանիշը կազմում է 22%:


Առանց պահպանակի Սեռական հարաբերություն է ունեցել և զղջացել է դրա համար հարցվածների 3%-ը, (միջին ցուցանիշը` 7%): Տրանկվիլիզատորներ ձեռք բերելը հեշտ է եղել հարցվածների 10%-ի, այլ երկրներում` 24%-ի համար: Մեզ մոտ ինքնասպանության փորձ է կատարել դեռահասների 4%-ը (միջին ցուցանիշը` 11%): Տնից փախչելու փորձեր են կատարել հայաստանցի երեխաների 3%-ը: Մյուս երկրներում այդ ցուցանիշը հասնում է 10%-ի:


Խմբավորելով ու վերլուծելով 2007թ.-ին դպրոցականների շրջանում իրականացրած ալկոհոլի, ծխախոտի և թմրամիջոցների տարածվածության ուսումնասիրության արդյունքները` հարկ է նշել, որ մեր երկրի ցուցանիշները, ESPAD-ի մասնակից մյուս երկրների համեմատ, միջինից ցածր են: Հատկանշական է, որ հետազոտության տվյալների հիման վրա հնարավոր է համեմատական վերլուծություն կատարել Երևան քաղաքի, մարզային քաղաքների և գյուղական համայնքների միջև:


Սույն հետազոտությունը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ ESPAD հետազոտության արդյունքները կարող են հիմք հանդիսանալ տարբեր ոլորտներում (կրթական, առողջապահական, հոգեբանական, սոցիալական և այլ) ծրագրեր մշակելու և դրանց կատարման ընթացքը գնահատելու համար: Իսկ հաջորդ հետազոտությունը կընձեռի տվյալների համեմատական վերլուծություն կատարելու հնարավորություն:

25 Մայիս, 2010




Հայաստանում կգործի շարժական կլինիկա

2014-05-13

komaz.jpgԱյն շուտով կհասնի Հայաստան և մայիսի վերջում կսկսի գործել` բժշկական ծառայությունները մոտեցնելով բոլոր նրանց, ովքեր չեն կարող ինքնուրույն հասնել հիվանդանոց կամ մոտակա բուժկետ:

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանս

2014-05-12

logo.jpgՄայիսի 12-ին, Մոսկվայում մեկնարկեց Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանսը:

Նոյեմբեր
2017

Երկ
Երք
Չոր
Հին
Ուրբ
Շաբ
Կիր

30
31
1
2
3
4
5

6
7
8
9
10
11
12

13
14
15
16
17
18
19

20
21
22
23
24
25
26

27
28
29
30
1
2
3