ՄԻԱՎ

Մարդու

Իմունային

Անբավարարության

Վիրուս


Ամառային պատմությունների արձագանքը

stories.jpgՍտորև ամփոփված են «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ 2011թ.-ի ամառային դպրոց-ճամբարի մի շարք մասնակիցների հուշերն ու տպավորությունները միմյանց հետ անցկացրած օրերի մասին: Դրանք գրառելուց հետո, մեր ճամբարականներից յուրաքանչյուրը խոստովանում էր, որ անհնար է փոխանցել այն ոգեշնչող մթնոլորտը, որը տիրում էր ճամբարում: Այնուամենայնիվ, փորձեցին պատմել` իրենց հատուկ անկեղծ ու պարզ լեզվով:

Astxik1.jpgԱստղիկ Գրիգորյան, 15 տարեկան
Վայ, կարոտել եմ: Ամեն ինչ շատ լավ էր: Շատ լավ տրամադրությամբ գնացինք ճամբար, բայց վերադառնալիս բոլորս տխուր էինք: Երեխաների հետ շատ մտերմացել էինք: Բա Արտակ ջանը, «ապուշ լակոտներ» արտահայտությունն այնքան սիրուն էր ասում, որ մենք մեզ շոյված էինք զգում:
Ճամբարում շատ բաներ սովորեցինք ու շատ փոխվեցինք: Մեզ հետ ենք բերել այնտեղ կուտակած գիտելիքները, խաղեր, լավ հուշեր ու լուսանկարներ, ինձ հուշեցին, որ բերել ենք նաև կեղտոտ շորեր, քերծված ոտքեր ու ձեռքեր, բերել ենք շատերիս յուրահատուկ խոսքն ու հումորը, որն օգնեց ճամբարում ստեղծել ճամբարաբարբառ:
Մի խոսքով, շատ լավ տպավորություններ ունենք, որոնք պարզապես հնարավոր չէ թղթին հանձնել: Մեր «մամայի» համով ճաշերի մասին խոսելն ավելորդ է:
Բոլորիդ շատ ենք սիրում ու կարոտում:
Վայ, խարույկը մոռացա. Աննկարագրելի լավ օր էր, չնայած, որ այդ օրը ինձ «պաստեցին» ու լուսանկարեցին:
Այս ամենին ավելացնեմ, որ ճամբարում աղջիկներն էին «պոստի» կանգնում և պահպանում տղաների անդորրը` այնքան լավ, որ վերջիններս նույնիսկ հասցնում էին խոսել քնած վիճակում:

Marat1.jpgՄարատ Օհանյան, 17 տարեկան
Ամեն օր ճամբարում մենք ստանում էինք նոր գիտելիքներ և անմոռանալի փորձ, որն անպայման մեզ պետք կգա: Ես ձեռք եմ բերել նոր ընկերներ, տպավորություններ: Ճամբարում չի եղել մի օր, որ մենք պարապ լինենք: Ինձ դուր է եկել այն պայմանը, որ բոլոր հեռախոսները պետք է հանձնեինք, որովհետև իմ կարծիքով նպատակը քաղաքի կյանքից կտրվելն էր: Իսկ մոտակա բնակավայրը գտնվում էր 2,5 կմ հեռավորության վրա: Մի խոսքով, ամեն ինչ շատ լավ էր:

Svetlana.jpgՍվետլանա Զաքարյան, 15 տարեկան
Ամեն ինչ հետաքրքիր էր: Շատ կարոտում եմ:

 

 

Elada.jpgԷլլադա Գասպարյան, 15 տարեկան
Շատ եմ կարոտել: Ամեն ինչ շատ լավ էր: Մի րոպե չեմ ունեցել տխրելու համար: Ամեն ինչ հետաքրքիր էր կազմակերպված: Շատ պատմություններ ունենք, հիշելու շատ բան կա:
Մի անգամ ես գիշերը գնացել էի Լանայի, Գոհարի, Մերիի ու Մելինեի սենյակ: Նստած խոսում էինք, մեկ էլ եկան ասացին, որ եթե չենք քնում, գնանք գիշերային հերթապահության: Մենք էլ գնացինք: Պատուհաններից մեկի մոտով էինք անցնում, մեկ էլ ձայներ լսեցինք, պարզվեց Վրեժենք են խոսում, ես էլ ձայնիս ջղային երանգներ տալով բարձր ասացի. «մի հատ շուտ քնեք»: Ասացին` «եղավ կոմանդիր ջան»: Էն ել ինչ քնել: Մութ էր, կողքի անտառից ձայներ էին գալիս, ասացի դուք ննջեք, բայց զգոն մնացեք, հենց ձայներ լսվեն կամ ինչ որ տարօրինակ կենդանիներ նկատենք, ձայն կտանք, միանգամից կգաք օգնության:
Մի քիչ մնացինք, տեսանք բան չկա, տղաներին ասացինք. «ուֆ, քնեք հա, մեկ է ոչ մի բանով չեք օգնում»: Բայց էդ խեղճերի պատուհանի տակով, որ քայլում էինք, քարերի շխկշխկոցից չկարողացան քնել: Գուցե սա այդքան էլ ծիծաղելի պատմություն չէ անծանոթ ընթերցողի համար: Բայց մեզ համար շատ ծիծաղելի էր:
Շատ լավ ընկերներ գտա ճամբարում:

Narek1.jpgՆարեկ Ղարիբյան,15 տարեկան
Ես կյանքումս առաջին անգամ եղա ճամբարում և վերադարձա շատ վառ տպավորություններով: Ինձ շատ դուր եկան դասընթացների անցկացման ձևերը` հագեցած վարժություններով ու հետաքրքիր միջոցառումներով: Շատ դուր եկան խաղերը` «կարմիր, թե սև», «ինչ, որտեղ, երբ»: Թեպետ պարտվեցի, բայց շատ հետաքրքիր էր: Երբեք չեմ մոռանա անցկացրածս հերթապահությունը` լի չեպեներով: Եվ անհնար կլինի մոռանալ խարույկի շուրջ անցկացրած գիշերը, երբ բոլորս երգում էինք ու ասմունքում մինչև լուսաբաց:

Laura.jpgԼաուրա Սիմոնյան, 18 տարեկան
Աաաաաաայոոոոո` այսպես էինք իրար ողջունում մեր ճամբարում ու անպայման լայն ժպիտ էինք նվիրում իրար ճամբարական այս բարևի հետ միասին: Ճամբարում անցկացրած օրերի ընթացքում իմ կյանքում շատ բաներ տեղի ունեցան առաջին անգամ`
առաջին անգամ` 7 օր առանց բջջային հեռախոսի,
առաջին արշավը,
առաջին խարույկը,
առաջին անգամ գիշերը քնեցի դրսում` խոտերի մեջ,
առաջին անգամ բարբառով խոսեցի,
առաջին անգամ տեսա, թե ինչպես են աղջիկները գիշերային հերթապահություն անցկացնում ու հսկում նաև տղաների հանգիստը:
Հետաքրքիր ու անմոռաց դեպքեր շատ եղան, դրանցից մեկը մեր սենյակի աղջիկների հերոսությունն էր: Արշավին նախորդող երեկոյան, ընկեր Արտակը բոլորին խիստ պատվիրեց 5 րոպեյում քնել` աղմուկին անձամբ էր հետևելու: Խախտում անողը չէր մասնակցելու արշավին: Բոլորը պառկեցին քնելու, և ծպտուն չէր լսվում անգամ մեր հարևան սենյակից, որտեղ Մերին, Լանան, Մելինեն և Գոհարն էին: Մեկ էլ հանկարծ տղայի կոշտ ձայն ենք լսում, այն էլ մեր սենյակից` «ապուշ լակոտներ, ինչի չեք քնել: Լույսն անջատել ու խոսում ե՞ք»: Երեք աղջիկներով վեր թռանք ու հարցրեցինք, թե ով կա մեր սենյակում: Բայց ձայնը տղաներից ոչ մեկի ձայնին նման չէր: Հետո ով կարող էր գիշերով մեր սենյակ մտնել: Վերջում պարզեցինք, որ դա ընդամենը մեր Աիդայի դերասանական տաղանդն էր:

Vahram.jpgՎահրամ Հայրիկյան, 16 տարեկան
2011թ., հունիսի 18: Զանգ Այնթապի 2-րդ դպրոցի կենսաբանության ուսուցիչ ընկեր Բաբախանյանի կողմից: Պարզվեց վերոնշյալ ամսվա 23-30-ը լինելու եմ Փամբակում` «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ կազմակերպած ճամբարում: Դրանք իմ կյանքի լավագույն օրերից էին: Շատ հետաքրքիր, զվարճալի պատմություններ կան այս ճամբարի հետ կապված: Արդյունավետ և ուրախ անցավ հունիսի 26-ին` թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումը Վանաձոր քաղաքում: Լարված անցավ արշավը դեպի Ժպիտ սարի բարձունքը: Գագաթին ադրենալինի պակաս չզգացինք: Նաև շատ ինտելեկտուալ ժամանաց ունեցանք, ծանոթացանք կարծրատիպեր, հանդուրժողականություն, խտրականություն թեմաներին, շատ ուրախացա, որ ստացա «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողի որակավորում:

Vrej.jpgՎրեժ Խամոյան, 18 տարեկան
Ես ձեռք եմ բերել նոր ընկերներ և նոր գիտելիքներ: Ինձ շատ դուր եկավ այս ճամբարը, որտեղ ամեն մի օրն անցնում էր տոնի պես: Հատկապես ինձ դուր եկավ էքսկուրսիան ու արշավը: Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված:

Sofa1.jpgՍոֆիա Հովսեփյան, դասընթացավար
Տպավորություննե՞ր...
Հարց, որի մասին խոսելիս բառերը դառնում են սակավաթիվ: Ամեն ինչ հրաշալի էր ու ներդաշնակ: Երեխաներն ապացուցեցին, որ ապագան իրենցն է և իրենք են այն կերտում ու տնօրինում: Ճամբարային 7 օրերը հրաշալի առատ հիշողություններ են արթնացնում, ինչն էլ դժվարեցնում է ամեն ինչ պատմելը:

Rubik.jpgՌուբիկ Գևորգյան, 16 տարեկան
Ինձ շատ դուր եկավ, չէի ուզում տուն վերադառնալ: Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված: Շատ-շատ լավ տպավորություններ ստացա: Ինձ առանձնապես դուր եկավ արշավը. չնայած ահավոր հոգնեցինք, բայց շատ տպավորիչ էր: Ես ձեռք բերեցի լավ ընկերներ տարբեր մարզերից, ստացա նոր գիտելիքներ: Հատկապես շատ նոր բաներ իմացա «ինչ, որտեղ, երբ» խաղի ընթացքում:

Armen.jpgԱրմեն Մկրտչյան, 14 տարեկան
Ձեռք եմ բերել նոր գիտելիքներ, նոր ընկերներ և սերտիֆիկատ: Ժամանակը քիչ էր: Եթե ծնողները մեկ օրով գային տեսակցության ավելի լավ կլիներ:

Artur.jpgԱրթուր Մնացականյան, 15 տարեկան
Ճամբարում շատ լավ էր: Հուլիսի 7-ին իմ ծննդյան օրն էր, այսինքն պետք է այն անցկացնեի ճամբարում: Շատ լավ անցավ այդ օրը. ընթրիքին բերեցին տոնական տորթը, որի բեզեն երեխաները սկսեցին քսել երեսիս. Դեմքս վերածվել էր տորթի...
Իսկ գիշերը ծնունդս շարունակեցինք նշել խարույկի շուրջ:
Մի անգամ երեկոյան, երբ սենյակում երեխաներով հավաքվել էինք, տղաներից երկուսը դրսից աննկատ բացեցին պատուհանի ցանցն ու ոտքս բռնեցին: Շատ էի վախեցել: Սուրենն ու Դիանան արագ ջուր բերեցին: Կում անելուն պես ակամայից գոռացի` բաժակի միջի ջուրը շատ տաք էր:

Vlad.jpgՎլադիմիր Վարդանյան, 15 տարեկան
Ճամբարից վերադառնալուց հետո, երբ նկարներն էին ցույց տալիս բոլորին, շատերը մտածում էին, թե ճամբարում ցախ հավաքելուց բացի ուրիշ զբաղմունք չունեինք: Դա, իհարկե, այդպես չէ, բայց ցախ հավաքելու հիշողություններն անմոռանալի են: Շատ դժվար էր ու հետաքրքիր, բայց մենք հաղթահարեցինք դժվարություններն ու, վերջիվերջո, բերեցինք փայտն ու վառեցինք խարույկը: Մի խոսքով, մեր ճամբարն այնքան լավն էր, որ աղջիկներն էին գիշերը «պոստի» կանգնում:

Hrayr.jpgՀրայր Ղարաբաղցյան, 16 տարեկան
Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված: Արշավը շատ հետաքրքիր էր ու շատ դաժան:

Suren.jpgՍուրեն Սաֆարյան, 15 տարեկան
Ամեն ինչ շատ լավ էր: Ժամանակն անցնում էր շատ ուրախ: Հետաքրքիր դասեր էինք անցնում, որոնց օգնությամբ կուտակեցինք գիտելիքների մի մեծ պաշար: Եվ, իհարկե, ճամբարում ձեռք բերեցինք լավ ընկերներ: Ժամանակը շատ կարճ էր, այնքան էինք մտերմացել, որ չէինք կարողանում վերջին օրը բաժանվել: Այնքան լավ էր, որ մեր առօրյա կյանքից դուրս էինք եկել ու ստեղծել էինք մի նոր աշխարհ, մեր կանոններով, բարբառով ու հումորով: Եվ հետո, երբ մոտեցավ հրաժեշտի պահը, զգացինք, թե որքան ենք կարոտելու միմյանց: Երբ տուն գնացինք, առաջին երկու օրը չէինք կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում մեզ հետ: Մի խոսքով ամեն ինչ շատ լավ էր, բայց ժամանակը կարճ էր:

Meri.jpgՄերի Բարսեղյան, 15 տարեկան
Շատ հետաքրքիր օրեր անցկացրի ճամբարում, ձեռք բերեցի նոր ընկերներ, որոնցից շատ բան սովորեցի, ստացա նոր գիտելիքներ: Տպավորիչ էր էքսկուրսիան դեպի Սանահին և Միկոյանների թանգարան: Այս օրերը միշտ կմնան մեր հուշերում:

Diana.jpgԴիանա Վիրաբյան, 16 տարեկան
Շատ լավ էր մեր ճամբարում, շատ ենք կարոտում բոլորին, միշտ միասին ենք: Շատ լավն ու բարեհամբույր էին մեր համավարողները, մեր մաման` Արտակ ջանը: Քիչ էր ժամանակը, բայց անչափ շնորհակալ եմ «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ին նման բան կազմակերպելու համար:

Ruben.jpgՌուբեն Մադոյան, 15 տարեկան

Xosqernavelorden(1).jpg

 

 

 

 

 

31 Օգոստոս, 2011


2014-05-13Հայաստանում կգործի շարժական կլինիկա

komaz.jpgԱյն շուտով կհասնի Հայաստան և մայիսի վերջում կսկսի գործել` բժշկական ծառայությունները մոտեցնելով բոլոր նրանց, ովքեր չեն կարող ինքնուրույն հասնել հիվանդանոց կամ մոտակա բուժկետ:

2014-05-12Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանս

logo.jpgՄայիսի 12-ին, Մոսկվայում մեկնարկեց Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանսը:

2013-02-05«ՄԻԱՎ-ի վերաբերյալ կամավոր խորհրդատվության և հետազոտության սկզբունքները» վարժանք
2013-02-03«Հավասարը` հավասարին» մեթոդով դասընթաց Մասիս քաղաքում
2013-02-03«Հավասարը` հավասարին» մեթոդով վարժանք Սևան քաղաքում
2012-12-19Դեկտեմբերի 1-ին (2012թ.) Երևանում ու ՀՀ մարզերում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները
2012-12-07«Հավասարը` հավասարին» մեթոդով դասընթացներ Երևան քաղաքում
2012-07-18Թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրը Երևանում և ՀՀ մարզերում

26_1.jpg«Ասենք ոչ թմրամիջոցներին, վարենք առողջ ապրելակերպ». այս և վնասակար սովորությունների դեմ ուղղված այլ կոչերի ներքո անցավ «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների կազմակերպած տեղեկատվական միջոցառումը` նվիրված թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրվան:

2012-06-18Նախաճամբարային աշխատանքային հանդիպումներ

das1.jpgՀունիսի 13-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում այս տարվա ամառային դպրոց-ճամբարի համավարողների և դասընթացավարների հետ:

2012-06-12Մեր բլոգեր ՀՀ կրթողը

blog.pngՕրերս Եղվարդի Ավագ դպրոցի աշակերտուհի Աննա Միքայելյանը համացանցում «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթությանը նվիրված բլոգ է ստեղծել: Նորաստեղծ էջում «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթող Աննան պատմել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, թմրամիջոցների կանխարգելման վերաբերյալ տեղեկատվության անհրաժեշտության ու այն մեթոդի մասին, որն իր հասակակիցներին կարևորի մասին պատմելու գործը բավականին հեշտացնում է:

2012-05-22ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումները Երևանում և ՀՀ մարզերում
2012-05-22ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ Վանաձորում

Vanads24-1.jpgՄայիսի 21-ին, մեկ օր ուշացումով, Վանաձորում նշվեց ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրը: Վանաձորցի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները տեղեկատվական միջոցառումների մի ամբողջ շարք էին պատրաստել:

2012-05-21ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրը Երևանում և ՀՀ մարզերում

20,05,12-1.jpgՄայիսի 20-ին` ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրը, «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպությունն իրականացրեց միջոցառումների մի ամբողջ շարք ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում: Մինչ այդ, շատ դպրոցներում այդ օրն արդեն իսկ նշանավորվել էր ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակին նվիրված մոմավառության ու «քվիլթ»-ի արարողություններով:

2012-05-15ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ

momavarutyun.jpgՄայիսի երրորդ կիրակի օրը` այս տարի ամսի 20-ին, ողջ աշխարհը նշում է ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օրը: «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներն ամեն տարի այս օրը նշանավորում են տեղեկատվական միջոցառումներով,  մոմավառության արարողությամբ և «քվիլթ» կարելով:

2012-05-14Հանդիպում Կապանի ՀՀ կրթողների հետ

Kap1.jpgՄայիսի 11-ին, Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ ներկայացուցիչների հանդիպումը տեղի «Հավասարը` հավասարին» մեթոդով 15 կրթողների հետ:

2012-05-07Տեղեկատվական միջոցառում Հրազդանի թիվ 5 դպրոցում

Hrazd1.jpg

Մայիսի 4-ին, Հրազդանի թիվ 5 հիմնական դպրոցում տեղի ունեցավ տեղեկատվական միջոցառում, որը կազմակերպել էին Հրազդանի 3 տարբեր դպրոցներում սովորող աշակերտներ:

2012-05-02Ապրիլ ամսին Երևանում և ՀՀ մարզերում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները
2012-04-30Սյունիքի մարզի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների տեղեկատվական գործունեությունը

Sisian1.jpgԱպրիլի 28-ին Սիսիանի թիվ 3 դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որին 2011թ-ի ամառային դպրոց-ճամբարի սիսիանցի մասնակիցները պատրաստվել էին առանձնահատուկ պատասխանատվությամբ, քանի որ այս հանդիպմանը հյուրընկալելու էին նաև «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ ներկայացուցիչների: Ասելիքն ու կուտակած տեղեկատվությունն առավել մատչելի ու դյուրըմբռնելի դարձնելու համար«Հավասարը` հավասարին» մեթոդով երեք կրթողնրն ընտրել էին շնորհանդես-ներկայացման տարբերակը:

2012-04-27Տեղեկատվական հանդիպում Երևանի թիվ 144 դպրոցում

144h1.jpg«Հիվանդությունն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել». Հիպոկրատի այս խոսքերի մեջբերումն էր, որ դարձավ ապրիլի 26-ին, Երևանի թիվ 144 դպրոցում տեղի ունեցած տեղեկատվական հանդիպման գլխավոր նշանակետը:

2012-04-23Բանավեճ թիվ 18 դպրոցում

18-banav2.jpg«ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ պետք է ապրեն լիարժեք կյանքով». այս թեմային էր նվիրված բանավեճը, որն ապրիլի 23-ին տեղի ունեցավ Երևանի Շենգավիթ համայնքի թիվ 18 դպրոցում: Նախապես մշակված ծրագրի համաձայն, բանավիճող կողմերը կազմավորվել էին վիճակահանության միջոցով:

2012-04-19Արդի աշխարհի հիմնահարցերին նվիրված բաց դաս թիվ 18 դպրոցում

18-1.jpgԱպրիլի 18-ին, Երևանի թիվ 18 դպրոցի 9-րդ դասարաններից մեկում տեղի ունեցավ բաց դաս, որը նվիրված էր «արդի աշխարհի հիմնահարցերին»: Առանձնացվել էր 6 թեմա` գլոբալ տաքացում, թրաֆիքինգ, ահաբեկչություն, ցեղասպանություն, ՄԻԱՎ վարակ, թմրամոլություն:

2012-04-18Երևանի թիվ 144 դպրոցի տեղեկատվական անկյունը

144-1.jpgՇենգավիթ համայնքի թիվ 144 դպրոցը, ինչպես խոստովանում են ուսուցիչները, բավական բարդ ճանապարհ է անցել, մինչև որ հնարավոր է դարձել աշակերտների հետ ոչ միայն ազատ խոսել սեռական դաստիարակության, վնասակար սովորությունների ու նման այլ թեմաների մասին, այլ ստեղծել գաղափարական այդ փոփոխությունների փոքրիկ վկայարանը` տեղեկատվական անկյունը դպրոցի առաջին հարկի միջանցքում:

2012-04-11Տեղեկատվական հանդիպում թիվ 189 դպրոցում

189-1.jpgԱպրիլի 10-ին, Երևանի թիվ 189 դպրոցում,  «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ  «Հավասարը` հավասարին» մեթոդով 4 կրթողներ շնոհանդես-ներկայացում էին պատրաստել: Այն պարունակում էր ընդհանուր տեղեկություններ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի` մասնավորապես վարակի փոխանցման ուղիների և ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտության անհրաժեշտության մասին:

2012-04-06Հանդիպում Գյումրիի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների հետ

Gyum1.jpgԱպրիլի 5-ին, Գյումրիի թիվ 26 դպրոցում հավաքվել էին տեղի թիվ 3, 26, 27 դպրոցներում սովորող «Հավասարը` հավասարին» մեթոդով շուրջ 20 կրթողներ: Եկել էին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ մարզային համակարգող` Լիլիթ Ասատրյանի հետ հանդիպման:

2012-04-05ՀՀ կրթություն Երևանի թիվ 195 դպրոցում

195dp5.jpgԱյսօր, Երևանի թիվ 195 դպրոցում, մեկ դասաժամի ընթացքում, 9 և 10-րդ դասարանցիներից կազմված 36 հոգանոց մի խումբ մասնակցեց իրենց իսկ դպրոցի 9-րդ դասարանցի  «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների կազմակերպած տեղեկատվական հանդիպմանը:

2012-04-04Շնորհանդես-ներկայացում Երևանի թիվ 65 դպրոցում

65-200.jpgԱյսօր, Երևանի Լեոյի անվան թիվ 65 դպրոցի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները տեղեկատվական անակնկալ էին պատրաստել իրենց հասակակիցների համար: Ավելի քան 40 հոգուց կազմված 10-րդ դասարանցիների խումբը, այդ թվում նաև մանկավարժներ, հավաքվել էին` լսելու ՁԻԱՀ-ի դեմ մղվող տեղեկատվական պայքարում ընդգրկված դպրոցականներին:

2012-04-03Հանդիպում Վանաձորի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների հետ

Vanads24-1.jpgԱպրիլի 3-ին, «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ մարզային համակարգող Լիլիթ Ասատրյանը հանդիպեց անցած տարի Վանաձորում անցկացված վարժանքների մասնակիցների` շուրջ 30 աշակերտների հետ: Հանդիպման վայրն էր Վանաձոր թիվ 24 դպրոցը:

2012-04-02Մարտ ամսին Երևանում և ՀՀ մարզերում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները
2012-03-30«Հավասարը` Հավասարին» մեթոդով կրթողները Երևանի թիվ 195 դպրոցում

195-1.jpgՄարտի 29-ին «Հավասարը` հավասարին» մեթոդով 6 կրթողներ հյուրընկալվեցին Երևանի թիվ 195 դպրոցում: Որոշել էին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին իրենց գիտելիքները կիսել 195 դպրոցի բարձր դասարաններում սովորող աշակերտների հետ: Հանդիպմանը մասնակցում էր դպրոցի 9-րդ դասարաններից մոտ 45 աշակերտ:

2012-03-15Հանդիպում-վարժանք Գեղարքունիքի զորամասում

Lchash1.jpgՄարտի 14-ին, Սևան քաղաքի թիվ 1 հիմնական և Ավագ դպրոցներից մոտ 10 աշակերտներ հյուրընկալվել էին Գեղարքունիքի մարզի  N զորամասում: Հանդիպմանը պատրաստվել էին մեծ ջանադրությամբ, քանի որ ուզում էին զինվորական ծառայության մեջ գտնվող երիտասարդներին հասցնել տրամադրել առավել շատ տեղեկատվություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և թմրամիջոցների կանխարգելման մասին:

2012-03-01Մրցանակաբաշխություն

Mrc-2012.jpgՓետրվարի 29-ին, «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ գրասենյակում ամփոփվեցին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդեսի արդյունքները: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը մասնակցելու էին եկել շուրջ 50 աշակերտներ Երևանի և տարբեր մարզերի դպրոցների աշակերտներ, «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներ ու մանկավարժներ:

2012-02-29Փետրվար ամսին Երևանում և ՀՀ մարզերում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները
2012-01-26Տեղեկատվական հանդիպում Երևանի թիվ 138 դպրոցում

138-11.jpgՀունվարի 25-ին, Երևանի թիվ 138 դպրոցում հյուրընկալվել էին «Հավասարը` հավասարին» մեթոդով 3 կրթողներ` Երևանի թիվ 195 դպրոցից: Նրանց այստեղ սպասում էր 50 հոգանոց լսարան` դպրոցի 9-րդ դասարանցիներ ու նաև մանկավարժներ:

2011-12-21«ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ն ընդունեց հյուրեր Ուզբեկստանից

Uzbek1.jpgԴեկտեմբերի 21-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ում հյուրընկալվեցին Ուզբեկստանի պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ: Հանդիպման գլխավոր նպատակը երիտասարդների շրջանում ՄԻԱՎ-ի և թմրամիջոցների կանխարգելման հայ գործընկերների փորձի հետ ծանոթությունն էր:

2011-12-19Դեկտեմբերի 2-19-ը Երևանում և ՀՀ մարզերում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները
2011-12-17Գավառի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների «ակտիվ»-ը

Gav1.jpgԴեկտեմբերի 16-ին, Գավառի թիվ 1 հիմնական դպրոցում հավաքվել էին Գավառի Պետական Համալսարանի, Գավառի Գյուղատնտեսական, Եվրոպական քոլեջների ուսանողներ, ինչպես նաև աշակերտներ Գավառի տարբեր դպրոցներից: Շուրջ 20 հոգանոց այս խումբը ներկայացնում է Գավառի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների «ակտիվը»:

2011-12-14Առաջիկա դասընթացների ժամանակացույցում կընդգրկվի նաև Դիլիջան քաղաքը

Dilijan1.jpgՍկսած 2001թ-ից «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ն իրականացնում է ՁԻԱՀ-ի և թմրամիջոցների կանխարգելմանն ուղղված «Հավասարը` հավասարին» մեթոդով դասընթացներ: Դրանք իրականացվում են Հայաստանի բոլոր մարզերի, տարբեր քաղաքների և գյուղերի դպրոցներում, որոնց շարքում մինչ օրս ընդգրկված չէր Դիլիջանը:

2011-12-08Առողջությանը նվիրված միջոցառում` Երևանի թիվ 155 դպրոցում

155-1.jpgԴեկտեմբերի 7-ին, Երևանի թիվ 155 դպրոցի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված առողջությանը: Այն կազմակերպել էր «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ հետ համագործակցող կենսաբանության ուսուցչուհի Սեդա Սահակայնը: Միջոցառմանը մասնակցող 9-րդ դասարանցիների թվում էին ՁԻԱՀ-ի կանխարգելման դասընթացներն անցած «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներ:

2011-12-06Դեկտեմբերի 1-ին Երևանում ու ՀՀ մարզերում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները
2011-12-06Միջոցառում Զորակի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցում

Zorak1.jpgԱյսօր Արարատի մարզի Զորակ գյուղի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի 9 և 10-րդ դասարաններում սովորող «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներն անցկացրեցին տեղեկատվական հանդիպում իրենց դպրոցի 10, 11, 12 դասարանների աշակերտների համար: Միջոցառման հեղինակները «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ այս տարվա դասընթացի մասնակիցներն էին:

2011-12-02ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը մեր օրացույցում

Dec1-0.jpgԴեկտեմբերի 1-ին` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ում  հավաքվել էին «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներ` ինչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներից: Նրանք եկել էին մասնակցելու ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրվան նվիրված ցուցահանդեսին: «Կերտիր ապագադ վառ գույներով» խորագիրը կրող ցուցահանդեսն ընդգրկում է այն աշխատանքները, որոնք ներկայացրել են հենց իրենք` «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները:

2011-11-29ԵՊՀ և ԳՊՀ ուսանողների հանդիպումը

EPH-GPH1.jpgՆոյեմբերի 28-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ գրասենյակում հանդիպեցին Երևանի Պետական Համալսարանի, Գավառի Պետական Համալսարանի, Գավառի Գյուղատնտեսական, Եվրոպական քոլեջների ուսանողներն ու նաև Գավառի 1-ին ավագ դպրոցի աշակերտները: Ընդհանուր հաշվով կազմակերպության գրասենյակում հավաքվել էին շուրջ 40 «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներ:

2011-11-26Դասընթաց ԵՊՀ ուսանողների համար

EPH-N1.jpgՆոյեմբերի 23-25-ը «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ն և Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամն անցկացրեցին եռօրյա դասընթաց` ԵՊՀ ուսանողների համար: Դասընթացը կրում էր «Ո′չ վատ սովորություններին» խորագիրը: Գլխավոր թեմաներն էին` ՄԻԱՎ/ՁԻԱՀ, թմրամիջոցներ և վնասակար սովորություններին «ոչ» ասելու հմտություններ:

2011-11-25Շնորհանդես-ներկայացում Երևանի թիվ 69 դպրոցում

69-1-sh.jpgՆոյեմբերի 25-ին, Երևանի թիվ 69 դպրոցում տեղի ունեցավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմայով շնորհանդեսի ներկայացում: «Հավասարը` հավասարին» մեթոդով 4 կրթողներ, որոնցից 2-ը վերջերս են մասնակցել «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ դասընթացներին, իրենց գիտելիքները եկել էին կիսելու միևնույն դպրոցի 9-րդ դասարանցիներից 20-ի հետ:

2011-11-23Վեդիի ՀՀ կրթողների նոր սերունդը

Vedi1.jpgԱյս օրերին Վեդիի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների նոր սերնդի ներկայացուցիչները ակտիվ գործունեություն են մեկնարկել իրենց քաղաքի դպրոցներում: Նոյեմբերի սկզբին մասնակցելով «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ դասընթացներին, նրանք առանց հապաղելու սկսել են իրենց տեղեկատվական «քարոզարշավը»:

2011-11-22Տեղեկատվական անկյուն Երևանի թիվ 78 դպրոցում

78-1.jpgՎերջերս Երևանի թիվ 78 դպրոցի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներն իրենց համադասարանցիների հետ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և թմրամիջոցների կանխարգելման թեմաներով տեղեկատվական 2 դաս-հանդիպում են ունեցել: Հանդիպման նախաձեռնողները` Երևանի թիվ 78 դպրոցի 5 աշակերտները, այս ամսվա առաջին կեսին մասնակցել են «ՁՒԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ դասընթացներին:

2011-11-21Շնորհանդեսի ներկայացում Երևանի թիվ 168 դպրոցում

1-168pe.jpgՆոյեմբերի 18-ին Երևանի թիվ 168 դպրոցի դահլիճում հավաքվել էին մոտ 40 հոգի` 9-րդ դասարանցիներ, մանկավարժներ, ինչպես նաև հյուրեր այլ կրթական հաստատություններից: Հյուրերը ոչ այլ ոք էին, քան «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ «Հավասարը`հավասարին» մեթոդով կրթողները, ովքեր որոշել էին 168 դպրոցի իրենց տարեկիցների համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմայով շնորհանդես ներկայացնել:

2011-11-17Նոյեմբերի 16-ը հանդուրժողականության միջազգային օրն է

4-16.11.jpgՍկսած 1996թ-ից, նոյեմբերի 16-ը ողջ աշխարհում նշվում է որպես հանդուրժողականության միջազգային օր: Այդ օրն աշխարհի տարբեր անկյուններում տեղի են ունենում միջոցառումներ, որոնք ուղղված են հասարակության ամենատարբեր շերտերի միջև փոխադարձ հարգանք սերմանելուն և կարծրատիպերին, խարանին ու խտրականությանը «ոչ» ասելուն:

2011-11-17Հանդուրժողականության միջազգային օրը Արարատի մարզում

1-16Ararat.jpgՆոյեմբերի 16-ին` հանդուրժողականության միջազգային օրվա մասին լսեցին, տեղեկացան ու գոնե մեկ ակնթարթ խորհեցին Արարատի մարզի Դաշտավան, Զորակ, Սիս գյուղերի և Մասիս քաղաքի այն բնակիչները, ովքեր այդ օրն առիթ ունեցան հանդիպելու տեղեկատվական միջոցառում իրականացնող «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների հետ:

2011-10-31Վարժանքների այս շաբաթվա ժամանակացույցը

Marz-varj2.jpgԱյս շաբաթ «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ «Հավասարը` հավասարին» մեթոդով վարժանքները կշարունակվեն Հայաստանի մարզերում:

2011-10-26«Հավասարը` հավասարին» մեթոդով վարժանքների հերթական փուլը

tr-1.jpgԱյս շաբաթ «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպությունը մեկնարկեց «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանի 15-24 տարեկան երիտասարդների շրջանում» ծրագրի շրջանակներում իրականացվող «Հավասարը` հավասարին» մեթոդով վարժանքների հերթական փուլը:

2011-10-13Ծխախոտի, ալկոհոլի և թմրամիջոցների դատավարությունը Գավառում

12.10.6.jpgՍկսած 2008թ.-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանում նշվում է որպես ծխախոտի դեմ պայքարի ազգային օր: Գավառի թիվ 1 դպրոցում այդ օրը որոշել էին նշանավորել մարդկային արատներին յուրօրինակ մարտահրավեր նետելով. Դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները դատում էին վնասակար սովորույթները` ծխախոտի, ալկոհոլի և թմրամիջոցների օգտագործումը:

2011-10-12Հանդիպում ԵՊՀ ուսանողների հետ

EPH--1.jpgՀոկտեմբերի 11-ին Երևանի մայր բուհի Հունական կենտրոնում տեղի ունեցավ մի հանդիպում, որը կազմակերպել էին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները: Հանդիպման մասնակիցները ԵՊՀ ռոմանոգերմանական ֆակուլտետի ուսանողներն էին:

2011-10-07Երևանի Ա. Սախարովի անվան թիվ 69 դպրոցը 65 տարեկան է

65-5.jpgԱյս տարի, նոբելյան մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Անդրեյ Սախարովի 90-ամյա տարելիցն է: 20-րդ դարի խոշոր գիտնականի անունը կրող Երևանի թիվ 69 միջնակարգ դպրոցում այդ իրադարձությունը մեկտեղվել է ևս մեկ խոշոր առիթի` դպրոցի 65-ամյա տարեդարձի հետ:

2011-09-08Քառակողմ հանդիպում-վարժանք Սևան քաղաքում

Sev1.jpgՍեպտեմբերի 7-ին, Սևանի թիվ 1 հիմնական դպրոցում մեկնարկեց մի վարժանք, որի նախաձեռնող չորս կողմերն էին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ դասընթացավար Լիանա Ներսիսյանը, Հայաստանի Կարմիր խաչի Սևանի գրասենյակը, Հայաստանի խաղաղության կորպուսը և «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ն:

2011-07-12Ամառային դպրոց-ճամբար` 2011թ.

chambar1.jpgԱյս օրերին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ մի քանի տասնյակ «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների մոտ դեռ վառ են հիշողությունները ամառային դպրոց-ճամբարում անցկացրած օրերի մասին: Նրանք դեռ շարունակում են խոսել այն «գաղտնալեզվով», որը սովորաբար ստեղծվում է մտերմիկ ու հարազատ միջավայրում, համացանցում, ընտանիքում ու շրջապատող միջավայրում պատմում են ճամբարում անցկացրած անմոռանալի օրերի մասին:

2011-06-23Սևան քաղաքի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները պատրաստվում են թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրվան

Sevan1.jpgՀունիսի 23-ին Սևանի թիվ 1 հիմնական դպրոցում հավաքվել էին մոտ 40 աշակերտներ: Նրանք ներկայացնում էին Սևան քաղաքի տարբեր կրթական հաստատություններ` թիվ 1, 2, 3, 4 հիմանական դպրոցները և Ավագ դպրոցը: Քաղաքի տարբեր դպրոցներում սովորող պատանիներին ու աղջիկներին համախմբել էր մեկ ընթանուր առաքելություն` դասընթացի օգնությամբ նախապատրաստվել մոտ ապագայում սպասվող թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված տեղեկատվական միջոցառմանը:

2011-06-21Հունիսի 26-ը` թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրն է

hunis26-1.jpgՀունիսի 26-ին, թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրը, «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները տեղեկատվական միջոցառումներ կիրականացնեն Երևանի տարբեր համայնքներում, ինչպես նաև Հայաստանի մարզերում:

2011-05-23Տեղեկատվական միջոցառում Եղվարդի թիվ 1 Ավագ դպրոցում

Exvard1.jpgՎերջ տանք անտեղյակությանը` սա էր այն կարգախոսը, որը կարմիր թելի նման անցնում էր մայիսի 20-ին Եղվարդի թիվ 1 Ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների կազմակերպած միջոցառման ընթացքում:

2011-05-19ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրը Արարատ գյուղի թիվ 2 դպրոցում

Araratg1.jpgՄայիսի 18-ին, Արարատի մարզի Արարատ գյուղի թիվ 2 դպրոցում տեղի ունեցավ ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում: Նախաձեռնությունը դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Նաիրա Անդրեասյանինն էր:

2011-05-16ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակի համաշխարհային օր

Momavar1.jpgԱմեն տարի մայիսի 3-րդ կիրակին նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օր:

Այդ օրը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, առողջ ու պաշտպանված ապագա ունենալու խնդիրներով մտահոգ օղակներ, կազմակերպություններ, անհատներ անտեղյակությանն ու անտարբերությանը հերթական մարտահրավերն են նետում` տեղեկատվական միջոցառումներ ու այդ օրվա խորհրդի մաս կազմող արարողություններ իրականացնելով:

2011-05-09«Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները թիվ 118 դպրոցում

118-1.jpgՄայիսի 6-ին Երևանի Աջափնյակ համայնքի թիվ 94 դպրոցից «Հավասարը` հավասարին» մեթոդով երկու կրթողներ այցելեցին նույն համայնքի թիվ 118 դպրոց: Այցելության նպատակը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին ունեցած իրենց գիտելիքները հասակակիցներին «Հավասարը` հավասարին» մեթոդով փոխանցելն էր:

2011-05-03Քննարկում Այնթապի թիվ 2 դպրոցում

Aynt1.jpgՕրերս Այնթապ գյուղի թիվ 2 դպրոցում տեղի ունեցավ հանդիպում-բանավեճ, որին մասնակցում էին աշակերտներ Արարատի մարզի 3 դպրոցներից` Դաշտավան գյուղի միջնակարգ ու Այնթապ գյուղի թիվ 1 և 2 դպրոցների աշակերտներ: Թեման` խտրականությունն էր:

2011-04-30Հանդիպում Գյումրիի ՀՀ կրթողների հետ

Gyumri1.jpgԱպրիլի 29-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ դասընթացավար Լիլիթ Ասատրյանին հյուրընկալեց Գյումրիի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների նոր սերունդը:

2011-04-27ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակի համաշխարհային օր

qwilt.jpgԱմեն տարի, մայիսի 3-րդ կիրակին նշվում է որպես ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակի համաշխարհային օր: Այս տարի այդ օրվան նվիրված միջոցառումները տեղի կունենան մայիսի 15-ին:

2011-04-22Սիրո թեմայով միջոցառում Սպիտակում

Spitak1.jpgՕրերս «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ Լոռու մարզի համագործակցող ուսուցիչներից մեկը` Ալիսա Դանիելյանը, առողջ ապրելակերպին նվիրված միջոցառում էր կազմակերպել Սպիտակի թիվ 2 դպրոցի 9-րդ դասարանցիների մասնակցությամբ:

2011-04-15Այնթապի ՀՀ կրթողների այցելությունը Դաշտավան

Dashtavan3.jpgԱպրիլի 13-ին, Արարատի մարզի դաշտավան գյուղի միջնակարգ դպրոցում սովորականից տարբերվող դաս-հանդիպում էր` մեկ դասարանում հավաքվել էին 10-րդ և 11-րդ դասարանների թվով 45 աշակերտներ: Բոլորի համար էլ հատուկ հետաքրքրություն էր ներկայացնում թե՛ թեման և թե՛ մատուցման ձևը:

2011-04-14«Հավասարը` հավասարին» մեթոդով վարժանք Գավառի թիվ 1 դպրոցում

G1.jpgԱյսօր ավարտվեց «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ համագործակցող ուսուցչուհի Հասմիկ Գրիգորյանի կազմակերպած 4-օրյա վարժանքը: Հասմիկ Գրիգորյանն այն ծրագրել ու անցկացրել է, «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ տրամադրած տեղեկատվական նյութերով, իսկ վարժանքի նախաձեռնողը Վորլդ Վիժնի Հայաստանյան գրասենյակն է:

2011-04-13Տեղեկատվական միջոցառումներ Լոռու մարզում

V1.jpgՎերջերս Վանաձորի թիվ 5 Ավագ դպրոցում մեկնարկեց ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված տեղեկատվական միջոցառումների մի ողջ շարք, որոնք, ինչպես ծրագրել էին «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները, պետք է ընդգրկեին Լոռու մարզի մի քանի գյուղերի դպրոցներ:

2011-04-01Առողջ ապրելակերպին նվիրված միջոցառում Երևանի թիվ 144 դպրոցում

DSC09927.jpgՄարտի 31-ին Երևանի Շենգավիթ համայնքի թիվ 144 դպրոցում առողջ ապրելակերպին նվիրված միջոցառում էր:

2011-03-23Ծանոթություն Արարատ գյուղի թիվ 2 դպրոցի ՀՀ կրթողների հետ

DSC09922.jpgՄարտի 22-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ում հյուրընկալվել էին մի խումբ «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներ:

2011-03-07ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հանդուրժողականության ձևավորմանը նվիրված հայ-ռուսական սեմինար

armeniy_005.jpgՄարտի 4-ին Սլավոնական համալսարանում տեղի ունեցավ սեմինար-շնորհանդես, որի մասնակիցների շարքերում միավորվել էին ինչպես Հայաստանի, այլնպես էլ Ռուսաստանի կրթության, առողջապահության ոլորտները ներկայացնող 25 հայ և ռուս մասնագետներ:

2011-02-22Սոցիալական հմտությունների վարժանք Երևանի թիվ 197 դպրոցում

ADHD5.jpgՕրերս Երևանի թիվ 197 դպրոցում անցկացվեց «Սոցիալական հմտությունների զարգացումը Վարքագծային Խանգարումներ ունեցող երեխաների մոտ» հերթական վարժանքը: Մասնակցում էր դպրոցի 5-7-րդ դասարանների 8 աշակերտ: Այդ երեխաներից յուրաքանչյուրի մոտ առկա էին որոշակի վարքագծային և հոգեհուզական ոլորտի խանգարումներ:

2011-01-28Ցուցահանդեսի արդյունքների ամփոփում

mrc-ynd.jpgՀունվարի 27-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպությունում ամփոփվեցին ՁԻԱՀ-ի կանխարգելման համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդեսի արդյունքները:

2011-01-18Մրցանակաբաշխություն «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ում

mrcanakab4.jpgՀունվարի 27-ին, «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպությունը կհրապարակի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսի արդյունքները:

2010-12-08Դեկտեմբերի 1-ին Երևանում ու ՀՀ մարզերում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները
2010-12-06«Հավասարը` հավասարին» մեթոդով կրթություն զորամասում

banak-1.jpgՕրերս N զորամասում տեղի ունեցավ ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի և թմրամիջոցների կանխարգելմանն ուղղված միջոցառումների մի ողջ շարք: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպության դասընթացն անցած զինծառայողները որոշեցին իրենց ստացած գիտելիքները փոխանցել զորամասի անձնակազմին:

2010-12-03«ՄԻԱՎ-ը մեր աչքերով»

137-9.jpgԴեկտեմբերի 3-ին Գր. Նարեկացու անվան թիվ 137 դպրոցում տեղի ունեցավ ՁԻԱՀ-ի կանխարգելման համաշխարհային օրվան նվիրված միջոցառում: Դպրոցում գործող Մանկական միջազգային ակադեմիան նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 10-ը հայտարարել է «16-օրյակ ընդդեմ բռնության», որի շրջանակներում էլ կազմակերպվել էր «ՄԻԱՎ-ը մեր աչքերով» խորագրով միջոցառումը:

2010-12-02Տեղեկատվական հանդիպում ԵՊՀ ուսանողների հետ

EPH1.jpgԴեկտեմբերի 1-ին` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ դասընթացավար Նաիրա Պետրոսյանը հանդիպեց Երևանի Պետական Համալսարանի փիլիսոփայության, հոգեբանության ու աշխարհագրության ֆակուլտետների ուսանողների հետ:

2010-12-01ՁԻԱՀ-ի կանխարգելման համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդես

IMG_3951.jpgԴեկտեմբերի 1-ին` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպությունում մեկնարկեց «Կյանքը բազմազան է, ապրելը` հրաշալի» խորագրով ցուցահանդես: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն այս կերպ նշանավորելը կազմակերպության գործունեության ընթացքում արդեն ավանդական է դարձել:

2010-11-17Հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված տեղեկատվական միջոցառումներ

16.11.1.jpg«ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ն նոյեմբերի 16-ին` հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված  տեղեկատվական միջոցառումներ իրականացրեց ողջ Հայաստանի տարածքում:

2010-11-10Հանդուրժողականության օրվա առթիվ ծրագրված տեղեկատվական միջոցառում

Tolerance_1.jpg «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ն նոյեմբերի 16-ին` հանդուրժողականության միջազգային օրը կիրականացնի տեղեկատվական միջոցառումներ ողջ Հայաստանի տարածքում:

2010-10-22«Պայքարենք ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ու թմրամոլության դեմ»

Alaverdi-action3.jpgՀոկտեմբերի 16-ին Ալավերդի քաղաքի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները «Պայքարենք ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ու թմրամոլության դեմ» խորագրով միջոցառում  էին կազմակերպել, որի մասնակիցների թիվը 520-ի էր հասել: Միջոցառման նախաձեռնողները Ալավերդի քաղաքի տարբեր հատվածներում պտտվելով բաժանում էին իրենց համաքաղաքացիներին տեղեկատվական թերթիկներ ու պատասխանում ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի, թմրամոլության կանխարգելման միջոցների մասին նրանց հարցերին:

2010-09-30Հանդիպում «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներին աջակցող ուսուցիչների և «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների համար

workshop30.09.jpgՍեպտեմբերի 30-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում: 80 մասնակիցների թվում էին «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներին աջակցող ուսուցիչներ ու «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ի 2007-2010թթ. վարժանքներն անցած «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներ:

2010-09-25Հանդիպում «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներին աջակցող ուսուցիչների համար

workshop25.jpgՍեպտեմբերի 25-ին, ժամը 14-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ում կայացավ համագործակցող ուսուցիչների հերթական աշխատանքային հանդիպումը:

2010-09-24Սեմինար` համագործակցող ուսուցիչների մասնակցությամբ

hamag.jpgՍեպտեմբերի 22-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպությունում մեկնարկեց քառօրյա սեմինար` համագործակցող ուսուցիչների համար: Մասնակցում էին 16 ուսուցիչներ` Երևանի և Հայաստանի մարզերի դպրոցներից:

2010-07-26Հունիսի 26` թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օր

hunis26-1.jpgՀունիսի 26-ը` թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրը «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպության օրացույցում մշտապես նշանավորվում է տեղեկատվական միջոցառումներով: Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս հունիսի 26-ին կազմակերպությունում հավաքվել էին «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներ:

2010-04-20Աշխատանքային հանդիպում` համագործակցող ուսուցիչների հետ

workshop-nor2.jpgԱպրիլի 20-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ում «ՄԻԱՎ-ի կանխարգելումը 14-25 տարեկան երիտասարդների շրջանում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում: Շուրջ 30 մասնակիցների թվում Երևան քաղաքը և ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող այն ուսուցիչներն էին, ովքեր ներգրավվել են «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ մինչ օրս իրականացրած կրթական ծրագրերում և պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս շարունակելու իրենց գործունեությունը` դեռահասների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման կրթական-տեղեկատվական ծրագրերում:

2009-05-08Կարևորի մասին` մեր լեզվով

PE1.jpgՄԻԱՎ/ՁԻԱՀ, թմրամիջոցների կանխարգելում, սեռական դաստիարակություն` սրանք այն թեմաներն են, որոնք ոչ վաղ անցյալում համարվում էին «փակ» դեռահասության տարիքում գտնվող պատանիների ու աղջիկների համար: Անփոփոխ էր մնում այն տեսակետը, թե չարժե դեռահասների հետ քննարկել սեռական կյանքին, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին, թմրամիջոցներին առնչվող հարցեր:



Հայաստանում կգործի շարժական կլինիկա

2014-05-13

komaz.jpgԱյն շուտով կհասնի Հայաստան և մայիսի վերջում կսկսի գործել` բժշկական ծառայությունները մոտեցնելով բոլոր նրանց, ովքեր չեն կարող ինքնուրույն հասնել հիվանդանոց կամ մոտակա բուժկետ:

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանս

2014-05-12

logo.jpgՄայիսի 12-ին, Մոսկվայում մեկնարկեց Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանսը:

Նոյեմբեր
2017

Երկ
Երք
Չոր
Հին
Ուրբ
Շաբ
Կիր

30
31
1
2
3
4
5

6
7
8
9
10
11
12

13
14
15
16
17
18
19

20
21
22
23
24
25
26

27
28
29
30
1
2
3