Սոցիալական հմտությունների վարժանք Երևանի թիվ 197 դպրոցում
Օրերս Երևանի թիվ 197 դպրոցում անցկացվեց «Սոցիալական հմտությունների զարգացումը Վարքագծային Խանգարումներ ունեցող երեխաների մոտ» հերթական վարժանքը: Մասնակցում էր դպրոցի 5-7-րդ դասարանների 8 աշակերտ: Այդ երեխաներից յուրաքանչյուրի մոտ առկա էին որոշակի վարքագծային և հոգեհուզական ոլորտի խանգարումներ: Նրանցից շատերի մոտ առկա էր Ուշադրության պակասի և Գերշարժունության Խանգարում (ՈՒՊԳԽ): Նրանք, այսպես կոչված, հիպերակտիվ երեխաներն են: Ըստ մասնագետի, սա այն խանգարումն է, որը հետագայում ՄԻԱՎ-ի հանդեպ ռիսկային վարքագծի ձևավորման ու դրսևորման խթան է հանդիսանում:
Համաշխարհային փորձը վկայում է, որ ՈՒՊԳԽ և այլ հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաները դեռահասության շրջանում մյուսներից առավել հաճախ են ենթարկվում ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգին: Հետևապես, մանկապատանեկան տարիքում հոգեկան առողջությունը ՄԻԱՎ-ի կանխարգելման ոլորտում կարևոր դեր ունեցող գործոն է: Երեխաների հոգեբանական խնդիրների բացահայտման ու դրանց հոգեբանական աջակցությանն ուղղված աշխատանքների վերաբերյալ «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ կայքի այցելուների համար մանրամասներ հաղորդեց թիվ 197 դպրոցի հոգեբան, Մանկավարժական համալսարանի հոգեբանության պատմության և տեսության ամբիոնի հայցորդ` Արմինե Ղազարյանը:
Հարցազրույց 197 դպրոցի հոգեբան, Մանկավարժական համալսարանի հոգեբանության պատմության և տեսության ամբիոնի հայցորդ` Արմինե Ղազարյանի հետ
-Ի՞նչ են իրենցից ներկայացնում Վարքագծային Խանգարումները և, մասնավորապես, Ուշադրության Պակասի և Գերշարժունության Խանգարումը:
-Դրանք ուրույն կենսաբանական հիմք ունեցող հիվանդություններ են, որոնց բնորոշ է այս կամ այն չափով արտահայտված հակասոցիալական վարքագիծը, հակադրումը մեծահասակներին, ագրեսիան, ընդունված սոցիալական նորմերը խախտելու միտումը:
Մասնավորապես, Ուշադրության Պակասի և Գերշարժունության Խանգարում ունեցող երեխաներին բնորոշ է հիպերակտիվ վարքագիծն ու ուշադրության դեֆիցիտը, ինչը ժամանակի ընթացքում կարող է բացասաբար անդրադառնալ նրանց առաջադիմության և միջանձնային հարաբերությունների վրա: Դա, իր հերթին, կարող է նպաստել ռիսկային վարքագծի ձևավորմանն ու դրսևորմանը: Այդպիսի երեխաների մոտ ՄԻԱՎ-ի վարակման և այլ ռիսկային ազդեցությունների կրողը դառնալու վտանգը մեծ է: Ուստի մենք փորձում ենք այսօր կանխել այն, ինչը հետագայում լուրջ խնդիր է դառնալու:
-Որքա՞ն ժամանակ է, ինչ 197 դպրոցում իրականացվում են Վարքագծային Խանգարումների հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքները:
-Դպրոցում արդեն 5 տարի է, ինչ աշխատում ենք այդ երեխաների հետ: Առաջին տարում աշխատանքները հիմնականում ուղղված էին դեպքերի հայտնաբերմանն ու նույնականացմանը: Մենք փորձում էինք հասկանալ ընդհանուր պատկերը: Այնուհետև, սկսեցինք իրականացնել այդ երեխաների հոգեսոցիալ աջակցությունը: Այն իրականացվում է մի քանի ուղղությամբ` երեխայի անհատական հոգեբանական աջակցություն, խմբային վարժանքներ, ծնողավարման դասընթացներ և ուսուցիչների հետ իրականացվող տեղեկատվական միջոցառումներ: Առավել արդյունավետ է նշված միջոցառումներում երեխաների, նրանց ծնողների և ուսուցիչների միաժամանակ ներգրավումը:
-Ինչպիսի՞ն է ծնողների վերաբերմունքը ձեր կատարած աշխատանքների նկատմամբ: Որքանո՞վ են նրանք պատրաստ ընդունել, որ նշված դեպքերում իրենց երեխայի վարքագիծը ոչ միայն խառնվածքային, այլև նեյրոկենսաբանական խաթարումներ ունենալու արդյունք է:
-Իհարկե, շատ ծնողներ և ուսուցիչներ դժվարանում են միանգամից ընկալել այն փաստը, որ գերշարժունությունը հիվանդություն է, որն ընդունված է ամբողջ աշխարհում: Սկզբում նրանք շատ ծանր են տանում այն հանգամանքը, որ իրենց երեխան կարող է հոգեբանական խնդիրներ ունենալ, վախենում են, այսպես ասած, «գժի» պիտակից:
Նախկինում պատահում էր այնպես, որ ծնողներն ինձ մոտենում էին դասերից հետո, այնպես, որ իրենց ոչ մեկ չտեսնի հոգեբանի սենյակ մտնելիս: Դա զարմանալի չէ` հաշվի առնելով մեր հասարակության տեղեկացվածության ցածր մակարդակն ու այն խարանը, որը բնորոշ է ոչ միայն վարքագծային, այլև հոգեհուզական ոլորտի մյուս հիվանդությունների նկատմամբ: Դա է պատճառը, որ ծնողավարման դասընթացներում զգալի ժամանակ է տրամադրվում տեղեկատվական ու բացատրական աշխատանքին:
Ծնողի վերաբերմունքի փոփոխությունը այն անկյունաքարն է, որն ապահովում է ողջ աշխատանքի արդյունավետությունը: Այժմ դպրոցում կատարած մեր աշխատանքների արդյունքում, իհարկե, պատկերը զգալիորեն փոխվել է: Արդեն ծնողներն իրենք են դիմում, պատմում երեխայի դժվարությունների մասին, հետաքրքրվում են, թե ինչ կերպ կարելի է շտկել դրանք: Ժամանակի ընթացքում ծնողների հաճախումները զգալիորեն ավելացել են: Այս տարին ամենածանրաբեռնվածը ստացվեց: Երբեմն շաբաթ օրերին էլ ենք հանդիպում: Շատ ուրախ եմ, որ թե ծնողները, թե ուսուցիչները սկսել են գիտակցել խնդրի կարևորությունը:
-Ի՞նչ աշխատանքներ եք տանում ծնողների հետ:
-Իրականացվում են ծնողավարման դասընթացներ, որոնք որոշակի կառուցվածք ունեցող հոգեթերապևտիկ միջամտության օրինակ են: Դրանք միջինը 10-12 հանդիպում են նախատեսում: Այդ դասընթացների հիմնական նպատակը ՈւՊԳԽ և այլ Վարքագծային ու հուզական ոլորտի խնդիրներ ունեցող երեխաների նկատմամբ խաթարված ծնողավարման շտկումն ու վերակառուցումն է: Բանն այն է, որ նման երեխաների ծնողներն ի վիճակի չեն ճիշտ արձագանքելու երեխաների ուրույն կարիքներին: Պայմանականորեն ծնողավարման դասընթացները ներառում են տեղեկատվական, կիրառական և կանխարգելիչ բաժիններ: Տեղեկատվական հանդիպումների ժամանակ մենք բացատրում ենք ծնողներին հոգեհուզական և վարքագծային ոլորտների խանգարումների կենսաբանական հիմքերը:
Շատ են հանդիպում ծնողներ, ովքեր մեղքի զգացողություն ունեն, ասում են. «Ես գիտեմ, ես եմ մեղավոր, ես լավ ծնող չեմ, շատ եմ բարկանում երեխայի վրա, շատ եմ բողոքում, բղավում»: Հանդիպում են նաև ծնողներ, որոնք մեղավոր են համարում զանազան արտաքին գործոնները` հեռուստատեսությունը, վնասակար սնունդը, վատ ընկերական շրջապատը և այլն: Մենք բացատրում ենք, որ ճիշտ է, դրանք շատ վնասակար գործոններ են, նպաստում են հիվանդությանը, բայց երբեք պատճառ չեն:
Ծնողավարման դասընթացի կիրառական հատվածում ծնողների մոտ ձևավորվում և ամրագրվում են որոշակի հմտություններ, որոնք հնարավոր են դարձնում ավելի կառավարելի դարձնել երեխայի վարքագիծն ու մեղմում են ՈւՊԳԽ-ի դրսևորումները: Ամեն շաբաթ ծնողներից յուրաքանչյուրն աշխատում է իր մեկ որակի վրա, օրինակ` հույզերի կառավարում, հանդուրժողականության ձևավորում և այլն: Այդ հմտություններն ամրագրվում են որոշակի տնային հանձնարարությունների միջոցով:
-Կա՞ն արդյոք կոնկրետ հատկանիշներ կամ վարքագծային առանձնահատկություններ, որոնցով կարելի է ճանաչել ՈՒՊԳԽ ունեցող երեխային:
-Այս խնդիրն ունեցող երեխաները նորմայից ավելի շարժուն են: Գերշարժուն և ուշադրության դեֆիցիտ ունեցող երեխաների մոտ խաթարված է ժամանակի ընկալումը: Բացի դրանից նրանք խնդիրներ ունեն իրենց գործողությունների պլանավորման գործընթացում: Դա է պատճառը, որ շատ հաճախ դասաժամի ընթացքում նրանք կարող են վեր կենալ ու քայլել:
Ինչպես արդեն ասացի, այդ երեխաները չեն կարողանում ժամանակը ճիշտ ընկալել ու տնօրինել: Օրինակ` գրավոր ստուգողականի համար տրվում է 40 րոպե, իսկ գերշարժուն և ուշադրության դեֆիցիտով երեխաները չեն կարողանում ընկալել, թե որքան է դա, որովհետև նրանց ուշադրությունը ցրված է: Կամ շատ արագ գրում են, ժամանակի մեծամասնությունն ազատ թողնելով, կամ այդպես էլ առաջին վարժության վրա աշխատելով, տեսնում են, որ ժամանակը սպառվեց:
-Ո՞ր տարիքից է առավել արդյունավետ ՈՒՊԳԽ ախտորոշումը:
-Հստակ տարիքային սահման չկա: Դա վաղ մանկությունից դրսևորվող երևույթ է, բայց ավելի շատ մենք աշխատում ենք դպրոցական տարիքի երեխաների հետ: Բանն այն է, որ դպրոցն այն միջավայրն է, որտեղ երեխան առաջին անգամ է հանդիպում սահմանափակումների և սոցիալական պատասխանատվության, ինչը նպաստում է, ՈւՊԳԽ-ի դրսևորմանը: Ավելի շատ փորձում ենք աշխատել 10-12 տարեկանների հետ: Փորձը ցույց է տվել, որ այդ տարիքի երեխաների հետ աշխատանքն ավելի արդյունավետ է:
-Իսկ որքանո՞վ է այս խնդիրն արդիական մեր իրականության համար:
-Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վարքագծային խանգարումները դպրոցահասակ երեխաների շրջանում առավել տարածված հոգեկան ախտահարումներից են: Դրանց տարածվածությունն աշխարհում կազմում է մինջինը 5-12%: Վարքագծային խանգարումները կարող են դեռահասների սոցիալական կենսագործունեության լուրջ խաթարումների պատճառ դառնալ:
Դեռահասների մոտ Վարքագծային խանգարումներն այսօր դիտարկվում են որպես ՄԻԱՎ վարակի հանդեպ խոցելիության ավելացման ուրույն ռիսկի գործոն, քանի որ նպաստում են ռիսկային վարքագծի ձևավորմանը:
Մասնավորապես, գիտական հետազոտությունների տվյալները վկայում են, որ վարքագծային և այլ հոգեկան խանգարումներ ունեցող դեռահասների մոտ, ի տարբերություն առողջ հասակակիցների, առկա է բարձր սեռական ակտիվություն` ավելի քան 2 անգամ, վաղաժամ սեռական կյանք` մինչև 14 տարեկան, անպաշտպան` առանց պահպանակի սեռական հարաբերություններ, ներարկային թմրամիջոցների օգտագործում` 2 անգամ ավելի շատ:
Այդ երեխաների շրջանում ժամանակին կազմակերպված հոգեբանասոցիալական աջակցության միջոցառումները կարող են ապագայում էապես նվազեցնել սոցիալկենսաբանական ռիսկերը:
22 Փետրվար, 2011
2014-05-13 | Հայաստանում կգործի շարժական կլինիկա
|
2014-05-12 | Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանս
|
2013-02-05 | «ՄԻԱՎ-ի վերաբերյալ կամավոր խորհրդատվության և հետազոտության սկզբունքները» վարժանք |
2013-02-03 | «Հավասարը` հավասարին» մեթոդով դասընթաց Մասիս քաղաքում |
2013-02-03 | «Հավասարը` հավասարին» մեթոդով վարժանք Սևան քաղաքում |
2012-12-19 | Դեկտեմբերի 1-ին (2012թ.) Երևանում ու ՀՀ մարզերում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները |
2012-12-07 | «Հավասարը` հավասարին» մեթոդով դասընթացներ Երևան քաղաքում |
2012-07-18 | Թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրը Երևանում և ՀՀ մարզերում
|
2012-06-18 | Նախաճամբարային աշխատանքային հանդիպումներ
|
2012-06-12 | Մեր բլոգեր ՀՀ կրթողը
|
2012-05-22 | ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումները Երևանում և ՀՀ մարզերում |
2012-05-22 | ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ Վանաձորում
|
2012-05-21 | ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրը Երևանում և ՀՀ մարզերում
|
2012-05-15 | ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ
|
2012-05-14 | Հանդիպում Կապանի ՀՀ կրթողների հետ
|
2012-05-07 | Տեղեկատվական միջոցառում Հրազդանի թիվ 5 դպրոցում Մայիսի 4-ին, Հրազդանի թիվ 5 հիմնական դպրոցում տեղի ունեցավ տեղեկատվական միջոցառում, որը կազմակերպել էին Հրազդանի 3 տարբեր դպրոցներում սովորող աշակերտներ: |
2012-05-02 | Ապրիլ ամսին Երևանում և ՀՀ մարզերում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները |
2012-04-30 | Սյունիքի մարզի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների տեղեկատվական գործունեությունը
|
2012-04-27 | Տեղեկատվական հանդիպում Երևանի թիվ 144 դպրոցում
|
2012-04-23 | Բանավեճ թիվ 18 դպրոցում
|
2012-04-19 | Արդի աշխարհի հիմնահարցերին նվիրված բաց դաս թիվ 18 դպրոցում
|
2012-04-18 | Երևանի թիվ 144 դպրոցի տեղեկատվական անկյունը
|
2012-04-11 | Տեղեկատվական հանդիպում թիվ 189 դպրոցում
|
2012-04-06 | Հանդիպում Գյումրիի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների հետ
|
2012-04-05 | ՀՀ կրթություն Երևանի թիվ 195 դպրոցում
|
2012-04-04 | Շնորհանդես-ներկայացում Երևանի թիվ 65 դպրոցում
|
2012-04-03 | Հանդիպում Վանաձորի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների հետ
|
2012-04-02 | Մարտ ամսին Երևանում և ՀՀ մարզերում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները |
2012-03-30 | «Հավասարը` Հավասարին» մեթոդով կրթողները Երևանի թիվ 195 դպրոցում
|
2012-03-15 | Հանդիպում-վարժանք Գեղարքունիքի զորամասում
|
2012-03-01 | Մրցանակաբաշխություն
|
2012-02-29 | Փետրվար ամսին Երևանում և ՀՀ մարզերում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները |
2012-01-26 | Տեղեկատվական հանդիպում Երևանի թիվ 138 դպրոցում
|
2011-12-21 | «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ն ընդունեց հյուրեր Ուզբեկստանից
|
2011-12-19 | Դեկտեմբերի 2-19-ը Երևանում և ՀՀ մարզերում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները |
2011-12-17 | Գավառի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների «ակտիվ»-ը
|
2011-12-14 | Առաջիկա դասընթացների ժամանակացույցում կընդգրկվի նաև Դիլիջան քաղաքը
|
2011-12-08 | Առողջությանը նվիրված միջոցառում` Երևանի թիվ 155 դպրոցում
|
2011-12-06 | Դեկտեմբերի 1-ին Երևանում ու ՀՀ մարզերում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները |
2011-12-06 | Միջոցառում Զորակի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցում
|
2011-12-02 | ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը մեր օրացույցում
|
2011-11-29 | ԵՊՀ և ԳՊՀ ուսանողների հանդիպումը
|
2011-11-26 | Դասընթաց ԵՊՀ ուսանողների համար
|
2011-11-25 | Շնորհանդես-ներկայացում Երևանի թիվ 69 դպրոցում
|
2011-11-23 | Վեդիի ՀՀ կրթողների նոր սերունդը
|
2011-11-22 | Տեղեկատվական անկյուն Երևանի թիվ 78 դպրոցում
|
2011-11-21 | Շնորհանդեսի ներկայացում Երևանի թիվ 168 դպրոցում
|
2011-11-17 | Նոյեմբերի 16-ը հանդուրժողականության միջազգային օրն է
|
2011-11-17 | Հանդուրժողականության միջազգային օրը Արարատի մարզում
|
2011-10-31 | Վարժանքների այս շաբաթվա ժամանակացույցը
|
2011-10-26 | «Հավասարը` հավասարին» մեթոդով վարժանքների հերթական փուլը
|
2011-10-13 | Ծխախոտի, ալկոհոլի և թմրամիջոցների դատավարությունը Գավառում
|
2011-10-12 | Հանդիպում ԵՊՀ ուսանողների հետ
|
2011-10-07 | Երևանի Ա. Սախարովի անվան թիվ 69 դպրոցը 65 տարեկան է
|
2011-09-08 | Քառակողմ հանդիպում-վարժանք Սևան քաղաքում
|
2011-08-31 | Ամառային պատմությունների արձագանքը
|
2011-07-12 | Ամառային դպրոց-ճամբար` 2011թ.
|
2011-06-23 | Սևան քաղաքի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները պատրաստվում են թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրվան
|
2011-06-21 | Հունիսի 26-ը` թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրն է
|
2011-05-23 | Տեղեկատվական միջոցառում Եղվարդի թիվ 1 Ավագ դպրոցում
|
2011-05-19 | ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրը Արարատ գյուղի թիվ 2 դպրոցում
|
2011-05-16 | ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակի համաշխարհային օր
Այդ օրը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, առողջ ու պաշտպանված ապագա ունենալու խնդիրներով մտահոգ օղակներ, կազմակերպություններ, անհատներ անտեղյակությանն ու անտարբերությանը հերթական մարտահրավերն են նետում` տեղեկատվական միջոցառումներ ու այդ օրվա խորհրդի մաս կազմող արարողություններ իրականացնելով: |
2011-05-09 | «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները թիվ 118 դպրոցում
|
2011-05-03 | Քննարկում Այնթապի թիվ 2 դպրոցում
|
2011-04-30 | Հանդիպում Գյումրիի ՀՀ կրթողների հետ
|
2011-04-27 | ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակի համաշխարհային օր
|
2011-04-22 | Սիրո թեմայով միջոցառում Սպիտակում
|
2011-04-15 | Այնթապի ՀՀ կրթողների այցելությունը Դաշտավան
|
2011-04-14 | «Հավասարը` հավասարին» մեթոդով վարժանք Գավառի թիվ 1 դպրոցում
|
2011-04-13 | Տեղեկատվական միջոցառումներ Լոռու մարզում
|
2011-04-01 | Առողջ ապրելակերպին նվիրված միջոցառում Երևանի թիվ 144 դպրոցում
|
2011-03-23 | Ծանոթություն Արարատ գյուղի թիվ 2 դպրոցի ՀՀ կրթողների հետ
|
2011-03-07 | ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հանդուրժողականության ձևավորմանը նվիրված հայ-ռուսական սեմինար
|
2011-01-28 | Ցուցահանդեսի արդյունքների ամփոփում
|
2011-01-18 | Մրցանակաբաշխություն «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ում
|
2010-12-08 | Դեկտեմբերի 1-ին Երևանում ու ՀՀ մարզերում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները |
2010-12-06 | «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթություն զորամասում
|
2010-12-03 | «ՄԻԱՎ-ը մեր աչքերով»
|
2010-12-02 | Տեղեկատվական հանդիպում ԵՊՀ ուսանողների հետ
|
2010-12-01 | ՁԻԱՀ-ի կանխարգելման համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդես
|
2010-11-17 | Հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված տեղեկատվական միջոցառումներ
|
2010-11-10 | Հանդուրժողականության օրվա առթիվ ծրագրված տեղեկատվական միջոցառում
|
2010-10-22 | «Պայքարենք ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ու թմրամոլության դեմ»
|
2010-09-30 | Հանդիպում «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներին աջակցող ուսուցիչների և «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների համար
|
2010-09-25 | Հանդիպում «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներին աջակցող ուսուցիչների համար
|
2010-09-24 | Սեմինար` համագործակցող ուսուցիչների մասնակցությամբ
|
2010-07-26 | Հունիսի 26` թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օր
|
2010-04-20 | Աշխատանքային հանդիպում` համագործակցող ուսուցիչների հետ
|
2009-05-08 | Կարևորի մասին` մեր լեզվով
|