ՄԻԱՎ-ը փոխանցվում է

արյան և այլ կենսաբանական հեղուկների միջոցով


ՄԻԱՎ-ի կանխարգելում Հայաստանի Հանրապետության 15-24 տարեկան երիտասարդների շրջանում - 2009

Cragir0.jpgՍկսած 2009թ.-ից «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպությունը ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագիր է իրականացնում Հայաստանի Հանրապետության 15-24 տարեկան երիտասարդների շրջանում` ընդարձակելով կանխարգելման աշխատանքների շրջանակը կրթական հաստատություններում և բանակում: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման աշխատանքները կրթական ու ռազմական հաստատություններում կատարվում են «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման միջոցով:

cragir7.jpgԾրագրի շրջանակներում անցկացվող միջոցառումների ընթացքում, ամեն տարի նախատեսվում է գիտելիքներ տրամադրել 15-24 տարեկան 160 000 տղաների ու աղջիկների, այդ թվում 40 000 զինծառայողների: Արդյունքում հնարավոր կդառնա անհամեմատ բարձրացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փոխանցման ուղիների և կանխարգելման մասին գիտելիքների մակարդակը երիտասարդության շրջանում: Ծրագրի շրջանակներում կանցկացվեն սեմինարներ մարզային մակարդակով` կրթական և ռազմական ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաև մարզային ղեկավարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Դրանց ընթացքում քննարկման հիմնական թեմաները լինելու են ՄԻԱՎ-ի կանխարգելման, դպրոցներում ու բանակում «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման ծրագրերի առաջնահերթությունը, կամավոր խորհրդատվության ու հետազոտության տրամադրումը:

cragir2.jpg

Ծրագիրը նախատեսում է համայնքների ակտիվ ներգրավվածություն ծրագրի միջոցառումներում, քանի որ այն ուղղված է համայնքների ներկայացուցիչներին` դպրոցի տնօրեններին, կազմակերպիչներին, ուսուցիչներին, ինչպես նաև ծնողներին և ծրագրի անմիջական շահառուներին` երիտասարդներին: «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները կփոխանցեն իրենց գիտելիքները ոչ միայն իրենց դասընկերներին, այլ նաև իրենց հասակակիցներին, հարևաններին և բարեկամներին: Այս կերպ համայնքը կներգրավվի «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման մեջ և կդառնա երիտասարդների շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման միջոցառումների անմիջական մասնակիցը: 

cragir11.jpgԾրագրի շրջանակներում զինված ուժերի ներկայացուցիչների հետ կազմակերպվելու են հանդիպումներ, որոնց ընթացքում ընդգծվելու է «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման միջոցով ՄԻԱՎ վարակի կանխարգելման խնդրի կարևորությունը, տրամադրվելու են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվական նյութեր ու պահպանակներ:

«Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման միջոցառումների արդյունքում տեղեկատվություն կստանա ուսումնական հաստատություններում սովորող 120 000 երիտասարդ: Ընդհանուր առմամբ, «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման միջոցառումների արդյունքում ամեն տարի տեղեկատվություն կստանա 160 000 երիտասարդ: Ծրագրի արդյունավետ իրականացման համար «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ն սերտ համագործակցում է ՀՀ Կրթության և Գիտության Նախարարության և Պաշտպանության Նախարարության, ինչպես նաև «Գորիսի ուսուցիչների միություն» ՀԿ-ի և «Երիտասարդական Մշակութային կազմակերպություն» ՀԿ-ի հետ: Եվ նախարարությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պարտավորվում են կապ պահպանել այս կառույցների հետ:

22 Հունիս, 2010


2010-06-22Ուշադրության Պակասի եվ Գերշարժունության ու այլ վարքագծային Խանգարումների տարածվածությունը 10-12 տարեկան դպրոցականների շրջանում - 2006
2010-06-22Դպրոցի եվ համայնքի հետ համագործակցելու նպատակով «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների ներուժի զարգացում` ամառային դպրոց-ճամբար- 2005
2010-06-22ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սեռավարակների եվ թմրամոլության կանխարգելմանն ուղղված «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման ծրագիր - 2004
2010-06-22ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սեռավարակների և թմրամոլության կանխարգելումը երիտասարդների շրջանում` ամառային դպրոց-ճամբար - 2004
2010-06-22Սյունիք եվ Գեղարքունիք մարզերի երիտասարդության շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, թմրամոլության ու սեռավարակների կանխարգելման ծրագիր - 2003
2010-06-22Երիտասարդների շրջանում «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման ծրագիր - 2001
2010-05-25Երիտասարդության շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը կրթության ու տեղեկատվության ուժով


ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ

2012-05-15

momavarutyun.jpgՄայիսի երրորդ կիրակի օրը` այս տարի ամսի 20-ին, ողջ աշխարհը նշում է ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օրը: «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներն ամեն տարի այս օրը նշանավորում են տեղեկատվական միջոցառումներով,  մոմավառության արարողությամբ և «քվիլթ» կարելով:

Հանդիպում Կապանի ՀՀ կրթողների հետ

2012-05-14

Kap1.jpgՄայիսի 11-ին, Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ ներկայացուցիչների հանդիպումը տեղի «Հավասարը` հավասարին» մեթոդով 15 կրթողների հետ:

Մայիս
2012

Երկ
Երք
Չոր
Հին
Ուրբ
Շաբ
Կիր

30
1
2
3
4
5
6

7
8
9
10
11
12
13

14
15
16
17
18
19

21
22
23
24
25
26
27

28
29
30
31
1
2
3

Այսօր` 20 Մայիս 2012