Առողջությանը նվիրված միջոցառում` Երևանի թիվ 155 դպրոցում
Դեկտեմբերի 7-ին, Երևանի թիվ 155 դպրոցի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված առողջությանը: Այն կազմակերպել էր «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ հետ համագործակցող կենսաբանության ուսուցչուհի Սեդա Սահակայնը: Միջոցառմանը մասնակցող 9-րդ դասարանցիների թվում էին ՁԻԱՀ-ի կանխարգելման դասընթացներն անցած «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներ:
«Վերցրեք Ձեր կյանքի ղեկը և նավարկեք դեպի առողջ ապագա»` միջոցառման սկզբում հնչած այս խոսքերով «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները սկսեցին ներկայացնել առողջության գլխավոր թշնամիներին` ՄԻԱՎ/ՁԻԱՀ և վնասակար սովորություններ: «Հավասարը` հավասարին» մեթոդով պատանի կրթողները նշեցին, որ մարդ արարածը չպետք է մոռանա սեփական արարքները կառավարելու իր բնատուր ունակության մասին: «Պետք է գնահատել առողջությունն ու նպաստել կյանքի որակի բարձրացմանը: Այդ դեպքում միայն կարելի է կանխել մեր օրերում դեռևս բուժում չգտած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը»: Այս խոսքերից հետո միջոցառման մասնակիցներն առաջարկեցին դիտել 2 հատված «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ տրամադրած կրթական-տեղեկատվական ֆիլմաշարից: Դրանք պատմում էին թմրամիջոցների օգտագործման հետևանքների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին:
«Հարկավոր է տեղեկանալ, քանի դեռ ուշ չէ: Դեռահասներն առավել խոցելի են, քանի որ չունեն բավարար տեղեկատվություն վնասակար սովորությունների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին: Մենք ուզում ենք հասնել նրան, որ վնասակար սովորություններին «ոչ» ասելը դառնա յուրաքանչյուրի գիտակցված որոշումը»,-նշեցին աշակերտները:
Միջոցառման ընթացքում նրանք պատմեցին նաև պաշտպանված սեռական հարաբերությունների, ՄԻԱՎ-ի թաքնված շրջանի, ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտության անհրաժեշտության մասին: Հնչեցրեցին նաև թյուր և հավաստի կարծիքներ ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների մասին` այդպիսով առավել ամրապնդելով անբուժելի վարակի տարածման ուղիների մասին իրենց տրամադրած տեղեկատվությունը:
Չմոռացան անդրադառնալ նաև սեռահասունացման տարիքին և ընդգծեցին, որ այդ հարցում պետք չէ շտապել, քանի որ սեռական կյանքին պետք է պատրաստ լինել ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես: «Մեր զենքը գիտելիքն է,-նշեցին տեղեկատվության մարտիկները,-պետք է մեր կյանքով օրինակ ծառայենք մեզ հաջորդողներին և առողջ ապրելակերպն անխախտ կանոն դարձնենք ոչ միայն մեր, այլ նաև հետագա սերունդների համար»: Առողջ ապրելակերպի այս կոչով ավարտվեց թիվ 155 դպրոցի 9-րդ դասարանի միջոցառումը:
Դպրոցի տնօրեն` Լուսինե Դանիելյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման նախաձեռնողներին: Նշեց, որ եթե ավագ սերունդը դաստիարակվել է այն հոգեբանությամբ, որ չի կարելի նման թեմաների մասին բարձրաձայնել, ապա մեր ժամանակների հրամայականները ստիպում են վաղվա սերնդին զինել տեղեկատվությամբ: Միայն այդ կերպ կարելի է պաշտպանել նրանց ճակատագրական սխալներից ու դրանցից բխող անդառնալի հետևանքներից:
Դպրոցի 145 հոգանոց լեփ-լեցուն դահլիճում ներկա էին նաև ծնողներ: Նրանց համար իրենց դուստրերի ու որդիների մասնակցությամբ նմանատիպ միջոցառումներն արդեն նորություն չեն: Ծնողներից մեկը` Քրիստինե Մինասյանը նկատեց, որ եթե չլինեին ՁԻԱՀ-ի և թմրամիջոցների կանխարգելման դասընթացներ և դրանց հետևող միջոցառումներ, շատ դժվար կլիներ խոսել երեխաների հետ այդքան կարևոր թեմաների շուրջ:
«Լավ է, որ արդեն իսկ 13 տարեկանում երեխաները տեղեկացված են: Ավելի լավ է ստանան հավաստի տեղեկատվություն, քան լսեն կողմնակի` կասկածելի աղբյուրներից, թե ինչ է նշանակում ՄԻԱՎ և ՁԻԱՀ, սեռական հարաբերություններ և առհասարակ, ծխախոտի և խմիչքի օգտագործում: Թող այսօր ևէթ իմանան ու գիտակցեն դրանցից բխող վտանգներն ու առողջ ապրելակերպի կարևորությունը»:
Ծնողների կարծիքով, այսօրվա դեռահասների համար այս թեմաները կարող են վտանգավոր դառնալ միայն այն դեպքում, եթե վերջիններս չունենան դրանց ազատ քննարկման հնարավորություն: Այդ է պատճառը, որ նմանատիպ ամեն մի միջոցառումից հետո ավելանում է նրանցից յուրաքանչյուրի վստահությունն իր երեխայի «ոչ» ասելու ունակության և առողջ ապրելակերպի ընտրության հարցում:
08 Դեկտեմբեր, 2011
2014-05-13 | Հայաստանում կգործի շարժական կլինիկա
|
2014-05-12 | Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանս
|
2013-02-05 | «ՄԻԱՎ-ի վերաբերյալ կամավոր խորհրդատվության և հետազոտության սկզբունքները» վարժանք |
2013-02-03 | «Հավասարը` հավասարին» մեթոդով դասընթաց Մասիս քաղաքում |
2013-02-03 | «Հավասարը` հավասարին» մեթոդով վարժանք Սևան քաղաքում |
2012-12-19 | Դեկտեմբերի 1-ին (2012թ.) Երևանում ու ՀՀ մարզերում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները |
2012-12-07 | «Հավասարը` հավասարին» մեթոդով դասընթացներ Երևան քաղաքում |
2012-07-18 | Թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրը Երևանում և ՀՀ մարզերում
|
2012-06-18 | Նախաճամբարային աշխատանքային հանդիպումներ
|
2012-06-12 | Մեր բլոգեր ՀՀ կրթողը
|
2012-05-22 | ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումները Երևանում և ՀՀ մարզերում |
2012-05-22 | ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ Վանաձորում
|
2012-05-21 | ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրը Երևանում և ՀՀ մարզերում
|
2012-05-15 | ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ
|
2012-05-14 | Հանդիպում Կապանի ՀՀ կրթողների հետ
|
2012-05-07 | Տեղեկատվական միջոցառում Հրազդանի թիվ 5 դպրոցում Մայիսի 4-ին, Հրազդանի թիվ 5 հիմնական դպրոցում տեղի ունեցավ տեղեկատվական միջոցառում, որը կազմակերպել էին Հրազդանի 3 տարբեր դպրոցներում սովորող աշակերտներ: |
2012-05-02 | Ապրիլ ամսին Երևանում և ՀՀ մարզերում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները |
2012-04-30 | Սյունիքի մարզի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների տեղեկատվական գործունեությունը
|
2012-04-27 | Տեղեկատվական հանդիպում Երևանի թիվ 144 դպրոցում
|
2012-04-23 | Բանավեճ թիվ 18 դպրոցում
|
2012-04-19 | Արդի աշխարհի հիմնահարցերին նվիրված բաց դաս թիվ 18 դպրոցում
|
2012-04-18 | Երևանի թիվ 144 դպրոցի տեղեկատվական անկյունը
|
2012-04-11 | Տեղեկատվական հանդիպում թիվ 189 դպրոցում
|
2012-04-06 | Հանդիպում Գյումրիի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների հետ
|
2012-04-05 | ՀՀ կրթություն Երևանի թիվ 195 դպրոցում
|
2012-04-04 | Շնորհանդես-ներկայացում Երևանի թիվ 65 դպրոցում
|
2012-04-03 | Հանդիպում Վանաձորի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների հետ
|
2012-04-02 | Մարտ ամսին Երևանում և ՀՀ մարզերում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները |
2012-03-30 | «Հավասարը` Հավասարին» մեթոդով կրթողները Երևանի թիվ 195 դպրոցում
|
2012-03-15 | Հանդիպում-վարժանք Գեղարքունիքի զորամասում
|
2012-03-01 | Մրցանակաբաշխություն
|
2012-02-29 | Փետրվար ամսին Երևանում և ՀՀ մարզերում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները |
2012-01-26 | Տեղեկատվական հանդիպում Երևանի թիվ 138 դպրոցում
|
2011-12-21 | «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ն ընդունեց հյուրեր Ուզբեկստանից
|
2011-12-19 | Դեկտեմբերի 2-19-ը Երևանում և ՀՀ մարզերում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները |
2011-12-17 | Գավառի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների «ակտիվ»-ը
|
2011-12-14 | Առաջիկա դասընթացների ժամանակացույցում կընդգրկվի նաև Դիլիջան քաղաքը
|
2011-12-06 | Դեկտեմբերի 1-ին Երևանում ու ՀՀ մարզերում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները |
2011-12-06 | Միջոցառում Զորակի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցում
|
2011-12-02 | ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը մեր օրացույցում
|
2011-11-29 | ԵՊՀ և ԳՊՀ ուսանողների հանդիպումը
|
2011-11-26 | Դասընթաց ԵՊՀ ուսանողների համար
|
2011-11-25 | Շնորհանդես-ներկայացում Երևանի թիվ 69 դպրոցում
|
2011-11-23 | Վեդիի ՀՀ կրթողների նոր սերունդը
|
2011-11-22 | Տեղեկատվական անկյուն Երևանի թիվ 78 դպրոցում
|
2011-11-21 | Շնորհանդեսի ներկայացում Երևանի թիվ 168 դպրոցում
|
2011-11-17 | Նոյեմբերի 16-ը հանդուրժողականության միջազգային օրն է
|
2011-11-17 | Հանդուրժողականության միջազգային օրը Արարատի մարզում
|
2011-10-31 | Վարժանքների այս շաբաթվա ժամանակացույցը
|
2011-10-26 | «Հավասարը` հավասարին» մեթոդով վարժանքների հերթական փուլը
|
2011-10-13 | Ծխախոտի, ալկոհոլի և թմրամիջոցների դատավարությունը Գավառում
|
2011-10-12 | Հանդիպում ԵՊՀ ուսանողների հետ
|
2011-10-07 | Երևանի Ա. Սախարովի անվան թիվ 69 դպրոցը 65 տարեկան է
|
2011-09-08 | Քառակողմ հանդիպում-վարժանք Սևան քաղաքում
|
2011-08-31 | Ամառային պատմությունների արձագանքը
|
2011-07-12 | Ամառային դպրոց-ճամբար` 2011թ.
|
2011-06-23 | Սևան քաղաքի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները պատրաստվում են թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրվան
|
2011-06-21 | Հունիսի 26-ը` թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրն է
|
2011-05-23 | Տեղեկատվական միջոցառում Եղվարդի թիվ 1 Ավագ դպրոցում
|
2011-05-19 | ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրը Արարատ գյուղի թիվ 2 դպրոցում
|
2011-05-16 | ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակի համաշխարհային օր
Այդ օրը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, առողջ ու պաշտպանված ապագա ունենալու խնդիրներով մտահոգ օղակներ, կազմակերպություններ, անհատներ անտեղյակությանն ու անտարբերությանը հերթական մարտահրավերն են նետում` տեղեկատվական միջոցառումներ ու այդ օրվա խորհրդի մաս կազմող արարողություններ իրականացնելով: |
2011-05-09 | «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները թիվ 118 դպրոցում
|
2011-05-03 | Քննարկում Այնթապի թիվ 2 դպրոցում
|
2011-04-30 | Հանդիպում Գյումրիի ՀՀ կրթողների հետ
|
2011-04-27 | ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակի համաշխարհային օր
|
2011-04-22 | Սիրո թեմայով միջոցառում Սպիտակում
|
2011-04-15 | Այնթապի ՀՀ կրթողների այցելությունը Դաշտավան
|
2011-04-14 | «Հավասարը` հավասարին» մեթոդով վարժանք Գավառի թիվ 1 դպրոցում
|
2011-04-13 | Տեղեկատվական միջոցառումներ Լոռու մարզում
|
2011-04-01 | Առողջ ապրելակերպին նվիրված միջոցառում Երևանի թիվ 144 դպրոցում
|
2011-03-23 | Ծանոթություն Արարատ գյուղի թիվ 2 դպրոցի ՀՀ կրթողների հետ
|
2011-03-07 | ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հանդուրժողականության ձևավորմանը նվիրված հայ-ռուսական սեմինար
|
2011-02-22 | Սոցիալական հմտությունների վարժանք Երևանի թիվ 197 դպրոցում
|
2011-01-28 | Ցուցահանդեսի արդյունքների ամփոփում
|
2011-01-18 | Մրցանակաբաշխություն «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ում
|
2010-12-08 | Դեկտեմբերի 1-ին Երևանում ու ՀՀ մարզերում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները |
2010-12-06 | «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթություն զորամասում
|
2010-12-03 | «ՄԻԱՎ-ը մեր աչքերով»
|
2010-12-02 | Տեղեկատվական հանդիպում ԵՊՀ ուսանողների հետ
|
2010-12-01 | ՁԻԱՀ-ի կանխարգելման համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդես
|
2010-11-17 | Հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված տեղեկատվական միջոցառումներ
|
2010-11-10 | Հանդուրժողականության օրվա առթիվ ծրագրված տեղեկատվական միջոցառում
|
2010-10-22 | «Պայքարենք ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ու թմրամոլության դեմ»
|
2010-09-30 | Հանդիպում «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներին աջակցող ուսուցիչների և «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների համար
|
2010-09-25 | Հանդիպում «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներին աջակցող ուսուցիչների համար
|
2010-09-24 | Սեմինար` համագործակցող ուսուցիչների մասնակցությամբ
|
2010-07-26 | Հունիսի 26` թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օր
|
2010-04-20 | Աշխատանքային հանդիպում` համագործակցող ուսուցիչների հետ
|
2009-05-08 | Կարևորի մասին` մեր լեզվով
|