ՄԻԱՎ

Մարդու

Իմունային

Անբավարարության

Վիրուս


Ծրագրեր

«ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» (ԱՊԵԿ) հասարակական կազմակերպությունը, սկսած հիմնադրման պահից` 2001թ-ից, կյանքի է կոչում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սեռավարակների և թմրամոլության կանխարգելմանը, բնակչության և հատկապես երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի ձևավորմանն ուղղված ծրագրեր:

Ընտրելով այդ ռազմավարությունը` «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպությունն իրականացրել և շարունակում է իրականացնել ծրագրեր, որոնք ուղղված են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող ու թմրամիջոցների ներարկային օգտագործող անձանց հոգեբանասոցիալական աջակցության ցուցաբերմանը, նրանց իրավունքների պաշտպանությանը, խնամքին, ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի և բնակչության շրջանում տեղեկատվական-կրթական մակարդակի բարձրացմանը, ՄԻԱՎ-ի տարածման տեմպերի նվազմանը:

ՄԻԱՎ-ով ապրողների և թմրամիջոցների ներարկային օգտագործողների նկատմամբ հանդուրժող, աջակից վերաբերմունքի ձևավորումը կազմակերպության գլխավոր նպատակակետերից է: Այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները ներառում են հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն ծրագրերի շահառուներին, ինչպես նաև երիտասարդների, խոցելի խմբերի շրջանում «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթություն, կամավոր խորհրդատվության, տեղեկատվության տրամադրում, ոստիկանների, ուսուցիչների ու համայնքի այլ անդամների ՄԻԱՎ վարակի և կախվածության վերաբերյալ գիտելիքների մակարդակի բարձրացում:

Վերոհիշյալ գործառույթներն իրականացնելու նպատակով կազմակերպության անդամները մասնակցել են «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման մարզիչների վարժանքին: Պատրաստվել են «Հավասարը` հավասարին» մեթոդով ազգային մարզիչներ` երիտասարդության և խոցելի խմբերի (ներարկային թմրամիջոց օգտագործողներ, մարմնավաճառներ, հոմոսեքսուալ տղամարդիկ) շրջանում «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցում իրականացնելու համար:

«ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպությանն անդամակցում են տարբեր ոլորտի մասնագետներ` բժիշկներ (թմրաբաններ, համաճարակաբաններ), հոգեբաններ, ուսուցիչներ, իրավաբաններ: Կազմակերպության անդամները մասնակցել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին առնչվող տարբեր տեղական և միջազգային սեմինարների, գործնական պարապմունքների ու կոնֆերանսների:

Այսօր, արդեն շահառուների հետ փոխվստահության մթնոլորտում աշխատանքները շարունակող «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ի արդեն իրականացրած ու նաև նոր նախանշվող անելիքների թղթապանակում այն ծրագրերն են, որոնց միջոցով հնարավոր է դարձել կոտրել սառույցը` թե′ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին տեղեկատվության մատչելիության, թե´ խարանի ու խտրականության պատնեշի ոչնչացման, և թե′ խոցելի խմբերի հետ կապի հաստատման առումներով, ինչն էլ վտանգի չափերն անհամեմատ նվազեցնելու դժվարին ճանապարհի ամենակարևոր քայլերից է:



Տեղեկատվական հանդիպում Երևանի թիվ 138 դպրոցում

2012-01-26

138-11.jpgՀունվարի 25-ին, Երևանի թիվ 138 դպրոցում հյուրընկալվել էին «Հավասարը` հավասարին» մեթոդով 3 կրթողներ` Երևանի թիվ 195 դպրոցից: Նրանց այստեղ սպասում էր 50 հոգանոց լսարան` դպրոցի 9-րդ դասարանցիներ ու նաև մանկավարժներ:

«ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ն ընդունեց հյուրեր Ուզբեկստանից

2011-12-21

Uzbek1.jpgԴեկտեմբերի 21-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ում հյուրընկալվեցին Ուզբեկստանի պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ: Հանդիպման գլխավոր նպատակը երիտասարդների շրջանում ՄԻԱՎ-ի և թմրամիջոցների կանխարգելման հայ գործընկերների փորձի հետ ծանոթությունն էր:

Փետրվար
2012

Երկ
Երք
Չոր
Հին
Ուրբ
Շաբ
Կիր

30
31
1
2
3
4
5

6
7
8
9
10
11
12

13
14
15
16
17
18
19

20
21
22
23
24
25
26

27
28
29
1
2
3
4