Տեղեկատվական հանդիպում Երևանի թիվ 138 դպրոցում
Հունվարի 25-ին, Երևանի թիվ 138 դպրոցում հյուրընկալվել էին «Հավասարը` հավասարին» մեթոդով 3 կրթողներ` Երևանի թիվ 195 դպրոցից: Նրանց այստեղ սպասում էր 50 հոգանոց լսարան` դպրոցի 9-րդ դասարանցիներ ու նաև մանկավարժներ:
195 դպրոցի աշակերտները, ովքեր «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների իրենց առաքելությունը սկսել են իրականացնել անցած տարվանից` 5-օրյա դասընթացներն ավարտելուց հետո, արդեն մեծ փորձ են ձեռք բերել իրենց ունեցած գիտելիքները հասակակիցների շրջանում տարածելու գործում: Անգամ հասցրել են մշակել տեղեկատվության փոխանցման սեփական մեթոդներն ու ինչպես ցույց տվեց այս հանդիպումը` դրանք բավական արդյունավետ են:
«Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները հանդիպման սկզբից ևեթ կարողացան ստեղծել անկաշկանդ մթնոլորտ իրենց ու իրենց լսելու եկած հասակակիցների միջև: «Սա դաս չէ, որ մտածեք հարցերին ճիշտ պատասխանելու կամ հարց ձևակերպելու մասին»,- նշեցին «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները: Նրանք իրենց տեղեկատվական հանդիպումը միանգամից տեղափոխեցին ինտերակտիվ դաշտ ու սկսեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին պատմել հարց ու պատասխանի միջոցով:
Պարզվեց, որ թիվ 138 դպրոցի աշակերտներից շատերը տեղյակ են անբուժելի վարակի մասին, սակայն ունեն հարցեր, որոնց պատասխնները դեռևս չեն գտել: Օրինակ` ՄԻԱՎ/ՁԻԱՀ հապավումը «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների հետ բացող աշակերտներից ոմանք մինչ այս հանդիպումը թյուրիմացաբար կարծում էին, որ անբուժելի վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Իսկ երբ հավաստի տեղեկատվություն ստացան փոխանցման ուղիների մասին, սկսեցին հայտնել իրենց ենթադրություններն առավել բարձր վտանգ ներկայացնող գործոնների մասին: Ոմանք կարծում էին, որ վարակի տարածման դեպքերի 70 տոկոսը բաժին է ընկնում սեռական ճանապարհին:
Մյուսներն ավելացրին, որ ՄԻԱՎ-ը, թերևս, անբարո կյանքի հատուցումն է: Սակայն այստեղ էլ «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները կարողացան կոտրել անտեղյակության արդյունքում ծառացած անհանդուրժողականության պատնեշը: Պատմեցին փոխանցման ուղիների մասին, անդրադարձան միգրացիայի վտանգների, ոչինչ չկասկածող և իրենց միակ զուգընկերներից` ամուսիններից վարակը ձեռք բերած կանանց և վերջապես հղիության ընթացքում մորից վարակված անմեղ նորածինների մասին:
Այս ամենից հետո էլ թվարկեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված հիշարժան օրերը: Ի թիվս դրանց անդրադարձան նաև հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված իրենց տեղեկատվական միջոցառմանը, երբ «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները զրույցի էին բռնվում անցորդների հետ, տրամադրում կրթական-տեղեկատվական նյութեր ու պատմում հանդուրժող լինելու անհրաժեշտության մասին:
«Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները նշեցին, որ իրենց այս հանդիպման նպատակը տեղեկատվության օգնությամբ անբուժելի վարակի կանխարգելումն է, քանի որ իրենք` դեռահասները գտնվում են առավել մեծ վտանգի ենթարկվող խմբում:
Հանդիպման ընթացքում ակտիվ կերպով հարցեր ուղղողներից մեկը` 138 դպ-ի 9-րդ դասարանի աշակերտուհի Ժաննա Ավետիսյանը «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ հետ համագործակցելու և «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների շարքերում ընդգրկվելու ցանկություն հայտնեց (դիտել լուսանկարները):
26 Հունվար, 2012
| 2011-12-21 | «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ն ընդունեց հյուրեր Ուզբեկստանից
|
| 2011-12-19 | Դեկտեմբերի 2-19-ը Երևանում և ՀՀ մարզերում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները |
| 2011-12-17 | Գավառի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների «ակտիվ»-ը
|
| 2011-12-14 | Առաջիկա դասընթացների ժամանակացույցում կընդգրկվի նաև Դիլիջան քաղաքը
|
| 2011-12-08 | Առողջությանը նվիրված միջոցառում` Երևանի թիվ 155 դպրոցում
|
| 2011-12-06 | Դեկտեմբերի 1-ին Երևանում ու ՀՀ մարզերում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները |
| 2011-12-06 | Միջոցառում Զորակի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցում
|
| 2011-12-02 | ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը մեր օրացույցում
|
| 2011-11-29 | ԵՊՀ և ԳՊՀ ուսանողների հանդիպումը
|
| 2011-11-26 | Դասընթաց ԵՊՀ ուսանողների համար
|
| 2011-11-25 | Շնորհանդես-ներկայացում Երևանի թիվ 69 դպրոցում
|
| 2011-11-23 | Վեդիի ՀՀ կրթողների նոր սերունդը
|
| 2011-11-22 | Տեղեկատվական անկյուն Երևանի թիվ 78 դպրոցում
|
| 2011-11-21 | Շնորհանդեսի ներկայացում Երևանի թիվ 168 դպրոցում
|
| 2011-11-17 | Նոյեմբերի 16-ը հանդուրժողականության միջազգային օրն է
|
| 2011-11-17 | Հանդուրժողականության միջազգային օրը Արարատի մարզում
|
| 2011-10-31 | Վարժանքների այս շաբաթվա ժամանակացույցը
|
| 2011-10-26 | «Հավասարը` հավասարին» մեթոդով վարժանքների հերթական փուլը
|
| 2011-10-13 | Ծխախոտի, ալկոհոլի և թմրամիջոցների դատավարությունը Գավառում
|
| 2011-10-12 | Հանդիպում ԵՊՀ ուսանողների հետ
|
| 2011-10-07 | Երևանի Ա. Սախարովի անվան թիվ 69 դպրոցը 65 տարեկան է
|
| 2011-09-08 | Քառակողմ հանդիպում-վարժանք Սևան քաղաքում
|
| 2011-08-31 | Ամառային պատմությունների արձագանքը
|
| 2011-07-12 | Ամառային դպրոց-ճամբար` 2011թ.
|
| 2011-06-23 | Սևան քաղաքի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները պատրաստվում են թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրվան
|
| 2011-06-21 | Հունիսի 26-ը` թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրն է
|
| 2011-05-23 | Տեղեկատվական միջոցառում Եղվարդի թիվ 1 Ավագ դպրոցում
|
| 2011-05-19 | ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրը Արարատ գյուղի թիվ 2 դպրոցում
|
| 2011-05-16 | ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակի համաշխարհային օր
Այդ օրը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, առողջ ու պաշտպանված ապագա ունենալու խնդիրներով մտահոգ օղակներ, կազմակերպություններ, անհատներ անտեղյակությանն ու անտարբերությանը հերթական մարտահրավերն են նետում` տեղեկատվական միջոցառումներ ու այդ օրվա խորհրդի մաս կազմող արարողություններ իրականացնելով: |
| 2011-05-09 | «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները թիվ 118 դպրոցում
|
| 2011-05-03 | Քննարկում Այնթապի թիվ 2 դպրոցում
|
| 2011-04-30 | Հանդիպում Գյումրիի ՀՀ կրթողների հետ
|
| 2011-04-27 | ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակի համաշխարհային օր
|
| 2011-04-22 | Սիրո թեմայով միջոցառում Սպիտակում
|
| 2011-04-15 | Այնթապի ՀՀ կրթողների այցելությունը Դաշտավան
|
| 2011-04-14 | «Հավասարը` հավասարին» մեթոդով վարժանք Գավառի թիվ 1 դպրոցում
|
| 2011-04-13 | Տեղեկատվական միջոցառումներ Լոռու մարզում
|
| 2011-04-01 | Առողջ ապրելակերպին նվիրված միջոցառում Երևանի թիվ 144 դպրոցում
|
| 2011-03-23 | Ծանոթություն Արարատ գյուղի թիվ 2 դպրոցի ՀՀ կրթողների հետ
|
| 2011-03-07 | ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հանդուրժողականության ձևավորմանը նվիրված հայ-ռուսական սեմինար
|
| 2011-02-22 | Սոցիալական հմտությունների վարժանք Երևանի թիվ 197 դպրոցում
|
| 2011-01-28 | Ցուցահանդեսի արդյունքների ամփոփում
|
| 2011-01-18 | Մրցանակաբաշխություն «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ում
|
| 2010-12-08 | Դեկտեմբերի 1-ին Երևանում ու ՀՀ մարզերում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները |
| 2010-12-06 | «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթություն զորամասում
|
| 2010-12-03 | «ՄԻԱՎ-ը մեր աչքերով»
|
| 2010-12-02 | Տեղեկատվական հանդիպում ԵՊՀ ուսանողների հետ
|
| 2010-12-01 | ՁԻԱՀ-ի կանխարգելման համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդես
|
| 2010-11-17 | Հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված տեղեկատվական միջոցառումներ
|
| 2010-11-10 | Հանդուրժողականության օրվա առթիվ ծրագրված տեղեկատվական միջոցառում
|
| 2010-10-22 | «Պայքարենք ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ու թմրամոլության դեմ»
|
| 2010-09-30 | Հանդիպում «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներին աջակցող ուսուցիչների և «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների համար
|
| 2010-09-25 | Հանդիպում «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներին աջակցող ուսուցիչների համար
|
| 2010-09-24 | Սեմինար` համագործակցող ուսուցիչների մասնակցությամբ
|
| 2010-07-26 | Հունիսի 26` թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օր
|
| 2010-04-20 | Աշխատանքային հանդիպում` համագործակցող ուսուցիչների հետ
|
| 2009-05-08 | Կարևորի մասին` մեր լեզվով
|


Դեկտեմբերի 21-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ում հյուրընկալվեցին Ուզբեկստանի պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ: Հանդիպման գլխավոր նպատակը երիտասարդների շրջանում ՄԻԱՎ-ի և թմրամիջոցների կանխարգելման հայ գործընկերների փորձի հետ ծանոթությունն էր:
Դեկտեմբերի 16-ին, Գավառի թիվ 1 հիմնական դպրոցում հավաքվել էին Գավառի Պետական Համալսարանի, Գավառի Գյուղատնտեսական, Եվրոպական քոլեջների ուսանողներ, ինչպես նաև աշակերտներ Գավառի տարբեր դպրոցներից: Շուրջ 20 հոգանոց այս խումբը ներկայացնում է Գավառի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների «ակտիվը»:
Սկսած 2001թ-ից «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ն իրականացնում է ՁԻԱՀ-ի և թմրամիջոցների կանխարգելմանն ուղղված «Հավասարը` հավասարին» մեթոդով դասընթացներ: Դրանք իրականացվում են Հայաստանի բոլոր մարզերի, տարբեր քաղաքների և գյուղերի դպրոցներում, որոնց շարքում մինչ օրս ընդգրկված չէր Դիլիջանը:
Դեկտեմբերի 7-ին, Երևանի թիվ 155 դպրոցի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված առողջությանը: Այն կազմակերպել էր «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ հետ համագործակցող կենսաբանության ուսուցչուհի Սեդա Սահակայնը: Միջոցառմանը մասնակցող 9-րդ դասարանցիների թվում էին ՁԻԱՀ-ի կանխարգելման դասընթացներն անցած «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներ:
Այսօր Արարատի մարզի Զորակ գյուղի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի 9 և 10-րդ դասարաններում սովորող «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներն անցկացրեցին տեղեկատվական հանդիպում իրենց դպրոցի 10, 11, 12 դասարանների աշակերտների համար: Միջոցառման հեղինակները «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ այս տարվա դասընթացի մասնակիցներն էին:
Դեկտեմբերի 1-ին` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ում հավաքվել էին «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներ` ինչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներից: Նրանք եկել էին մասնակցելու ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրվան նվիրված ցուցահանդեսին: «Կերտիր ապագադ վառ գույներով» խորագիրը կրող ցուցահանդեսն ընդգրկում է այն աշխատանքները, որոնք ներկայացրել են հենց իրենք` «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները:
Նոյեմբերի 28-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ գրասենյակում հանդիպեցին Երևանի Պետական Համալսարանի, Գավառի Պետական Համալսարանի, Գավառի Գյուղատնտեսական, Եվրոպական քոլեջների ուսանողներն ու նաև Գավառի 1-ին ավագ դպրոցի աշակերտները: Ընդհանուր հաշվով կազմակերպության գրասենյակում հավաքվել էին շուրջ 40 «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներ:
Նոյեմբերի 23-25-ը «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ն և Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամն անցկացրեցին եռօրյա դասընթաց` ԵՊՀ ուսանողների համար: Դասընթացը կրում էր «Ո′չ վատ սովորություններին» խորագիրը: Գլխավոր թեմաներն էին` ՄԻԱՎ/ՁԻԱՀ, թմրամիջոցներ և վնասակար սովորություններին «ոչ» ասելու հմտություններ:
Նոյեմբերի 25-ին, Երևանի թիվ 69 դպրոցում տեղի ունեցավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմայով շնորհանդեսի ներկայացում: «Հավասարը` հավասարին» մեթոդով 4 կրթողներ, որոնցից 2-ը վերջերս են մասնակցել «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ դասընթացներին, իրենց գիտելիքները եկել էին կիսելու միևնույն դպրոցի 9-րդ դասարանցիներից 20-ի հետ:
Այս օրերին Վեդիի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների նոր սերնդի ներկայացուցիչները ակտիվ գործունեություն են մեկնարկել իրենց քաղաքի դպրոցներում: Նոյեմբերի սկզբին մասնակցելով «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ դասընթացներին, նրանք առանց հապաղելու սկսել են իրենց տեղեկատվական «քարոզարշավը»:
Նոյեմբերի 18-ին Երևանի թիվ 168 դպրոցի դահլիճում հավաքվել էին մոտ 40 հոգի` 9-րդ դասարանցիներ, մանկավարժներ, ինչպես նաև հյուրեր այլ կրթական հաստատություններից: Հյուրերը ոչ այլ ոք էին, քան «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ «Հավասարը`հավասարին» մեթոդով կրթողները, ովքեր որոշել էին 168 դպրոցի իրենց տարեկիցների համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմայով շնորհանդես ներկայացնել:
Սկսած 1996թ-ից, նոյեմբերի 16-ը ողջ աշխարհում նշվում է որպես հանդուրժողականության միջազգային օր: Այդ օրն աշխարհի տարբեր անկյուններում տեղի են ունենում միջոցառումներ, որոնք ուղղված են հասարակության ամենատարբեր շերտերի միջև փոխադարձ հարգանք սերմանելուն և կարծրատիպերին, խարանին ու խտրականությանը «ոչ» ասելուն:
Նոյեմբերի 16-ին` հանդուրժողականության միջազգային օրվա մասին լսեցին, տեղեկացան ու գոնե մեկ ակնթարթ խորհեցին Արարատի մարզի Դաշտավան, Զորակ, Սիս գյուղերի և Մասիս քաղաքի այն բնակիչները, ովքեր այդ օրն առիթ ունեցան հանդիպելու տեղեկատվական միջոցառում իրականացնող «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների հետ:
Այս շաբաթ «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ «Հավասարը` հավասարին» մեթոդով վարժանքները կշարունակվեն Հայաստանի մարզերում:
Այս շաբաթ «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպությունը մեկնարկեց «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանի 15-24 տարեկան երիտասարդների շրջանում» ծրագրի շրջանակներում իրականացվող «Հավասարը` հավասարին» մեթոդով վարժանքների հերթական փուլը:
Սկսած 2008թ.-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանում նշվում է որպես ծխախոտի դեմ պայքարի ազգային օր: Գավառի թիվ 1 դպրոցում այդ օրը որոշել էին նշանավորել մարդկային արատներին յուրօրինակ մարտահրավեր նետելով. Դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները դատում էին վնասակար սովորույթները` ծխախոտի, ալկոհոլի և թմրամիջոցների օգտագործումը:
Հոկտեմբերի 11-ին Երևանի մայր բուհի Հունական կենտրոնում տեղի ունեցավ մի հանդիպում, որը կազմակերպել էին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները: Հանդիպման մասնակիցները ԵՊՀ ռոմանոգերմանական ֆակուլտետի ուսանողներն էին:
Այս տարի, նոբելյան մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Անդրեյ Սախարովի 90-ամյա տարելիցն է: 20-րդ դարի խոշոր գիտնականի անունը կրող Երևանի թիվ 69 միջնակարգ դպրոցում այդ իրադարձությունը մեկտեղվել է ևս մեկ խոշոր առիթի` դպրոցի 65-ամյա տարեդարձի հետ:
Սեպտեմբերի 7-ին, Սևանի թիվ 1 հիմնական դպրոցում մեկնարկեց մի վարժանք, որի նախաձեռնող չորս կողմերն էին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ դասընթացավար Լիանա Ներսիսյանը, Հայաստանի Կարմիր խաչի Սևանի գրասենյակը, Հայաստանի խաղաղության կորպուսը և «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ն:
Ստորև ամփոփված են «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ 2011թ.-ի ամառային դպրոց-ճամբարի մի շարք մասնակիցների հուշերն ու տպավորությունները միմյանց հետ անցկացրած օրերի մասին: Դրանք գրառելուց հետո, մեր ճամբարականներից յուրաքանչյուրը խոստովանում էր, որ անհնար է փոխանցել այն ոգեշնչող մթնոլորտը, որը տիրում էր ճամբարում: Այնուամենայնիվ, փորձեցին պատմել` իրենց հատուկ անկեղծ ու պարզ լեզվով:
Այս օրերին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ մի քանի տասնյակ «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների մոտ դեռ վառ են հիշողությունները ամառային դպրոց-ճամբարում անցկացրած օրերի մասին: Նրանք դեռ շարունակում են խոսել այն «գաղտնալեզվով», որը սովորաբար ստեղծվում է մտերմիկ ու հարազատ միջավայրում, համացանցում, ընտանիքում ու շրջապատող միջավայրում պատմում են ճամբարում անցկացրած անմոռանալի օրերի մասին:
Հունիսի 23-ին Սևանի թիվ 1 հիմնական դպրոցում հավաքվել էին մոտ 40 աշակերտներ: Նրանք ներկայացնում էին Սևան քաղաքի տարբեր կրթական հաստատություններ` թիվ 1, 2, 3, 4 հիմանական դպրոցները և Ավագ դպրոցը: Քաղաքի տարբեր դպրոցներում սովորող պատանիներին ու աղջիկներին համախմբել էր մեկ ընթանուր առաքելություն` դասընթացի օգնությամբ նախապատրաստվել մոտ ապագայում սպասվող թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված տեղեկատվական միջոցառմանը:
Հունիսի 26-ին, թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրը, «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները տեղեկատվական միջոցառումներ կիրականացնեն Երևանի տարբեր համայնքներում, ինչպես նաև Հայաստանի մարզերում:
Վերջ տանք անտեղյակությանը` սա էր այն կարգախոսը, որը կարմիր թելի նման անցնում էր մայիսի 20-ին Եղվարդի թիվ 1 Ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների կազմակերպած միջոցառման ընթացքում:
Մայիսի 18-ին, Արարատի մարզի Արարատ գյուղի թիվ 2 դպրոցում տեղի ունեցավ ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում: Նախաձեռնությունը դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Նաիրա Անդրեասյանինն էր:
Ամեն տարի մայիսի 3-րդ կիրակին նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օր:
Մայիսի 6-ին Երևանի Աջափնյակ համայնքի թիվ 94 դպրոցից «Հավասարը` հավասարին» մեթոդով երկու կրթողներ այցելեցին նույն համայնքի թիվ 118 դպրոց: Այցելության նպատակը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին ունեցած իրենց գիտելիքները հասակակիցներին «Հավասարը` հավասարին» մեթոդով փոխանցելն էր:
Օրերս Այնթապ գյուղի թիվ 2 դպրոցում տեղի ունեցավ հանդիպում-բանավեճ, որին մասնակցում էին աշակերտներ Արարատի մարզի 3 դպրոցներից` Դաշտավան գյուղի միջնակարգ ու Այնթապ գյուղի թիվ 1 և 2 դպրոցների աշակերտներ: Թեման` խտրականությունն էր:
Ապրիլի 29-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ դասընթացավար Լիլիթ Ասատրյանին հյուրընկալեց Գյումրիի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների նոր սերունդը:
Ամեն տարի, մայիսի 3-րդ կիրակին նշվում է որպես ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակի համաշխարհային օր: Այս տարի այդ օրվան նվիրված միջոցառումները տեղի կունենան մայիսի 15-ին:
Օրերս «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ Լոռու մարզի համագործակցող ուսուցիչներից մեկը` Ալիսա Դանիելյանը, առողջ ապրելակերպին նվիրված միջոցառում էր կազմակերպել Սպիտակի թիվ 2 դպրոցի 9-րդ դասարանցիների մասնակցությամբ:
Ապրիլի 13-ին, Արարատի մարզի դաշտավան գյուղի միջնակարգ դպրոցում սովորականից տարբերվող դաս-հանդիպում էր` մեկ դասարանում հավաքվել էին 10-րդ և 11-րդ դասարանների թվով 45 աշակերտներ: Բոլորի համար էլ հատուկ հետաքրքրություն էր ներկայացնում թե՛ թեման և թե՛ մատուցման ձևը:
Այսօր ավարտվեց «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ համագործակցող ուսուցչուհի Հասմիկ Գրիգորյանի կազմակերպած 4-օրյա վարժանքը: Հասմիկ Գրիգորյանն այն ծրագրել ու անցկացրել է, «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ տրամադրած տեղեկատվական նյութերով, իսկ վարժանքի նախաձեռնողը Վորլդ Վիժնի Հայաստանյան գրասենյակն է:
Վերջերս Վանաձորի թիվ 5 Ավագ դպրոցում մեկնարկեց ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված տեղեկատվական միջոցառումների մի ողջ շարք, որոնք, ինչպես ծրագրել էին «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները, պետք է ընդգրկեին Լոռու մարզի մի քանի գյուղերի դպրոցներ:
Մարտի 31-ին Երևանի Շենգավիթ համայնքի թիվ 144 դպրոցում առողջ ապրելակերպին նվիրված միջոցառում էր:
Մարտի 22-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ում հյուրընկալվել էին մի խումբ «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներ:
Մարտի 4-ին Սլավոնական համալսարանում տեղի ունեցավ սեմինար-շնորհանդես, որի մասնակիցների շարքերում միավորվել էին ինչպես Հայաստանի, այլնպես էլ Ռուսաստանի կրթության, առողջապահության ոլորտները ներկայացնող 25 հայ և ռուս մասնագետներ:
Օրերս Երևանի թիվ 197 դպրոցում անցկացվեց «Սոցիալական հմտությունների զարգացումը Վարքագծային Խանգարումներ ունեցող երեխաների մոտ» հերթական վարժանքը: Մասնակցում էր դպրոցի 5-7-րդ դասարանների 8 աշակերտ: Այդ երեխաներից յուրաքանչյուրի մոտ առկա էին որոշակի վարքագծային և հոգեհուզական ոլորտի խանգարումներ:
Հունվարի 27-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպությունում ամփոփվեցին ՁԻԱՀ-ի կանխարգելման համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդեսի արդյունքները:
Հունվարի 27-ին, «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպությունը կհրապարակի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսի արդյունքները:
Օրերս N զորամասում տեղի ունեցավ ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի և թմրամիջոցների կանխարգելմանն ուղղված միջոցառումների մի ողջ շարք: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպության դասընթացն անցած զինծառայողները որոշեցին իրենց ստացած գիտելիքները փոխանցել զորամասի անձնակազմին:
Դեկտեմբերի 3-ին Գր. Նարեկացու անվան թիվ 137 դպրոցում տեղի ունեցավ ՁԻԱՀ-ի կանխարգելման համաշխարհային օրվան նվիրված միջոցառում: Դպրոցում գործող Մանկական միջազգային ակադեմիան նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 10-ը հայտարարել է «16-օրյակ ընդդեմ բռնության», որի շրջանակներում էլ կազմակերպվել էր «ՄԻԱՎ-ը մեր աչքերով» խորագրով միջոցառումը:
Դեկտեմբերի 1-ին` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ դասընթացավար Նաիրա Պետրոսյանը հանդիպեց Երևանի Պետական Համալսարանի փիլիսոփայության, հոգեբանության ու աշխարհագրության ֆակուլտետների ուսանողների հետ:
Դեկտեմբերի 1-ին` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպությունում մեկնարկեց «Կյանքը բազմազան է, ապրելը` հրաշալի» խորագրով ցուցահանդես: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն այս կերպ նշանավորելը կազմակերպության գործունեության ընթացքում արդեն ավանդական է դարձել:
«ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ն նոյեմբերի 16-ին` հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված տեղեկատվական միջոցառումներ իրականացրեց ողջ Հայաստանի տարածքում:
«ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ն նոյեմբերի 16-ին` հանդուրժողականության միջազգային օրը կիրականացնի տեղեկատվական միջոցառումներ ողջ Հայաստանի տարածքում:
Հոկտեմբերի 16-ին Ալավերդի քաղաքի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները «Պայքարենք ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ու թմրամոլության դեմ» խորագրով միջոցառում էին կազմակերպել, որի մասնակիցների թիվը 520-ի էր հասել: Միջոցառման նախաձեռնողները Ալավերդի քաղաքի տարբեր հատվածներում պտտվելով բաժանում էին իրենց համաքաղաքացիներին տեղեկատվական թերթիկներ ու պատասխանում ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի, թմրամոլության կանխարգելման միջոցների մասին նրանց հարցերին:
Սեպտեմբերի 30-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում: 80 մասնակիցների թվում էին «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներին աջակցող ուսուցիչներ ու «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ի 2007-2010թթ. վարժանքներն անցած «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներ:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 14-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ում կայացավ համագործակցող ուսուցիչների հերթական աշխատանքային հանդիպումը:
Սեպտեմբերի 22-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպությունում մեկնարկեց քառօրյա սեմինար` համագործակցող ուսուցիչների համար: Մասնակցում էին 16 ուսուցիչներ` Երևանի և Հայաստանի մարզերի դպրոցներից:
Ապրիլի 20-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ում «ՄԻԱՎ-ի կանխարգելումը 14-25 տարեկան երիտասարդների շրջանում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում: Շուրջ 30 մասնակիցների թվում Երևան քաղաքը և ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող այն ուսուցիչներն էին, ովքեր ներգրավվել են «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ մինչ օրս իրականացրած կրթական ծրագրերում և պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս շարունակելու իրենց գործունեությունը` դեռահասների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման կրթական-տեղեկատվական ծրագրերում:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ, թմրամիջոցների կանխարգելում, սեռական դաստիարակություն` սրանք այն թեմաներն են, որոնք ոչ վաղ անցյալում համարվում էին «փակ» դեռահասության տարիքում գտնվող պատանիների ու աղջիկների համար: Անփոփոխ էր մնում այն տեսակետը, թե չարժե դեռահասների հետ քննարկել սեռական կյանքին, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին, թմրամիջոցներին առնչվող հարցեր:
Հունվարի 25-ին, Երևանի թիվ 138 դպրոցում հյուրընկալվել էին «Հավասարը` հավասարին» մեթոդով 3 կրթողներ` Երևանի թիվ 195 դպրոցից: Նրանց այստեղ սպասում էր 50 հոգանոց լսարան` դպրոցի 9-րդ դասարանցիներ ու նաև մանկավարժներ:
Դեկտեմբերի 21-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ում հյուրընկալվեցին Ուզբեկստանի պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ: Հանդիպման գլխավոր նպատակը երիտասարդների շրջանում ՄԻԱՎ-ի և թմրամիջոցների կանխարգելման հայ գործընկերների փորձի հետ ծանոթությունն էր:
