«ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք»

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ


«Հավասարը` հավասարին» մեթոդով դասընթաց Մասիս քաղաքում

Masistraining.jpg«ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպությունն մեկնարկեց 2013թ.-ի` «Հավասարը` հավասարին» մեթոդով առաջին վարժանքը: Վարժանքն անցկացվեց հունվարի 22-26-ը Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 1 դպրոցում:

 

03 Փետրվար, 2013


2014-05-13Հայաստանում կգործի շարժական կլինիկա

komaz.jpgԱյն շուտով կհասնի Հայաստան և մայիսի վերջում կսկսի գործել` բժշկական ծառայությունները մոտեցնելով բոլոր նրանց, ովքեր չեն կարող ինքնուրույն հասնել հիվանդանոց կամ մոտակա բուժկետ:

2014-05-12Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանս

logo.jpgՄայիսի 12-ին, Մոսկվայում մեկնարկեց Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանսը:

2013-02-05«ՄԻԱՎ-ի վերաբերյալ կամավոր խորհրդատվության և հետազոտության սկզբունքները» վարժանք
2013-02-03«Հավասարը` հավասարին» մեթոդով վարժանք Սևան քաղաքում
2012-12-19Դեկտեմբերի 1-ին (2012թ.) Երևանում ու ՀՀ մարզերում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները
2012-12-07«Հավասարը` հավասարին» մեթոդով դասընթացներ Երևան քաղաքում
2012-07-18Թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրը Երևանում և ՀՀ մարզերում

26_1.jpg«Ասենք ոչ թմրամիջոցներին, վարենք առողջ ապրելակերպ». այս և վնասակար սովորությունների դեմ ուղղված այլ կոչերի ներքո անցավ «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների կազմակերպած տեղեկատվական միջոցառումը` նվիրված թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրվան:

2012-06-18Նախաճամբարային աշխատանքային հանդիպումներ

das1.jpgՀունիսի 13-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում այս տարվա ամառային դպրոց-ճամբարի համավարողների և դասընթացավարների հետ:

2012-06-12Մեր բլոգեր ՀՀ կրթողը

blog.pngՕրերս Եղվարդի Ավագ դպրոցի աշակերտուհի Աննա Միքայելյանը համացանցում «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթությանը նվիրված բլոգ է ստեղծել: Նորաստեղծ էջում «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթող Աննան պատմել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, թմրամիջոցների կանխարգելման վերաբերյալ տեղեկատվության անհրաժեշտության ու այն մեթոդի մասին, որն իր հասակակիցներին կարևորի մասին պատմելու գործը բավականին հեշտացնում է:

2012-05-22ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումները Երևանում և ՀՀ մարզերում
2012-05-22ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ Վանաձորում

Vanads24-1.jpgՄայիսի 21-ին, մեկ օր ուշացումով, Վանաձորում նշվեց ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրը: Վանաձորցի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները տեղեկատվական միջոցառումների մի ամբողջ շարք էին պատրաստել:

2012-05-21ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրը Երևանում և ՀՀ մարզերում

20,05,12-1.jpgՄայիսի 20-ին` ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրը, «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպությունն իրականացրեց միջոցառումների մի ամբողջ շարք ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում: Մինչ այդ, շատ դպրոցներում այդ օրն արդեն իսկ նշանավորվել էր ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակին նվիրված մոմավառության ու «քվիլթ»-ի արարողություններով:

2012-05-15ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ

momavarutyun.jpgՄայիսի երրորդ կիրակի օրը` այս տարի ամսի 20-ին, ողջ աշխարհը նշում է ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օրը: «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներն ամեն տարի այս օրը նշանավորում են տեղեկատվական միջոցառումներով,  մոմավառության արարողությամբ և «քվիլթ» կարելով:

2012-05-14Հանդիպում Կապանի ՀՀ կրթողների հետ

Kap1.jpgՄայիսի 11-ին, Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ ներկայացուցիչների հանդիպումը տեղի «Հավասարը` հավասարին» մեթոդով 15 կրթողների հետ:

2012-05-07Տեղեկատվական միջոցառում Հրազդանի թիվ 5 դպրոցում

Hrazd1.jpg

Մայիսի 4-ին, Հրազդանի թիվ 5 հիմնական դպրոցում տեղի ունեցավ տեղեկատվական միջոցառում, որը կազմակերպել էին Հրազդանի 3 տարբեր դպրոցներում սովորող աշակերտներ:

2012-05-02Ապրիլ ամսին Երևանում և ՀՀ մարզերում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները
2012-04-30Սյունիքի մարզի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների տեղեկատվական գործունեությունը

Sisian1.jpgԱպրիլի 28-ին Սիսիանի թիվ 3 դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որին 2011թ-ի ամառային դպրոց-ճամբարի սիսիանցի մասնակիցները պատրաստվել էին առանձնահատուկ պատասխանատվությամբ, քանի որ այս հանդիպմանը հյուրընկալելու էին նաև «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ ներկայացուցիչների: Ասելիքն ու կուտակած տեղեկատվությունն առավել մատչելի ու դյուրըմբռնելի դարձնելու համար«Հավասարը` հավասարին» մեթոդով երեք կրթողնրն ընտրել էին շնորհանդես-ներկայացման տարբերակը:

2012-04-27Տեղեկատվական հանդիպում Երևանի թիվ 144 դպրոցում

144h1.jpg«Հիվանդությունն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել». Հիպոկրատի այս խոսքերի մեջբերումն էր, որ դարձավ ապրիլի 26-ին, Երևանի թիվ 144 դպրոցում տեղի ունեցած տեղեկատվական հանդիպման գլխավոր նշանակետը:

2012-04-23Բանավեճ թիվ 18 դպրոցում

18-banav2.jpg«ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ պետք է ապրեն լիարժեք կյանքով». այս թեմային էր նվիրված բանավեճը, որն ապրիլի 23-ին տեղի ունեցավ Երևանի Շենգավիթ համայնքի թիվ 18 դպրոցում: Նախապես մշակված ծրագրի համաձայն, բանավիճող կողմերը կազմավորվել էին վիճակահանության միջոցով:

2012-04-19Արդի աշխարհի հիմնահարցերին նվիրված բաց դաս թիվ 18 դպրոցում

18-1.jpgԱպրիլի 18-ին, Երևանի թիվ 18 դպրոցի 9-րդ դասարաններից մեկում տեղի ունեցավ բաց դաս, որը նվիրված էր «արդի աշխարհի հիմնահարցերին»: Առանձնացվել էր 6 թեմա` գլոբալ տաքացում, թրաֆիքինգ, ահաբեկչություն, ցեղասպանություն, ՄԻԱՎ վարակ, թմրամոլություն:

2012-04-18Երևանի թիվ 144 դպրոցի տեղեկատվական անկյունը

144-1.jpgՇենգավիթ համայնքի թիվ 144 դպրոցը, ինչպես խոստովանում են ուսուցիչները, բավական բարդ ճանապարհ է անցել, մինչև որ հնարավոր է դարձել աշակերտների հետ ոչ միայն ազատ խոսել սեռական դաստիարակության, վնասակար սովորությունների ու նման այլ թեմաների մասին, այլ ստեղծել գաղափարական այդ փոփոխությունների փոքրիկ վկայարանը` տեղեկատվական անկյունը դպրոցի առաջին հարկի միջանցքում:

2012-04-11Տեղեկատվական հանդիպում թիվ 189 դպրոցում

189-1.jpgԱպրիլի 10-ին, Երևանի թիվ 189 դպրոցում,  «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ  «Հավասարը` հավասարին» մեթոդով 4 կրթողներ շնոհանդես-ներկայացում էին պատրաստել: Այն պարունակում էր ընդհանուր տեղեկություններ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի` մասնավորապես վարակի փոխանցման ուղիների և ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտության անհրաժեշտության մասին:

2012-04-06Հանդիպում Գյումրիի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների հետ

Gyum1.jpgԱպրիլի 5-ին, Գյումրիի թիվ 26 դպրոցում հավաքվել էին տեղի թիվ 3, 26, 27 դպրոցներում սովորող «Հավասարը` հավասարին» մեթոդով շուրջ 20 կրթողներ: Եկել էին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ մարզային համակարգող` Լիլիթ Ասատրյանի հետ հանդիպման:

2012-04-05ՀՀ կրթություն Երևանի թիվ 195 դպրոցում

195dp5.jpgԱյսօր, Երևանի թիվ 195 դպրոցում, մեկ դասաժամի ընթացքում, 9 և 10-րդ դասարանցիներից կազմված 36 հոգանոց մի խումբ մասնակցեց իրենց իսկ դպրոցի 9-րդ դասարանցի  «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների կազմակերպած տեղեկատվական հանդիպմանը:

2012-04-04Շնորհանդես-ներկայացում Երևանի թիվ 65 դպրոցում

65-200.jpgԱյսօր, Երևանի Լեոյի անվան թիվ 65 դպրոցի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները տեղեկատվական անակնկալ էին պատրաստել իրենց հասակակիցների համար: Ավելի քան 40 հոգուց կազմված 10-րդ դասարանցիների խումբը, այդ թվում նաև մանկավարժներ, հավաքվել էին` լսելու ՁԻԱՀ-ի դեմ մղվող տեղեկատվական պայքարում ընդգրկված դպրոցականներին:

2012-04-03Հանդիպում Վանաձորի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների հետ

Vanads24-1.jpgԱպրիլի 3-ին, «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ մարզային համակարգող Լիլիթ Ասատրյանը հանդիպեց անցած տարի Վանաձորում անցկացված վարժանքների մասնակիցների` շուրջ 30 աշակերտների հետ: Հանդիպման վայրն էր Վանաձոր թիվ 24 դպրոցը:

2012-04-02Մարտ ամսին Երևանում և ՀՀ մարզերում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները
2012-03-30«Հավասարը` Հավասարին» մեթոդով կրթողները Երևանի թիվ 195 դպրոցում

195-1.jpgՄարտի 29-ին «Հավասարը` հավասարին» մեթոդով 6 կրթողներ հյուրընկալվեցին Երևանի թիվ 195 դպրոցում: Որոշել էին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին իրենց գիտելիքները կիսել 195 դպրոցի բարձր դասարաններում սովորող աշակերտների հետ: Հանդիպմանը մասնակցում էր դպրոցի 9-րդ դասարաններից մոտ 45 աշակերտ:

2012-03-15Հանդիպում-վարժանք Գեղարքունիքի զորամասում

Lchash1.jpgՄարտի 14-ին, Սևան քաղաքի թիվ 1 հիմնական և Ավագ դպրոցներից մոտ 10 աշակերտներ հյուրընկալվել էին Գեղարքունիքի մարզի  N զորամասում: Հանդիպմանը պատրաստվել էին մեծ ջանադրությամբ, քանի որ ուզում էին զինվորական ծառայության մեջ գտնվող երիտասարդներին հասցնել տրամադրել առավել շատ տեղեկատվություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և թմրամիջոցների կանխարգելման մասին:

2012-03-01Մրցանակաբաշխություն

Mrc-2012.jpgՓետրվարի 29-ին, «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ գրասենյակում ամփոփվեցին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդեսի արդյունքները: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը մասնակցելու էին եկել շուրջ 50 աշակերտներ Երևանի և տարբեր մարզերի դպրոցների աշակերտներ, «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներ ու մանկավարժներ:

2012-02-29Փետրվար ամսին Երևանում և ՀՀ մարզերում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները
2012-01-26Տեղեկատվական հանդիպում Երևանի թիվ 138 դպրոցում

138-11.jpgՀունվարի 25-ին, Երևանի թիվ 138 դպրոցում հյուրընկալվել էին «Հավասարը` հավասարին» մեթոդով 3 կրթողներ` Երևանի թիվ 195 դպրոցից: Նրանց այստեղ սպասում էր 50 հոգանոց լսարան` դպրոցի 9-րդ դասարանցիներ ու նաև մանկավարժներ:

2011-12-21«ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ն ընդունեց հյուրեր Ուզբեկստանից

Uzbek1.jpgԴեկտեմբերի 21-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ում հյուրընկալվեցին Ուզբեկստանի պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ: Հանդիպման գլխավոր նպատակը երիտասարդների շրջանում ՄԻԱՎ-ի և թմրամիջոցների կանխարգելման հայ գործընկերների փորձի հետ ծանոթությունն էր:

2011-12-19Դեկտեմբերի 2-19-ը Երևանում և ՀՀ մարզերում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները
2011-12-17Գավառի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների «ակտիվ»-ը

Gav1.jpgԴեկտեմբերի 16-ին, Գավառի թիվ 1 հիմնական դպրոցում հավաքվել էին Գավառի Պետական Համալսարանի, Գավառի Գյուղատնտեսական, Եվրոպական քոլեջների ուսանողներ, ինչպես նաև աշակերտներ Գավառի տարբեր դպրոցներից: Շուրջ 20 հոգանոց այս խումբը ներկայացնում է Գավառի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների «ակտիվը»:

2011-12-14Առաջիկա դասընթացների ժամանակացույցում կընդգրկվի նաև Դիլիջան քաղաքը

Dilijan1.jpgՍկսած 2001թ-ից «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ն իրականացնում է ՁԻԱՀ-ի և թմրամիջոցների կանխարգելմանն ուղղված «Հավասարը` հավասարին» մեթոդով դասընթացներ: Դրանք իրականացվում են Հայաստանի բոլոր մարզերի, տարբեր քաղաքների և գյուղերի դպրոցներում, որոնց շարքում մինչ օրս ընդգրկված չէր Դիլիջանը:

2011-12-08Առողջությանը նվիրված միջոցառում` Երևանի թիվ 155 դպրոցում

155-1.jpgԴեկտեմբերի 7-ին, Երևանի թիվ 155 դպրոցի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված առողջությանը: Այն կազմակերպել էր «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ հետ համագործակցող կենսաբանության ուսուցչուհի Սեդա Սահակայնը: Միջոցառմանը մասնակցող 9-րդ դասարանցիների թվում էին ՁԻԱՀ-ի կանխարգելման դասընթացներն անցած «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներ:

2011-12-06Դեկտեմբերի 1-ին Երևանում ու ՀՀ մարզերում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները
2011-12-06Միջոցառում Զորակի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցում

Zorak1.jpgԱյսօր Արարատի մարզի Զորակ գյուղի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի 9 և 10-րդ դասարաններում սովորող «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներն անցկացրեցին տեղեկատվական հանդիպում իրենց դպրոցի 10, 11, 12 դասարանների աշակերտների համար: Միջոցառման հեղինակները «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ այս տարվա դասընթացի մասնակիցներն էին:

2011-12-02ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը մեր օրացույցում

Dec1-0.jpgԴեկտեմբերի 1-ին` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ում  հավաքվել էին «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներ` ինչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներից: Նրանք եկել էին մասնակցելու ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրվան նվիրված ցուցահանդեսին: «Կերտիր ապագադ վառ գույներով» խորագիրը կրող ցուցահանդեսն ընդգրկում է այն աշխատանքները, որոնք ներկայացրել են հենց իրենք` «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները:

2011-11-29ԵՊՀ և ԳՊՀ ուսանողների հանդիպումը

EPH-GPH1.jpgՆոյեմբերի 28-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ գրասենյակում հանդիպեցին Երևանի Պետական Համալսարանի, Գավառի Պետական Համալսարանի, Գավառի Գյուղատնտեսական, Եվրոպական քոլեջների ուսանողներն ու նաև Գավառի 1-ին ավագ դպրոցի աշակերտները: Ընդհանուր հաշվով կազմակերպության գրասենյակում հավաքվել էին շուրջ 40 «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներ:

2011-11-26Դասընթաց ԵՊՀ ուսանողների համար

EPH-N1.jpgՆոյեմբերի 23-25-ը «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ն և Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամն անցկացրեցին եռօրյա դասընթաց` ԵՊՀ ուսանողների համար: Դասընթացը կրում էր «Ո′չ վատ սովորություններին» խորագիրը: Գլխավոր թեմաներն էին` ՄԻԱՎ/ՁԻԱՀ, թմրամիջոցներ և վնասակար սովորություններին «ոչ» ասելու հմտություններ:

2011-11-25Շնորհանդես-ներկայացում Երևանի թիվ 69 դպրոցում

69-1-sh.jpgՆոյեմբերի 25-ին, Երևանի թիվ 69 դպրոցում տեղի ունեցավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմայով շնորհանդեսի ներկայացում: «Հավասարը` հավասարին» մեթոդով 4 կրթողներ, որոնցից 2-ը վերջերս են մասնակցել «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ դասընթացներին, իրենց գիտելիքները եկել էին կիսելու միևնույն դպրոցի 9-րդ դասարանցիներից 20-ի հետ:

2011-11-23Վեդիի ՀՀ կրթողների նոր սերունդը

Vedi1.jpgԱյս օրերին Վեդիի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների նոր սերնդի ներկայացուցիչները ակտիվ գործունեություն են մեկնարկել իրենց քաղաքի դպրոցներում: Նոյեմբերի սկզբին մասնակցելով «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ դասընթացներին, նրանք առանց հապաղելու սկսել են իրենց տեղեկատվական «քարոզարշավը»:

2011-11-22Տեղեկատվական անկյուն Երևանի թիվ 78 դպրոցում

78-1.jpgՎերջերս Երևանի թիվ 78 դպրոցի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներն իրենց համադասարանցիների հետ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և թմրամիջոցների կանխարգելման թեմաներով տեղեկատվական 2 դաս-հանդիպում են ունեցել: Հանդիպման նախաձեռնողները` Երևանի թիվ 78 դպրոցի 5 աշակերտները, այս ամսվա առաջին կեսին մասնակցել են «ՁՒԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ դասընթացներին:

2011-11-21Շնորհանդեսի ներկայացում Երևանի թիվ 168 դպրոցում

1-168pe.jpgՆոյեմբերի 18-ին Երևանի թիվ 168 դպրոցի դահլիճում հավաքվել էին մոտ 40 հոգի` 9-րդ դասարանցիներ, մանկավարժներ, ինչպես նաև հյուրեր այլ կրթական հաստատություններից: Հյուրերը ոչ այլ ոք էին, քան «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ «Հավասարը`հավասարին» մեթոդով կրթողները, ովքեր որոշել էին 168 դպրոցի իրենց տարեկիցների համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմայով շնորհանդես ներկայացնել:

2011-11-17Նոյեմբերի 16-ը հանդուրժողականության միջազգային օրն է

4-16.11.jpgՍկսած 1996թ-ից, նոյեմբերի 16-ը ողջ աշխարհում նշվում է որպես հանդուրժողականության միջազգային օր: Այդ օրն աշխարհի տարբեր անկյուններում տեղի են ունենում միջոցառումներ, որոնք ուղղված են հասարակության ամենատարբեր շերտերի միջև փոխադարձ հարգանք սերմանելուն և կարծրատիպերին, խարանին ու խտրականությանը «ոչ» ասելուն:

2011-11-17Հանդուրժողականության միջազգային օրը Արարատի մարզում

1-16Ararat.jpgՆոյեմբերի 16-ին` հանդուրժողականության միջազգային օրվա մասին լսեցին, տեղեկացան ու գոնե մեկ ակնթարթ խորհեցին Արարատի մարզի Դաշտավան, Զորակ, Սիս գյուղերի և Մասիս քաղաքի այն բնակիչները, ովքեր այդ օրն առիթ ունեցան հանդիպելու տեղեկատվական միջոցառում իրականացնող «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների հետ:

2011-10-31Վարժանքների այս շաբաթվա ժամանակացույցը

Marz-varj2.jpgԱյս շաբաթ «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ «Հավասարը` հավասարին» մեթոդով վարժանքները կշարունակվեն Հայաստանի մարզերում:

2011-10-26«Հավասարը` հավասարին» մեթոդով վարժանքների հերթական փուլը

tr-1.jpgԱյս շաբաթ «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպությունը մեկնարկեց «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանի 15-24 տարեկան երիտասարդների շրջանում» ծրագրի շրջանակներում իրականացվող «Հավասարը` հավասարին» մեթոդով վարժանքների հերթական փուլը:

2011-10-13Ծխախոտի, ալկոհոլի և թմրամիջոցների դատավարությունը Գավառում

12.10.6.jpgՍկսած 2008թ.-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանում նշվում է որպես ծխախոտի դեմ պայքարի ազգային օր: Գավառի թիվ 1 դպրոցում այդ օրը որոշել էին նշանավորել մարդկային արատներին յուրօրինակ մարտահրավեր նետելով. Դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները դատում էին վնասակար սովորույթները` ծխախոտի, ալկոհոլի և թմրամիջոցների օգտագործումը:

2011-10-12Հանդիպում ԵՊՀ ուսանողների հետ

EPH--1.jpgՀոկտեմբերի 11-ին Երևանի մայր բուհի Հունական կենտրոնում տեղի ունեցավ մի հանդիպում, որը կազմակերպել էին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները: Հանդիպման մասնակիցները ԵՊՀ ռոմանոգերմանական ֆակուլտետի ուսանողներն էին:

2011-10-07Երևանի Ա. Սախարովի անվան թիվ 69 դպրոցը 65 տարեկան է

65-5.jpgԱյս տարի, նոբելյան մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Անդրեյ Սախարովի 90-ամյա տարելիցն է: 20-րդ դարի խոշոր գիտնականի անունը կրող Երևանի թիվ 69 միջնակարգ դպրոցում այդ իրադարձությունը մեկտեղվել է ևս մեկ խոշոր առիթի` դպրոցի 65-ամյա տարեդարձի հետ:

2011-09-08Քառակողմ հանդիպում-վարժանք Սևան քաղաքում

Sev1.jpgՍեպտեմբերի 7-ին, Սևանի թիվ 1 հիմնական դպրոցում մեկնարկեց մի վարժանք, որի նախաձեռնող չորս կողմերն էին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ դասընթացավար Լիանա Ներսիսյանը, Հայաստանի Կարմիր խաչի Սևանի գրասենյակը, Հայաստանի խաղաղության կորպուսը և «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ն:

2011-08-31Ամառային պատմությունների արձագանքը

stories.jpgՍտորև ամփոփված են «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ 2011թ.-ի ամառային դպրոց-ճամբարի մի շարք մասնակիցների հուշերն ու տպավորությունները միմյանց հետ անցկացրած օրերի մասին: Դրանք գրառելուց հետո, մեր ճամբարականներից յուրաքանչյուրը խոստովանում էր, որ անհնար է փոխանցել այն ոգեշնչող մթնոլորտը, որը տիրում էր ճամբարում: Այնուամենայնիվ, փորձեցին պատմել` իրենց հատուկ անկեղծ ու պարզ լեզվով:

2011-07-12Ամառային դպրոց-ճամբար` 2011թ.

chambar1.jpgԱյս օրերին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ մի քանի տասնյակ «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների մոտ դեռ վառ են հիշողությունները ամառային դպրոց-ճամբարում անցկացրած օրերի մասին: Նրանք դեռ շարունակում են խոսել այն «գաղտնալեզվով», որը սովորաբար ստեղծվում է մտերմիկ ու հարազատ միջավայրում, համացանցում, ընտանիքում ու շրջապատող միջավայրում պատմում են ճամբարում անցկացրած անմոռանալի օրերի մասին:

2011-06-23Սևան քաղաքի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները պատրաստվում են թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրվան

Sevan1.jpgՀունիսի 23-ին Սևանի թիվ 1 հիմնական դպրոցում հավաքվել էին մոտ 40 աշակերտներ: Նրանք ներկայացնում էին Սևան քաղաքի տարբեր կրթական հաստատություններ` թիվ 1, 2, 3, 4 հիմանական դպրոցները և Ավագ դպրոցը: Քաղաքի տարբեր դպրոցներում սովորող պատանիներին ու աղջիկներին համախմբել էր մեկ ընթանուր առաքելություն` դասընթացի օգնությամբ նախապատրաստվել մոտ ապագայում սպասվող թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված տեղեկատվական միջոցառմանը:

2011-06-21Հունիսի 26-ը` թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրն է

hunis26-1.jpgՀունիսի 26-ին, թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրը, «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները տեղեկատվական միջոցառումներ կիրականացնեն Երևանի տարբեր համայնքներում, ինչպես նաև Հայաստանի մարզերում:

2011-05-23Տեղեկատվական միջոցառում Եղվարդի թիվ 1 Ավագ դպրոցում

Exvard1.jpgՎերջ տանք անտեղյակությանը` սա էր այն կարգախոսը, որը կարմիր թելի նման անցնում էր մայիսի 20-ին Եղվարդի թիվ 1 Ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների կազմակերպած միջոցառման ընթացքում:

2011-05-19ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրը Արարատ գյուղի թիվ 2 դպրոցում

Araratg1.jpgՄայիսի 18-ին, Արարատի մարզի Արարատ գյուղի թիվ 2 դպրոցում տեղի ունեցավ ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում: Նախաձեռնությունը դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Նաիրա Անդրեասյանինն էր:

2011-05-16ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակի համաշխարհային օր

Momavar1.jpgԱմեն տարի մայիսի 3-րդ կիրակին նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օր:

Այդ օրը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, առողջ ու պաշտպանված ապագա ունենալու խնդիրներով մտահոգ օղակներ, կազմակերպություններ, անհատներ անտեղյակությանն ու անտարբերությանը հերթական մարտահրավերն են նետում` տեղեկատվական միջոցառումներ ու այդ օրվա խորհրդի մաս կազմող արարողություններ իրականացնելով:

2011-05-09«Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները թիվ 118 դպրոցում

118-1.jpgՄայիսի 6-ին Երևանի Աջափնյակ համայնքի թիվ 94 դպրոցից «Հավասարը` հավասարին» մեթոդով երկու կրթողներ այցելեցին նույն համայնքի թիվ 118 դպրոց: Այցելության նպատակը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին ունեցած իրենց գիտելիքները հասակակիցներին «Հավասարը` հավասարին» մեթոդով փոխանցելն էր:

2011-05-03Քննարկում Այնթապի թիվ 2 դպրոցում

Aynt1.jpgՕրերս Այնթապ գյուղի թիվ 2 դպրոցում տեղի ունեցավ հանդիպում-բանավեճ, որին մասնակցում էին աշակերտներ Արարատի մարզի 3 դպրոցներից` Դաշտավան գյուղի միջնակարգ ու Այնթապ գյուղի թիվ 1 և 2 դպրոցների աշակերտներ: Թեման` խտրականությունն էր:

2011-04-30Հանդիպում Գյումրիի ՀՀ կրթողների հետ

Gyumri1.jpgԱպրիլի 29-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ դասընթացավար Լիլիթ Ասատրյանին հյուրընկալեց Գյումրիի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների նոր սերունդը:

2011-04-27ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակի համաշխարհային օր

qwilt.jpgԱմեն տարի, մայիսի 3-րդ կիրակին նշվում է որպես ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակի համաշխարհային օր: Այս տարի այդ օրվան նվիրված միջոցառումները տեղի կունենան մայիսի 15-ին:

2011-04-22Սիրո թեմայով միջոցառում Սպիտակում

Spitak1.jpgՕրերս «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ Լոռու մարզի համագործակցող ուսուցիչներից մեկը` Ալիսա Դանիելյանը, առողջ ապրելակերպին նվիրված միջոցառում էր կազմակերպել Սպիտակի թիվ 2 դպրոցի 9-րդ դասարանցիների մասնակցությամբ:

2011-04-15Այնթապի ՀՀ կրթողների այցելությունը Դաշտավան

Dashtavan3.jpgԱպրիլի 13-ին, Արարատի մարզի դաշտավան գյուղի միջնակարգ դպրոցում սովորականից տարբերվող դաս-հանդիպում էր` մեկ դասարանում հավաքվել էին 10-րդ և 11-րդ դասարանների թվով 45 աշակերտներ: Բոլորի համար էլ հատուկ հետաքրքրություն էր ներկայացնում թե՛ թեման և թե՛ մատուցման ձևը:

2011-04-14«Հավասարը` հավասարին» մեթոդով վարժանք Գավառի թիվ 1 դպրոցում

G1.jpgԱյսօր ավարտվեց «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ համագործակցող ուսուցչուհի Հասմիկ Գրիգորյանի կազմակերպած 4-օրյա վարժանքը: Հասմիկ Գրիգորյանն այն ծրագրել ու անցկացրել է, «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ տրամադրած տեղեկատվական նյութերով, իսկ վարժանքի նախաձեռնողը Վորլդ Վիժնի Հայաստանյան գրասենյակն է:

2011-04-13Տեղեկատվական միջոցառումներ Լոռու մարզում

V1.jpgՎերջերս Վանաձորի թիվ 5 Ավագ դպրոցում մեկնարկեց ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված տեղեկատվական միջոցառումների մի ողջ շարք, որոնք, ինչպես ծրագրել էին «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները, պետք է ընդգրկեին Լոռու մարզի մի քանի գյուղերի դպրոցներ:

2011-04-01Առողջ ապրելակերպին նվիրված միջոցառում Երևանի թիվ 144 դպրոցում

DSC09927.jpgՄարտի 31-ին Երևանի Շենգավիթ համայնքի թիվ 144 դպրոցում առողջ ապրելակերպին նվիրված միջոցառում էր:

2011-03-23Ծանոթություն Արարատ գյուղի թիվ 2 դպրոցի ՀՀ կրթողների հետ

DSC09922.jpgՄարտի 22-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ում հյուրընկալվել էին մի խումբ «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներ:

2011-03-07ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հանդուրժողականության ձևավորմանը նվիրված հայ-ռուսական սեմինար

armeniy_005.jpgՄարտի 4-ին Սլավոնական համալսարանում տեղի ունեցավ սեմինար-շնորհանդես, որի մասնակիցների շարքերում միավորվել էին ինչպես Հայաստանի, այլնպես էլ Ռուսաստանի կրթության, առողջապահության ոլորտները ներկայացնող 25 հայ և ռուս մասնագետներ:

2011-02-22Սոցիալական հմտությունների վարժանք Երևանի թիվ 197 դպրոցում

ADHD5.jpgՕրերս Երևանի թիվ 197 դպրոցում անցկացվեց «Սոցիալական հմտությունների զարգացումը Վարքագծային Խանգարումներ ունեցող երեխաների մոտ» հերթական վարժանքը: Մասնակցում էր դպրոցի 5-7-րդ դասարանների 8 աշակերտ: Այդ երեխաներից յուրաքանչյուրի մոտ առկա էին որոշակի վարքագծային և հոգեհուզական ոլորտի խանգարումներ:

2011-01-28Ցուցահանդեսի արդյունքների ամփոփում

mrc-ynd.jpgՀունվարի 27-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպությունում ամփոփվեցին ՁԻԱՀ-ի կանխարգելման համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդեսի արդյունքները:

2011-01-18Մրցանակաբաշխություն «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ում

mrcanakab4.jpgՀունվարի 27-ին, «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպությունը կհրապարակի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսի արդյունքները:

2010-12-08Դեկտեմբերի 1-ին Երևանում ու ՀՀ մարզերում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները
2010-12-06«Հավասարը` հավասարին» մեթոդով կրթություն զորամասում

banak-1.jpgՕրերս N զորամասում տեղի ունեցավ ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի և թմրամիջոցների կանխարգելմանն ուղղված միջոցառումների մի ողջ շարք: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպության դասընթացն անցած զինծառայողները որոշեցին իրենց ստացած գիտելիքները փոխանցել զորամասի անձնակազմին:

2010-12-03«ՄԻԱՎ-ը մեր աչքերով»

137-9.jpgԴեկտեմբերի 3-ին Գր. Նարեկացու անվան թիվ 137 դպրոցում տեղի ունեցավ ՁԻԱՀ-ի կանխարգելման համաշխարհային օրվան նվիրված միջոցառում: Դպրոցում գործող Մանկական միջազգային ակադեմիան նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 10-ը հայտարարել է «16-օրյակ ընդդեմ բռնության», որի շրջանակներում էլ կազմակերպվել էր «ՄԻԱՎ-ը մեր աչքերով» խորագրով միջոցառումը:

2010-12-02Տեղեկատվական հանդիպում ԵՊՀ ուսանողների հետ

EPH1.jpgԴեկտեմբերի 1-ին` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ դասընթացավար Նաիրա Պետրոսյանը հանդիպեց Երևանի Պետական Համալսարանի փիլիսոփայության, հոգեբանության ու աշխարհագրության ֆակուլտետների ուսանողների հետ:

2010-12-01ՁԻԱՀ-ի կանխարգելման համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդես

IMG_3951.jpgԴեկտեմբերի 1-ին` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպությունում մեկնարկեց «Կյանքը բազմազան է, ապրելը` հրաշալի» խորագրով ցուցահանդես: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն այս կերպ նշանավորելը կազմակերպության գործունեության ընթացքում արդեն ավանդական է դարձել:

2010-11-17Հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված տեղեկատվական միջոցառումներ

16.11.1.jpg«ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ն նոյեմբերի 16-ին` հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված  տեղեկատվական միջոցառումներ իրականացրեց ողջ Հայաստանի տարածքում:

2010-11-10Հանդուրժողականության օրվա առթիվ ծրագրված տեղեկատվական միջոցառում

Tolerance_1.jpg «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ն նոյեմբերի 16-ին` հանդուրժողականության միջազգային օրը կիրականացնի տեղեկատվական միջոցառումներ ողջ Հայաստանի տարածքում:

2010-10-22«Պայքարենք ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ու թմրամոլության դեմ»

Alaverdi-action3.jpgՀոկտեմբերի 16-ին Ալավերդի քաղաքի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները «Պայքարենք ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ու թմրամոլության դեմ» խորագրով միջոցառում  էին կազմակերպել, որի մասնակիցների թիվը 520-ի էր հասել: Միջոցառման նախաձեռնողները Ալավերդի քաղաքի տարբեր հատվածներում պտտվելով բաժանում էին իրենց համաքաղաքացիներին տեղեկատվական թերթիկներ ու պատասխանում ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի, թմրամոլության կանխարգելման միջոցների մասին նրանց հարցերին:

2010-09-30Հանդիպում «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներին աջակցող ուսուցիչների և «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների համար

workshop30.09.jpgՍեպտեմբերի 30-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում: 80 մասնակիցների թվում էին «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներին աջակցող ուսուցիչներ ու «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ի 2007-2010թթ. վարժանքներն անցած «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներ:

2010-09-25Հանդիպում «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներին աջակցող ուսուցիչների համար

workshop25.jpgՍեպտեմբերի 25-ին, ժամը 14-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ում կայացավ համագործակցող ուսուցիչների հերթական աշխատանքային հանդիպումը:

2010-09-24Սեմինար` համագործակցող ուսուցիչների մասնակցությամբ

hamag.jpgՍեպտեմբերի 22-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպությունում մեկնարկեց քառօրյա սեմինար` համագործակցող ուսուցիչների համար: Մասնակցում էին 16 ուսուցիչներ` Երևանի և Հայաստանի մարզերի դպրոցներից:

2010-07-26Հունիսի 26` թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օր

hunis26-1.jpgՀունիսի 26-ը` թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրը «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպության օրացույցում մշտապես նշանավորվում է տեղեկատվական միջոցառումներով: Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս հունիսի 26-ին կազմակերպությունում հավաքվել էին «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներ:

2010-04-20Աշխատանքային հանդիպում` համագործակցող ուսուցիչների հետ

workshop-nor2.jpgԱպրիլի 20-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ում «ՄԻԱՎ-ի կանխարգելումը 14-25 տարեկան երիտասարդների շրջանում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում: Շուրջ 30 մասնակիցների թվում Երևան քաղաքը և ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող այն ուսուցիչներն էին, ովքեր ներգրավվել են «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ մինչ օրս իրականացրած կրթական ծրագրերում և պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս շարունակելու իրենց գործունեությունը` դեռահասների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման կրթական-տեղեկատվական ծրագրերում:

2009-05-08Կարևորի մասին` մեր լեզվով

PE1.jpgՄԻԱՎ/ՁԻԱՀ, թմրամիջոցների կանխարգելում, սեռական դաստիարակություն` սրանք այն թեմաներն են, որոնք ոչ վաղ անցյալում համարվում էին «փակ» դեռահասության տարիքում գտնվող պատանիների ու աղջիկների համար: Անփոփոխ էր մնում այն տեսակետը, թե չարժե դեռահասների հետ քննարկել սեռական կյանքին, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին, թմրամիջոցներին առնչվող հարցեր:



Հայաստանում կգործի շարժական կլինիկա

2014-05-13

komaz.jpgԱյն շուտով կհասնի Հայաստան և մայիսի վերջում կսկսի գործել` բժշկական ծառայությունները մոտեցնելով բոլոր նրանց, ովքեր չեն կարող ինքնուրույն հասնել հիվանդանոց կամ մոտակա բուժկետ:

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանս

2014-05-12

logo.jpgՄայիսի 12-ին, Մոսկվայում մեկնարկեց Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանսը:

Նոյեմբեր
2017

Երկ
Երք
Չոր
Հին
Ուրբ
Շաբ
Կիր

30
31
1
2
3
4
5

6
7
8
9
10
11
12

13
14
15
16
17
18
19

20
21
22
23
24
25
26

27
28
29
30
1
2
3