Սովորի´ր, որ սովորեցնե´ս


 


ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում

 

Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:

Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի տարեգրությունը ներկայանում է հետևյալ կերպ՝

 

1988 - ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը. վարակման ուղին` հետերոսեքսուալ ճանապարհ
1988 - ՁԻԱՀ-ի առաջին գրանցված դեպքը
1989 - մահվան առաջին գրանցված դեպքը ՁԻԱՀ-ից
1990 - թմրամիջոցների ներարկային օգտագործման ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը
1996 - կանանց շրջանում ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը
2000 - հոմոսեքսուալ ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը
2001 - երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի առաջին գրանցված դեպքերը
2001 - ՁԻԱՀ-ից երեխայի մահվան առաջին գրանցված դեպքը
2002 - թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 15%
2007 - թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 6,8%
2010 - թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 6,5%:

 

1988թ. մինչև 2012թ. մարտի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1204 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 182-ը` 2011 ընթացքում: 

ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 845 մարդ (70,2%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 359 դեպք (29,8%): ՄԻԱՎ վարակի 23 դեպք (1,9%) է արձանագրվել երեխաների մոտ:

ՄԻԱՎ-ով վարակվածների 57,1%-ը 25-39 տարիքային խմբում է:


Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (54,8%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (36,1%): Սրանցից բացի, արձանագրվել են 
հոմոսեքսուալ ճանապարհներով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի բաշխումն ըստ փոխանցման ուղիների.

 

Հետերոսեքսուալ փոխանցման ուղի 54,8%
Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով 36,1%
Հոմոսեքսուալ փոխանցման ուղի 1,8%
Մորից երեխային 1,8%
Արյան միջոցով 0,2%
Անհայտ 5,3%

 

ՄԻԱՎ վարակով հիվանդներից 588-ի մոտ (կին` 140, երեխա` 11) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 87-ի մոտ՝ 2011թ. ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 276 դեպք: Մահացածների թվում կան 46 կին և 5 երեխա: 

Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, ընդ որում՝ նրանց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել և, հավանաբար, ՄԻԱՎ-ով վարակվել է ՌԴ-ում ու Ուկրաինայում: Բացի այդ, բոլոր ՄԻԱՎ վարակով հիվանդ տղամարդկանց մեծամասնությունը (52%) նույնպես թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (98,3%):

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում՝ 485 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 40,3%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 10,7%: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկը 100 000 բնակչի հաշվով ցույց է տալիս, որ ամենաբարձր ցուցանիշը Շիրակում է՝ 45,8, որին հաջորդում են Երևանը, Լոռու, Արմավիրի մարզերը, համապատասխանաբար 43,4; 40,1; 35,6:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500:

 

 

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակն աշխարհում

2009թ. տվյալներով՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը 33,3 մլն է (31,4-35,3 մլն): Նախորդ տարվա ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ-ի վարակի 2,6 մլն (2,3-2,8 մլն) նոր և ՁԻԱՀ-ից մահվան 1,8 մլն (1,6-2,1 մլն) դեպք:


ՄԻԱՎ-ով
ապրող մարդիկ
ՄԻԱՎ վարակի նոր դեպքեր 2009թ. ՁԻԱՀ-ից մահվան դեպքեր 2009թ. ՄԻԱՎ-ի տարածվածությունը մեծահասակների շրջանում
Ընդամենը
33,3 մլն
[31,4-35,3 մլն]
2,6 մլն
[2,3-2,8 մլն]
1,8 մլն
[1,6-2,1 մլն]

0,8%
[0,7-0,8%]

ՄԻԱՎ վարակի համաճարակի գլոբալ նկարագիրը

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը

Ընդհանուր  33,3 մլն (31,4-35,3 մլն)
Մեծահասակներ  30,8 մլն (29,2-32,6 մլն)
15 տարեկանից փոքր երեխաներ  2,5 մլն (1,6-3,4 մլն)

2009թ. ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց թիվը

Ընդհանուր 2,6 մլն (2,3-2,8 մլն)
Մեծահասակներ  2,2 մլն (2,0-2,4 մլն)
15 տարեկանից փոքր երեխաներ  370 000 (230 000-510 000)

ՁԻԱՀ-ից մահացության դեպքերի թիվը 2009թ.

Ընդհանուր 1,8 մլն (1,6-2,1 մլն)
Մեծահասակներ 1,6 մլն (1,4-1,8 մլն)
15 տարեկանից փոքր երեխաներ 260 000 (150 000-360 000)

04 Հուլիս, 2011




ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ

2012-05-15

momavarutyun.jpgՄայիսի երրորդ կիրակի օրը` այս տարի ամսի 20-ին, ողջ աշխարհը նշում է ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օրը: «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներն ամեն տարի այս օրը նշանավորում են տեղեկատվական միջոցառումներով,  մոմավառության արարողությամբ և «քվիլթ» կարելով:

Հանդիպում Կապանի ՀՀ կրթողների հետ

2012-05-14

Kap1.jpgՄայիսի 11-ին, Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ ներկայացուցիչների հանդիպումը տեղի «Հավասարը` հավասարին» մեթոդով 15 կրթողների հետ:

Մայիս
2012

Երկ
Երք
Չոր
Հին
Ուրբ
Շաբ
Կիր

30
1
2
3
4
5
6

7
8
9
10
11
12
13

14
15
16
17
18
19

21
22
23
24
25
26
27

28
29
30
31
1
2
3

Այսօր` 20 Մայիս 2012