Սեպտեմբերի 30-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում: 80 մասնակիցների թվում էին «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներին աջակցող ուսուցիչներ ու «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ի 2007-2010թթ. վարժանքներն անցած «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներ:
Սեմինարի ընթացքում «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները քննարկեցին վերջին 3 տարիների ընթացքում իրենց կատարած աշխատանքներն ու միմյանց հետ կիսելով գործունեության ընթացքում հանդիպած դժվարությունների ու հաջողությունների մասին տպավորությունները` ամփոփեցին ու գնահատեցին իրենց ձեռքբերումներն ու բացթողումները:
Այս հանդիպումը, մասնակիցների կարծիքով, առավել կարևոր էր նրանով, որ Հայաստանի տարբեր մարզեր ու քաղաքներ, այդ թվում նաև մայրաքաղաքը ներկայացնող դպրոցականները կարողացան առավել ամրապնդել կապը «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների ցանցի ներկայացուցիչների միջև:
«Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներն ակտիվ քննարկումների արդյունքում հստակ ուրվագծեցին իրենց հետագա ծրագրերն ու մշակեցին հետադարձ կապի մեխանիզմները` նշելով, որ այդ գործին այսուհետև մեծապես կնպաստի ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք ՀԿ կայքէջը, մասնավորապես, ինտերակտիվ շփման հնարավորություն տվող բլոգ բաժինը:
30 Սեպտեմբեր, 2010
2014-05-13 | Հայաստանում կգործի շարժական կլինիկա Այն շուտով կհասնի Հայաստան և մայիսի վերջում կսկսի գործել` բժշկական ծառայությունները մոտեցնելով բոլոր նրանց, ովքեր չեն կարող ինքնուրույն հասնել հիվանդանոց կամ մոտակա բուժկետ:
|
2012-07-18 | Թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրը Երևանում և ՀՀ մարզերում «Ասենք ոչ թմրամիջոցներին, վարենք առողջ ապրելակերպ». այս և վնասակար սովորությունների դեմ ուղղված այլ կոչերի ներքո անցավ «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների կազմակերպած տեղեկատվական միջոցառումը` նվիրված թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրվան:
|
2012-06-18 | Նախաճամբարային աշխատանքային հանդիպումներ Հունիսի 13-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում այս տարվա ամառային դպրոց-ճամբարի համավարողների և դասընթացավարների հետ:
|
2012-06-12 | Մեր բլոգեր ՀՀ կրթողը Օրերս Եղվարդի Ավագ դպրոցի աշակերտուհի Աննա Միքայելյանը համացանցում «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթությանը նվիրված բլոգ է ստեղծել: Նորաստեղծ էջում «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթող Աննան պատմել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, թմրամիջոցների կանխարգելման վերաբերյալ տեղեկատվության անհրաժեշտության ու այն մեթոդի մասին, որն իր հասակակիցներին կարևորի մասին պատմելու գործը բավականին հեշտացնում է:
|
2012-05-21 | ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրը Երևանում և ՀՀ մարզերում Մայիսի 20-ին` ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրը, «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպությունն իրականացրեց միջոցառումների մի ամբողջ շարք ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում: Մինչ այդ, շատ դպրոցներում այդ օրն արդեն իսկ նշանավորվել էր ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակին նվիրված մոմավառության ու «քվիլթ»-ի արարողություններով:
|
2012-05-15 | ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ Մայիսի երրորդ կիրակի օրը` այս տարի ամսի 20-ին, ողջ աշխարհը նշում է ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օրը: «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներն ամեն տարի այս օրը նշանավորում են տեղեկատվական միջոցառումներով, մոմավառության արարողությամբ և «քվիլթ» կարելով:
|
2012-05-14 | Հանդիպում Կապանի ՀՀ կրթողների հետ Մայիսի 11-ին, Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ ներկայացուցիչների հանդիպումը տեղի «Հավասարը` հավասարին» մեթոդով 15 կրթողների հետ:
|
2012-04-30 | Սյունիքի մարզի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների տեղեկատվական գործունեությունը Ապրիլի 28-ին Սիսիանի թիվ 3 դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որին 2011թ-ի ամառային դպրոց-ճամբարի սիսիանցի մասնակիցները պատրաստվել էին առանձնահատուկ պատասխանատվությամբ, քանի որ այս հանդիպմանը հյուրընկալելու էին նաև «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ ներկայացուցիչների: Ասելիքն ու կուտակած տեղեկատվությունն առավել մատչելի ու դյուրըմբռնելի դարձնելու համար«Հավասարը` հավասարին» մեթոդով երեք կրթողնրն ընտրել էին շնորհանդես-ներկայացման տարբերակը:
|
2012-04-27 | Տեղեկատվական հանդիպում Երևանի թիվ 144 դպրոցում «Հիվանդությունն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել». Հիպոկրատի այս խոսքերի մեջբերումն էր, որ դարձավ ապրիլի 26-ին, Երևանի թիվ 144 դպրոցում տեղի ունեցած տեղեկատվական հանդիպման գլխավոր նշանակետը:
|
2012-04-23 | Բանավեճ թիվ 18 դպրոցում «ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ պետք է ապրեն լիարժեք կյանքով». այս թեմային էր նվիրված բանավեճը, որն ապրիլի 23-ին տեղի ունեցավ Երևանի Շենգավիթ համայնքի թիվ 18 դպրոցում: Նախապես մշակված ծրագրի համաձայն, բանավիճող կողմերը կազմավորվել էին վիճակահանության միջոցով:
|
2012-04-19 | Արդի աշխարհի հիմնահարցերին նվիրված բաց դաս թիվ 18 դպրոցում Ապրիլի 18-ին, Երևանի թիվ 18 դպրոցի 9-րդ դասարաններից մեկում տեղի ունեցավ բաց դաս, որը նվիրված էր «արդի աշխարհի հիմնահարցերին»: Առանձնացվել էր 6 թեմա` գլոբալ տաքացում, թրաֆիքինգ, ահաբեկչություն, ցեղասպանություն, ՄԻԱՎ վարակ, թմրամոլություն:
|
2012-04-18 | Երևանի թիվ 144 դպրոցի տեղեկատվական անկյունը Շենգավիթ համայնքի թիվ 144 դպրոցը, ինչպես խոստովանում են ուսուցիչները, բավական բարդ ճանապարհ է անցել, մինչև որ հնարավոր է դարձել աշակերտների հետ ոչ միայն ազատ խոսել սեռական դաստիարակության, վնասակար սովորությունների ու նման այլ թեմաների մասին, այլ ստեղծել գաղափարական այդ փոփոխությունների փոքրիկ վկայարանը` տեղեկատվական անկյունը դպրոցի առաջին հարկի միջանցքում:
|
2012-04-11 | Տեղեկատվական հանդիպում թիվ 189 դպրոցում Ապրիլի 10-ին, Երևանի թիվ 189 դպրոցում, «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ «Հավասարը` հավասարին» մեթոդով 4 կրթողներ շնոհանդես-ներկայացում էին պատրաստել: Այն պարունակում էր ընդհանուր տեղեկություններ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի` մասնավորապես վարակի փոխանցման ուղիների և ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտության անհրաժեշտության մասին:
|
2012-04-06 | Հանդիպում Գյումրիի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների հետ Ապրիլի 5-ին, Գյումրիի թիվ 26 դպրոցում հավաքվել էին տեղի թիվ 3, 26, 27 դպրոցներում սովորող «Հավասարը` հավասարին» մեթոդով շուրջ 20 կրթողներ: Եկել էին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ մարզային համակարգող` Լիլիթ Ասատրյանի հետ հանդիպման:
|
2012-04-05 | ՀՀ կրթություն Երևանի թիվ 195 դպրոցում Այսօր, Երևանի թիվ 195 դպրոցում, մեկ դասաժամի ընթացքում, 9 և 10-րդ դասարանցիներից կազմված 36 հոգանոց մի խումբ մասնակցեց իրենց իսկ դպրոցի 9-րդ դասարանցի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների կազմակերպած տեղեկատվական հանդիպմանը:
|
2012-04-04 | Շնորհանդես-ներկայացում Երևանի թիվ 65 դպրոցում Այսօր, Երևանի Լեոյի անվան թիվ 65 դպրոցի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները տեղեկատվական անակնկալ էին պատրաստել իրենց հասակակիցների համար: Ավելի քան 40 հոգուց կազմված 10-րդ դասարանցիների խումբը, այդ թվում նաև մանկավարժներ, հավաքվել էին` լսելու ՁԻԱՀ-ի դեմ մղվող տեղեկատվական պայքարում ընդգրկված դպրոցականներին:
|
2012-03-30 | «Հավասարը` Հավասարին» մեթոդով կրթողները Երևանի թիվ 195 դպրոցում Մարտի 29-ին «Հավասարը` հավասարին» մեթոդով 6 կրթողներ հյուրընկալվեցին Երևանի թիվ 195 դպրոցում: Որոշել էին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին իրենց գիտելիքները կիսել 195 դպրոցի բարձր դասարաններում սովորող աշակերտների հետ: Հանդիպմանը մասնակցում էր դպրոցի 9-րդ դասարաններից մոտ 45 աշակերտ:
|
2012-03-15 | Հանդիպում-վարժանք Գեղարքունիքի զորամասում Մարտի 14-ին, Սևան քաղաքի թիվ 1 հիմնական և Ավագ դպրոցներից մոտ 10 աշակերտներ հյուրընկալվել էին Գեղարքունիքի մարզի N զորամասում: Հանդիպմանը պատրաստվել էին մեծ ջանադրությամբ, քանի որ ուզում էին զինվորական ծառայության մեջ գտնվող երիտասարդներին հասցնել տրամադրել առավել շատ տեղեկատվություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և թմրամիջոցների կանխարգելման մասին:
|
2012-03-01 | Մրցանակաբաշխություն Փետրվարի 29-ին, «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ գրասենյակում ամփոփվեցին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդեսի արդյունքները: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը մասնակցելու էին եկել շուրջ 50 աշակերտներ Երևանի և տարբեր մարզերի դպրոցների աշակերտներ, «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներ ու մանկավարժներ:
|
2012-01-26 | Տեղեկատվական հանդիպում Երևանի թիվ 138 դպրոցում Հունվարի 25-ին, Երևանի թիվ 138 դպրոցում հյուրընկալվել էին «Հավասարը` հավասարին» մեթոդով 3 կրթողներ` Երևանի թիվ 195 դպրոցից: Նրանց այստեղ սպասում էր 50 հոգանոց լսարան` դպրոցի 9-րդ դասարանցիներ ու նաև մանկավարժներ:
|
2011-12-17 | Գավառի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների «ակտիվ»-ը Դեկտեմբերի 16-ին, Գավառի թիվ 1 հիմնական դպրոցում հավաքվել էին Գավառի Պետական Համալսարանի, Գավառի Գյուղատնտեսական, Եվրոպական քոլեջների ուսանողներ, ինչպես նաև աշակերտներ Գավառի տարբեր դպրոցներից: Շուրջ 20 հոգանոց այս խումբը ներկայացնում է Գավառի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների «ակտիվը»:
|
2011-12-14 | Առաջիկա դասընթացների ժամանակացույցում կընդգրկվի նաև Դիլիջան քաղաքը Սկսած 2001թ-ից «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ն իրականացնում է ՁԻԱՀ-ի և թմրամիջոցների կանխարգելմանն ուղղված «Հավասարը` հավասարին» մեթոդով դասընթացներ: Դրանք իրականացվում են Հայաստանի բոլոր մարզերի, տարբեր քաղաքների և գյուղերի դպրոցներում, որոնց շարքում մինչ օրս ընդգրկված չէր Դիլիջանը:
|
2011-12-08 | Առողջությանը նվիրված միջոցառում` Երևանի թիվ 155 դպրոցում Դեկտեմբերի 7-ին, Երևանի թիվ 155 դպրոցի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված առողջությանը: Այն կազմակերպել էր «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ հետ համագործակցող կենսաբանության ուսուցչուհի Սեդա Սահակայնը: Միջոցառմանը մասնակցող 9-րդ դասարանցիների թվում էին ՁԻԱՀ-ի կանխարգելման դասընթացներն անցած «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներ:
|
2011-12-06 | Միջոցառում Զորակի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցում Այսօր Արարատի մարզի Զորակ գյուղի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի 9 և 10-րդ դասարաններում սովորող «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներն անցկացրեցին տեղեկատվական հանդիպում իրենց դպրոցի 10, 11, 12 դասարանների աշակերտների համար: Միջոցառման հեղինակները «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ այս տարվա դասընթացի մասնակիցներն էին:
|
2011-12-02 | ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը մեր օրացույցում Դեկտեմբերի 1-ին` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ում հավաքվել էին «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներ` ինչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներից: Նրանք եկել էին մասնակցելու ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրվան նվիրված ցուցահանդեսին: «Կերտիր ապագադ վառ գույներով» խորագիրը կրող ցուցահանդեսն ընդգրկում է այն աշխատանքները, որոնք ներկայացրել են հենց իրենք` «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները:
|
2011-11-29 | ԵՊՀ և ԳՊՀ ուսանողների հանդիպումը Նոյեմբերի 28-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ գրասենյակում հանդիպեցին Երևանի Պետական Համալսարանի, Գավառի Պետական Համալսարանի, Գավառի Գյուղատնտեսական, Եվրոպական քոլեջների ուսանողներն ու նաև Գավառի 1-ին ավագ դպրոցի աշակերտները: Ընդհանուր հաշվով կազմակերպության գրասենյակում հավաքվել էին շուրջ 40 «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներ:
|
2011-11-26 | Դասընթաց ԵՊՀ ուսանողների համար Նոյեմբերի 23-25-ը «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ն և Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամն անցկացրեցին եռօրյա դասընթաց` ԵՊՀ ուսանողների համար: Դասընթացը կրում էր «Ո′չ վատ սովորություններին» խորագիրը: Գլխավոր թեմաներն էին` ՄԻԱՎ/ՁԻԱՀ, թմրամիջոցներ և վնասակար սովորություններին «ոչ» ասելու հմտություններ:
|
2011-11-25 | Շնորհանդես-ներկայացում Երևանի թիվ 69 դպրոցում Նոյեմբերի 25-ին, Երևանի թիվ 69 դպրոցում տեղի ունեցավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմայով շնորհանդեսի ներկայացում: «Հավասարը` հավասարին» մեթոդով 4 կրթողներ, որոնցից 2-ը վերջերս են մասնակցել «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ դասընթացներին, իրենց գիտելիքները եկել էին կիսելու միևնույն դպրոցի 9-րդ դասարանցիներից 20-ի հետ:
|
2011-11-23 | Վեդիի ՀՀ կրթողների նոր սերունդը Այս օրերին Վեդիի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների նոր սերնդի ներկայացուցիչները ակտիվ գործունեություն են մեկնարկել իրենց քաղաքի դպրոցներում: Նոյեմբերի սկզբին մասնակցելով «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ դասընթացներին, նրանք առանց հապաղելու սկսել են իրենց տեղեկատվական «քարոզարշավը»:
|
2011-11-22 | Տեղեկատվական անկյուն Երևանի թիվ 78 դպրոցում Վերջերս Երևանի թիվ 78 դպրոցի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներն իրենց համադասարանցիների հետ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և թմրամիջոցների կանխարգելման թեմաներով տեղեկատվական 2 դաս-հանդիպում են ունեցել: Հանդիպման նախաձեռնողները` Երևանի թիվ 78 դպրոցի 5 աշակերտները, այս ամսվա առաջին կեսին մասնակցել են «ՁՒԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ դասընթացներին:
|
2011-11-21 | Շնորհանդեսի ներկայացում Երևանի թիվ 168 դպրոցում Նոյեմբերի 18-ին Երևանի թիվ 168 դպրոցի դահլիճում հավաքվել էին մոտ 40 հոգի` 9-րդ դասարանցիներ, մանկավարժներ, ինչպես նաև հյուրեր այլ կրթական հաստատություններից: Հյուրերը ոչ այլ ոք էին, քան «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ «Հավասարը`հավասարին» մեթոդով կրթողները, ովքեր որոշել էին 168 դպրոցի իրենց տարեկիցների համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմայով շնորհանդես ներկայացնել:
|
2011-11-17 | Նոյեմբերի 16-ը հանդուրժողականության միջազգային օրն է Սկսած 1996թ-ից, նոյեմբերի 16-ը ողջ աշխարհում նշվում է որպես հանդուրժողականության միջազգային օր: Այդ օրն աշխարհի տարբեր անկյուններում տեղի են ունենում միջոցառումներ, որոնք ուղղված են հասարակության ամենատարբեր շերտերի միջև փոխադարձ հարգանք սերմանելուն և կարծրատիպերին, խարանին ու խտրականությանը «ոչ» ասելուն:
|
2011-11-17 | Հանդուրժողականության միջազգային օրը Արարատի մարզում Նոյեմբերի 16-ին` հանդուրժողականության միջազգային օրվա մասին լսեցին, տեղեկացան ու գոնե մեկ ակնթարթ խորհեցին Արարատի մարզի Դաշտավան, Զորակ, Սիս գյուղերի և Մասիս քաղաքի այն բնակիչները, ովքեր այդ օրն առիթ ունեցան հանդիպելու տեղեկատվական միջոցառում իրականացնող «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների հետ:
|
2011-10-26 | «Հավասարը` հավասարին» մեթոդով վարժանքների հերթական փուլը Այս շաբաթ «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպությունը մեկնարկեց «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանի 15-24 տարեկան երիտասարդների շրջանում» ծրագրի շրջանակներում իրականացվող «Հավասարը` հավասարին» մեթոդով վարժանքների հերթական փուլը:
|
2011-10-13 | Ծխախոտի, ալկոհոլի և թմրամիջոցների դատավարությունը Գավառում Սկսած 2008թ.-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանում նշվում է որպես ծխախոտի դեմ պայքարի ազգային օր: Գավառի թիվ 1 դպրոցում այդ օրը որոշել էին նշանավորել մարդկային արատներին յուրօրինակ մարտահրավեր նետելով. Դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները դատում էին վնասակար սովորույթները` ծխախոտի, ալկոհոլի և թմրամիջոցների օգտագործումը:
|
2011-10-12 | Հանդիպում ԵՊՀ ուսանողների հետ Հոկտեմբերի 11-ին Երևանի մայր բուհի Հունական կենտրոնում տեղի ունեցավ մի հանդիպում, որը կազմակերպել էին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները: Հանդիպման մասնակիցները ԵՊՀ ռոմանոգերմանական ֆակուլտետի ուսանողներն էին:
|
2011-10-07 | Երևանի Ա. Սախարովի անվան թիվ 69 դպրոցը 65 տարեկան է Այս տարի, նոբելյան մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Անդրեյ Սախարովի 90-ամյա տարելիցն է: 20-րդ դարի խոշոր գիտնականի անունը կրող Երևանի թիվ 69 միջնակարգ դպրոցում այդ իրադարձությունը մեկտեղվել է ևս մեկ խոշոր առիթի` դպրոցի 65-ամյա տարեդարձի հետ:
|
2011-09-08 | Քառակողմ հանդիպում-վարժանք Սևան քաղաքում Սեպտեմբերի 7-ին, Սևանի թիվ 1 հիմնական դպրոցում մեկնարկեց մի վարժանք, որի նախաձեռնող չորս կողմերն էին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ դասընթացավար Լիանա Ներսիսյանը, Հայաստանի Կարմիր խաչի Սևանի գրասենյակը, Հայաստանի խաղաղության կորպուսը և «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ն:
|
2011-08-31 | Ամառային պատմությունների արձագանքը Ստորև ամփոփված են «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ 2011թ.-ի ամառային դպրոց-ճամբարի մի շարք մասնակիցների հուշերն ու տպավորությունները միմյանց հետ անցկացրած օրերի մասին: Դրանք գրառելուց հետո, մեր ճամբարականներից յուրաքանչյուրը խոստովանում էր, որ անհնար է փոխանցել այն ոգեշնչող մթնոլորտը, որը տիրում էր ճամբարում: Այնուամենայնիվ, փորձեցին պատմել` իրենց հատուկ անկեղծ ու պարզ լեզվով:
|
2011-07-12 | Ամառային դպրոց-ճամբար` 2011թ. Այս օրերին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ մի քանի տասնյակ «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների մոտ դեռ վառ են հիշողությունները ամառային դպրոց-ճամբարում անցկացրած օրերի մասին: Նրանք դեռ շարունակում են խոսել այն «գաղտնալեզվով», որը սովորաբար ստեղծվում է մտերմիկ ու հարազատ միջավայրում, համացանցում, ընտանիքում ու շրջապատող միջավայրում պատմում են ճամբարում անցկացրած անմոռանալի օրերի մասին:
|
2011-06-23 | Սևան քաղաքի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները պատրաստվում են թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրվան Հունիսի 23-ին Սևանի թիվ 1 հիմնական դպրոցում հավաքվել էին մոտ 40 աշակերտներ: Նրանք ներկայացնում էին Սևան քաղաքի տարբեր կրթական հաստատություններ` թիվ 1, 2, 3, 4 հիմանական դպրոցները և Ավագ դպրոցը: Քաղաքի տարբեր դպրոցներում սովորող պատանիներին ու աղջիկներին համախմբել էր մեկ ընթանուր առաքելություն` դասընթացի օգնությամբ նախապատրաստվել մոտ ապագայում սպասվող թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված տեղեկատվական միջոցառմանը:
|
2011-06-21 | Հունիսի 26-ը` թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրն է Հունիսի 26-ին, թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրը, «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները տեղեկատվական միջոցառումներ կիրականացնեն Երևանի տարբեր համայնքներում, ինչպես նաև Հայաստանի մարզերում:
|
2011-05-16 | ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակի համաշխարհային օր Ամեն տարի մայիսի 3-րդ կիրակին նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օր:
Այդ օրը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, առողջ ու պաշտպանված ապագա ունենալու խնդիրներով մտահոգ օղակներ, կազմակերպություններ, անհատներ անտեղյակությանն ու անտարբերությանը հերթական մարտահրավերն են նետում` տեղեկատվական միջոցառումներ ու այդ օրվա խորհրդի մաս կազմող արարողություններ իրականացնելով: |
2011-05-09 | «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները թիվ 118 դպրոցում Մայիսի 6-ին Երևանի Աջափնյակ համայնքի թիվ 94 դպրոցից «Հավասարը` հավասարին» մեթոդով երկու կրթողներ այցելեցին նույն համայնքի թիվ 118 դպրոց: Այցելության նպատակը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին ունեցած իրենց գիտելիքները հասակակիցներին «Հավասարը` հավասարին» մեթոդով փոխանցելն էր:
|
2011-05-03 | Քննարկում Այնթապի թիվ 2 դպրոցում Օրերս Այնթապ գյուղի թիվ 2 դպրոցում տեղի ունեցավ հանդիպում-բանավեճ, որին մասնակցում էին աշակերտներ Արարատի մարզի 3 դպրոցներից` Դաշտավան գյուղի միջնակարգ ու Այնթապ գյուղի թիվ 1 և 2 դպրոցների աշակերտներ: Թեման` խտրականությունն էր:
|
2011-04-30 | Հանդիպում Գյումրիի ՀՀ կրթողների հետ Ապրիլի 29-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ դասընթացավար Լիլիթ Ասատրյանին հյուրընկալեց Գյումրիի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների նոր սերունդը:
|
2011-04-27 | ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակի համաշխարհային օր Ամեն տարի, մայիսի 3-րդ կիրակին նշվում է որպես ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակի համաշխարհային օր: Այս տարի այդ օրվան նվիրված միջոցառումները տեղի կունենան մայիսի 15-ին:
|
2011-04-22 | Սիրո թեմայով միջոցառում Սպիտակում Օրերս «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ Լոռու մարզի համագործակցող ուսուցիչներից մեկը` Ալիսա Դանիելյանը, առողջ ապրելակերպին նվիրված միջոցառում էր կազմակերպել Սպիտակի թիվ 2 դպրոցի 9-րդ դասարանցիների մասնակցությամբ:
|
2011-04-15 | Այնթապի ՀՀ կրթողների այցելությունը Դաշտավան Ապրիլի 13-ին, Արարատի մարզի դաշտավան գյուղի միջնակարգ դպրոցում սովորականից տարբերվող դաս-հանդիպում էր` մեկ դասարանում հավաքվել էին 10-րդ և 11-րդ դասարանների թվով 45 աշակերտներ: Բոլորի համար էլ հատուկ հետաքրքրություն էր ներկայացնում թե՛ թեման և թե՛ մատուցման ձևը:
|
2011-04-14 | «Հավասարը` հավասարին» մեթոդով վարժանք Գավառի թիվ 1 դպրոցում Այսօր ավարտվեց «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ համագործակցող ուսուցչուհի Հասմիկ Գրիգորյանի կազմակերպած 4-օրյա վարժանքը: Հասմիկ Գրիգորյանն այն ծրագրել ու անցկացրել է, «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ տրամադրած տեղեկատվական նյութերով, իսկ վարժանքի նախաձեռնողը Վորլդ Վիժնի Հայաստանյան գրասենյակն է:
|
2011-04-13 | Տեղեկատվական միջոցառումներ Լոռու մարզում Վերջերս Վանաձորի թիվ 5 Ավագ դպրոցում մեկնարկեց ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված տեղեկատվական միջոցառումների մի ողջ շարք, որոնք, ինչպես ծրագրել էին «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները, պետք է ընդգրկեին Լոռու մարզի մի քանի գյուղերի դպրոցներ:
|
2011-02-22 | Սոցիալական հմտությունների վարժանք Երևանի թիվ 197 դպրոցում Օրերս Երևանի թիվ 197 դպրոցում անցկացվեց «Սոցիալական հմտությունների զարգացումը Վարքագծային Խանգարումներ ունեցող երեխաների մոտ» հերթական վարժանքը: Մասնակցում էր դպրոցի 5-7-րդ դասարանների 8 աշակերտ: Այդ երեխաներից յուրաքանչյուրի մոտ առկա էին որոշակի վարքագծային և հոգեհուզական ոլորտի խանգարումներ:
|
2011-01-28 | Ցուցահանդեսի արդյունքների ամփոփում Հունվարի 27-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպությունում ամփոփվեցին ՁԻԱՀ-ի կանխարգելման համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդեսի արդյունքները:
|
2010-12-06 | «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթություն զորամասում Օրերս N զորամասում տեղի ունեցավ ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի և թմրամիջոցների կանխարգելմանն ուղղված միջոցառումների մի ողջ շարք: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպության դասընթացն անցած զինծառայողները որոշեցին իրենց ստացած գիտելիքները փոխանցել զորամասի անձնակազմին:
|
2010-12-03 | «ՄԻԱՎ-ը մեր աչքերով» Դեկտեմբերի 3-ին Գր. Նարեկացու անվան թիվ 137 դպրոցում տեղի ունեցավ ՁԻԱՀ-ի կանխարգելման համաշխարհային օրվան նվիրված միջոցառում: Դպրոցում գործող Մանկական միջազգային ակադեմիան նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 10-ը հայտարարել է «16-օրյակ ընդդեմ բռնության», որի շրջանակներում էլ կազմակերպվել էր «ՄԻԱՎ-ը մեր աչքերով» խորագրով միջոցառումը:
|
2010-12-02 | Տեղեկատվական հանդիպում ԵՊՀ ուսանողների հետ Դեկտեմբերի 1-ին` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ դասընթացավար Նաիրա Պետրոսյանը հանդիպեց Երևանի Պետական Համալսարանի փիլիսոփայության, հոգեբանության ու աշխարհագրության ֆակուլտետների ուսանողների հետ:
|
2010-12-01 | ՁԻԱՀ-ի կանխարգելման համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդես Դեկտեմբերի 1-ին` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպությունում մեկնարկեց «Կյանքը բազմազան է, ապրելը` հրաշալի» խորագրով ցուցահանդես: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն այս կերպ նշանավորելը կազմակերպության գործունեության ընթացքում արդեն ավանդական է դարձել:
|
2010-10-22 | «Պայքարենք ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ու թմրամոլության դեմ» Հոկտեմբերի 16-ին Ալավերդի քաղաքի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները «Պայքարենք ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ու թմրամոլության դեմ» խորագրով միջոցառում էին կազմակերպել, որի մասնակիցների թիվը 520-ի էր հասել: Միջոցառման նախաձեռնողները Ալավերդի քաղաքի տարբեր հատվածներում պտտվելով բաժանում էին իրենց համաքաղաքացիներին տեղեկատվական թերթիկներ ու պատասխանում ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի, թմրամոլության կանխարգելման միջոցների մասին նրանց հարցերին:
|
2010-09-24 | Սեմինար` համագործակցող ուսուցիչների մասնակցությամբ Սեպտեմբերի 22-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպությունում մեկնարկեց քառօրյա սեմինար` համագործակցող ուսուցիչների համար: Մասնակցում էին 16 ուսուցիչներ` Երևանի և Հայաստանի մարզերի դպրոցներից:
|
2010-07-26 | Հունիսի 26` թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օր Հունիսի 26-ը` թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրը «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպության օրացույցում մշտապես նշանավորվում է տեղեկատվական միջոցառումներով: Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս հունիսի 26-ին կազմակերպությունում հավաքվել էին «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներ:
|
2010-04-20 | Աշխատանքային հանդիպում` համագործակցող ուսուցիչների հետ Ապրիլի 20-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ում «ՄԻԱՎ-ի կանխարգելումը 14-25 տարեկան երիտասարդների շրջանում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում: Շուրջ 30 մասնակիցների թվում Երևան քաղաքը և ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող այն ուսուցիչներն էին, ովքեր ներգրավվել են «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ մինչ օրս իրականացրած կրթական ծրագրերում և պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս շարունակելու իրենց գործունեությունը` դեռահասների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման կրթական-տեղեկատվական ծրագրերում:
|
2009-05-08 | Կարևորի մասին` մեր լեզվով ՄԻԱՎ/ՁԻԱՀ, թմրամիջոցների կանխարգելում, սեռական դաստիարակություն` սրանք այն թեմաներն են, որոնք ոչ վաղ անցյալում համարվում էին «փակ» դեռահասության տարիքում գտնվող պատանիների ու աղջիկների համար: Անփոփոխ էր մնում այն տեսակետը, թե չարժե դեռահասների հետ քննարկել սեռական կյանքին, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին, թմրամիջոցներին առնչվող հարցեր:
|