«Ով երբեք չի ապրել» ("Kto nigdy nie zyl")
Լեհաստան - 2006
Ռեժիսոր` Անդժեյ Սեվերին, դերերում` Միխալ Ժաբրովսկի, Ռոբերտ վեցկեվիչ, Իոաննա Լիշովսկայա, Ռոբերտ Յանովսկի:Աֆրիկայից վերադարձած քահանան աշխատում է երիտասարդների խոցելի խմբերի հետ: Սակայն շուտով ստիպված է լինում դադարեցնել իր գործունեությունը. նրա մոտ ՄԻԱՎ է հայտնաբերվում: Նա հեռանում է իր նախկին միջավայրից ու մեկուսանում մի վանքում, որտեղ պատրաստվում էր անցկացնել իր կյանքի վերջին օրերը: Սակայն շուտով որոշում է նորից ճանապարհ դուրս գալ` մահվանը կամ բախտին ընդառաջ:
«Քենդի» ("Candy")Ավստրալիա- 2006
Ռեժիսոր` Նիլ Արմֆիլդ, դերերում` Հիթ Լեջեր, Էբի Կորնիշ, Ջեֆրի Ռաշ:
Երիտասարդ նկարչուհի Քենդին սիրահարվում է Դենին: Նրանք ճախրում են սիրո երկնակամարում ու ձգտում են անսպառ ու աննկարագրելի վայելքների: Այդ գործում հաջողելու համար որոշում են դիմել հերոինի օգնությանը: Սակայն ժամանակի ընթացքում թմրամիջոցը հաճույքից վերածվում է կախվախության: Քենդին սկսում է թմրամիջոցների համար գումար վաստակել մարմնավաճառությամբ. երեկվա հրաշքը վերածվում է թմրամիջոցի փնտրտուքների մեջ անցնող օրերի մղձավանջի:
«Տրանզիտ» ("Transit")
Շվեդիա-2005
Ռեժիսոր` Նիլ ՄակԿորմիկ, դերերում` Աննա Սլինկո, Հումբերտո Բուստո, Շելլի Քոն, Վիկտոր
Գատոնյե, Յարոսլավ Իվանով, Պոլինա Բախարևսկայա, Միդո Համադա:
Ֆիլմը պատմում է մի քանի երիտասարդների խճճված փոխհարաբերությունների մասին, ինչի օգնությամբ առավել ակնհայտ են երևում ՄԻԱՎ-ի ճանապարհորդության բազմաճյուղ երթուղիները` ընդհուպ մինչև մեկ աշխարհամասից մյուսը:
«Քաղաքն առանց արևի» ("Город без солнца")
Ռուսաստան - 2005
Ռեժիսոր` Սերգեյ Պոտյոմկին, դերերում` Յուլիա Մավրինա, Մաքսիմ Ավերին, Սերգեյ Բեզրուկով:
Սանկտ Պետերբուրգում ապրող խոստումնալից ու հաջողակ ինժեները սիրահարվում է սիրողական թատրոնի դերասանուհի, նկարչուհի ու առաջին հայացքից տարօրինակ թվացող մի աղջկա: Վերջինի եղբայրը` ՁԻԱՀ-ով հիվանդ լուսանկարիչը պատրաստում է «Քաղաքն առանց արևի» խորագրով իր կյանքի վերջին ցուցահանդեսը: Միևնույն ժամանակ ֆիլմի հերոսն իմանում է, որ իր սիրելին թմրամոլ է ու սկսում է նրան փրկելու միջոցներ ձեռնարկել:
«Կոկաին» ("Blow")
ԱՄՆ-2001
Ռեժիսոր` Թեդ Դեմե, դերերում` Ջոնի Դեպ, Պենելոպա Կռուզ, Ֆրանկա Պոտենտե, Փոլ Ռուբենս:
Ֆիլմը նկարահանվել է իրական պատմության` ամերիկացի մաքսանենգ Ջորջ Ջանգի կյանքի փաստերի հիման վրա: Այս պատմության մեջ ամեն ինչ սկսվում է սովորական տղայի «անհաղթահարելի» ցանկությունից` դառնալ առաջին ամերիկացին, ով մեծ քանակություններով կոկաին կներկրի:
«Թրաֆիկ» ("Traffic")
ԱՄՆ-2000թ
Ռեժիսոր` Սթիվեն Սոդերբերգ, դերերում` Մայքլ Դուգլաս, Բենիսիո դել Տորո, Քեթրին Զեթա-Ջոնս:
Ֆիմի իրադարձությունները պտտվում են թմրամիջոցների տարածման ուղիների սարդոստայնը ստեղծողների ու այն քանդելու ջանքեր գործադրողների շուրջ: Գլխավոր հերսներից մեկը` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը գլխավորողը բացահայտում է, որ այն ժամանակ, երբ փորձում էր գտնել ու պատժել թշնամուն դրսում, նույն այդ թշնամին հասցրել է սողոսկել իր ընտանեկան հարկ:
«Հրաժեշտ երազանքին» ("Requiem for a Dream")
ԱՄՆ-2000
Ռեժիսոր` Դերեն Արոնոֆսկի, դերերում` Էլեն Բերստին, Ջարեդ Լետո, Ջենիֆեր Կոնելի, Մարլոն Վայանս, Քրիստոֆեր Մակդոնալդ:
Թմրամիջոցների մանր վաճառքով զբաղվող երկու ընկեր որոշում են մեծ երազանքի իրականացման համար «մեծ գործ» գլուխ բերել: Միայն այդ ծրագրի իրագործման հետ են կապում սեփական բիզնես ու անհոգ ապագա ունենալու հեռանկարը: Դրա համար հարկավոր է կատարել ընդամենը մեկ քայլ, իրականացնել մեկ խոշոր գործարք:
«Ժամանակն ըստ Գրինվիչի» ("G:MT Greenwich Mean Time")
Մեծ Բրիտանիա-1999
Ռեժիսոր` Ջոն Ստրիկլենդ, դերերում` Սթիվ Ջոն Շեպերդ, Բեն Վոթերս, Ալեկ Նյուման, Չիվեթել Էջիոֆոր:
Լոնդոնում ապրող դպրոցական ընկերները ստեղծում են երաժշտական խումբ, կոչում են այն «Ժամանակն ըստ գրինվիչի» և սկսում են երաժշտական աշխարհում նշանակալի տեղ գրավելու փորձեր անել: Սակայն պարզվում է, որ դեպի հաջողություն տանող ճանապարհն այդքան էլ դյուրին չէ և ոչ բոլորը կարող են դիմակայել այդ փորձությանը: Իսկ ով կորցնում է զգոնությունը, հեշտությամբ ընկնում է նարկոբարոնների թակարդը` հայտնվելով այն աշխարհում, որտեղ ժամանակը կարող է կանգ առնել ընդմիշտ:
«Կենդանին ու մահամերձը» ("Alive and kicking")
Մեծ Բրիտանիա-1997
Ռեժիսոր` Նենսի Մեկլեր, դերերում` Ջեյսոն Ֆլեմինգ, Էնթոնի Շեր:
Ֆիլմում արտացոլված է բալետային խմբի կյանքը, որի մասին հիշողությունները խմբի անդամների մոտ վերստին արթնանում են իրենց ՁԻԱՀ-ով հիվանդ մահամերձ պարուսույցի մահճի մոտ:
«Տղաները կողքից» ("Boys On The Side")
ԱՄՆ-1995
Ռեժիսոր` Հերբերտ Ռոս, դերերում` Վուպի Գոլտբերգ, Մերի-Լյուիս Պարկեր, Դրյու Բերիմոր:
Գլխավոր հերոսուհին` Ջեյնը գիշերային ակումբի երգչուհի է: Նա կորցնում է աշխատանքն ու սկսում է ընկերուհի փնտրել` միասին դեպի Լոս Անջելես ճանապարհորդելու համար: Նրա հայտարարությանն արձագանքում է մի երիտասարդ ամաչկոտ աղջիկ, ով ՄԻԱՎ վարակակիր է: Ճանապարհին նրանց է միանում ևս մեկ աղջիկ` կրկին կյանքի դառնություններից փախչելու ձգտումով:
«Իմ երեկույթը» ("It's My Party")
ԱՄՆ-1995
Ռեժիսոր` Ռենդալ Կլեյսեր, դերերում` Գրեգորի Հարիսոն, Էրիկ Ռոբերտս, Մարգարետ Չո, Բրյուս Դեվիսոն, Լի Գրանտ, Ռուդի Մակ Դաուել:
Ֆիլմը պատմում է կատարյալ զույգի մասին, որի ներդաշնակությունն ամբողջովին խաթարվում է այն ժամանակ, երբ երկուսից մեկը հայտնում է մյուսին իր ՄԻԱՎ դրական կարգավիճակի մասին:
«Ջեֆրի» ("Jeffrey")
ԱՄՆ-1995
Ռեժիսոր` Քրիստոֆեր Էշլի, դերերում` Ջոն Լիտգոու, Էլեն Բյորստին:
Կատակերգություն` հումորի համար անսովոր թեմայով: Գլխավոր հերոսը սարսափում է ՁԻԱՀ-ից և դրանից խուսափելու համար ժուժկալության երդում է տալիս: Բայց, վերջիվերջո, սիրահարվում է ՄԻԱՎ-ով ապրողի:
«Բասկետբոլիստի օրագիրը» ("Basketball Diaries, The")
ԱՄՆ-1995
Ռեժիսոր` Սկոտ Քելվերթ, դերերում` Լեոնարդո Դի Կապրիո, Բրունո Քերբի, Լորեյ Բրակո:
Ֆիլմի հիմքում ընկած է իրական պատմություն, որն իր ինքնակենսագրական գրքում արտացոլել է Ջիմ Քերոլը: Այն պատմում է 16-ամյա մի պատանու մասին, ով խաղում էր բասկետբոլ ու բանաստեղծություններ էր գրում: Ցավոք, հաճախ ընկերներին միանալով նաև թմրամիջոցներ էր օգտագործում: Պատանեկության անմեղ թվացող հաճույքը քիչ-քիչ վերածվում է անհաղթահարելի կախվածության, հիվանդության: Երեկվա խոստումնալից ապագայով ու մեծ հույսերով լի երիտասարդը հայտնվում է մի ահասարսուռ իրականության առաջ, որտեղ թմրամիջոցներից կախվածությունն անէացրել է երեկվա երազանքներն ու փակել դեպի ապագա տանող բոլոր դռները:
«Երեխաները» ("Kids")
ԱՄՆ-1995
Ռեժիսոր` Լարի Կլարկ, դերերում` Լեո Ֆիցպատրիկ, Ջասթին Փիրս, Սարա Հենդերսոն, Ռոզարիո Դոուսոն:
Ֆիլմն արգելված է դիտել մինչև 16 տարեկաններին: Այն 90-ականների կեսերին ՄԻԱՎ-ով ապրող դեռահասների մասին է: Անպաշտպան սեռական կյանքով ապրող ու թմրամիջոցներ օգտագործող դեռահասների կողքին ընդամենը մեկ սեռական հարաբերության արդյունքում ՄԻԱՎ-ով վարակված աղջկա կերպարն է: Վերջինս իմանում է իր ՄԻԱՎ դրական կարգավիճակի մասին պատահաբար` ընկերուհուն մենակ չթողնելու համար գնում է նրա հետ ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտվելու:
«Իմ եղբոր պահապանը» ("My brother's keeper")
ԱՄՆ-1995
Ռեժիսոր` Գլեն Ջորդան, դերերում` Ջոն Լիտգոու, Էլեն Բյորստնի:
Ֆիլմը փոքրիկ քաղաքում ապրող զույգ եղբայրների մասին է: Նրանցից մեկն, ով հանրության հարգանքը վայելող մանկավարժ է, ՁԻԱՀ ախտորոշումն է ստանում: Դրանից հետո սկսվում է խտրականության դրսևորումների մի ամբողջ շարան` սկսած ապահովագրական ընկերության բուժման համար վճարելու մերժումից, մինչև շրջապատի անթաքույց մերժողական ու խտրական վերաբերմունքը:
«Մեռնել հանուն...» ("To Die For")
Մեծ Բրիտանիա-1994
Ռեժիսոր` Փիթեր Մաքքենզի, դերերում` Թոմաս Արթլի, Յան Վիլյամս, Թոնի Ստալերի:
Ֆիմը պատմում է հոմոսեքսուալ տղամարդկանց զույգի մասին: Նրանցից մեկը ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունի, իսկ մյուսը` ըստ նախնական համաձայնության, վարում է ազատ կյանք, հաճախ ունենում սեռական պատահական զուգընկերներ: Բայց օրերից մի օր նրա ընկերը, ով արդեն ՁԻԱՀ-ի փուլում էր գտնվում` մահանում է, սակայն չի թողնում ընկերոջը: Դառնում է ուրվական, որին տեսնում էր միայն իր ընկերը և սկսում է հետապնդել վերջինին ու խանգարել նրան ամեն մի նոր պատահական կապ հաստատելու փորձի ժամանակ:
«Վայրի գիշերներ» ("Savage Nights")
Ֆրանսիա-1993
Ռեժիսոր` Սիրիլ Քոլար, դերերում` Սիրիլ Քոլար, Կարլոս Լոպես, Ռոմանա Բարինժե:
Ֆիլմի հիմքում Սիրիլ Քոլարի (ռեժիսորի) ինքնակենսագրությունն է: Նա հիվանդ էր ՁԻԱՀ-ով և մահացել է ֆիլմի նկարահանումներից հետո: Ֆիլմի գլխավոր հերոսը երիտասարդ բիսեկսուալ է: Օրերից մի օր անսպասելիորեն պարզում է, որ ՄԻԱՎ վարակ ունի: Շոկային ու դատապարտվածության զգացումներով նա սկսում է փնտրել ինքն իրեն:
«Ֆիլադելֆիա» ("Philadelphia")
ԱՄՆ-1993թ
Ռեժիսոր` Ջոնատան Դեմ, դերերում` Թոմ Հենքս, Դենզել Վաշինքթոն:
Գլխավոր հերոսը խոստումնալից դատապաշտպան է: Սակայն նրան հեռացնում են աշխատանքից, երբ իմանում են, որ նա ՄԻԱՎ վարակ ունի: Մերժված ու հասարակությունից մեկուսացված ՄԻԱՎ-ով ապրող մարդու շահերը որոշում է պաշտպանել մի անհայտ սևամորթ դատապաշտպան:
«Եվ նվագախումբը նվագում էր» (հայտնի է նաև «Վիրուս» վերնագրով) ("And The Band Played On")
ԱՄՆ-1993
Ռեժիսոր` Ռոջեր Սպոտսվուդ, դերերում` Մեթյու Մոդին, Էլան Օլդա, Պատրիք Բոշո, Ֆիլ Քոլինզ, Ռիչարդ Գիր:
Ֆիլմի հիմքում ամերիկացի լրագրող` Ռենդի Շիլտի հայտնի «Նվագախումբը շարունակում էր նվագել» գիրքն է: Ֆիլմը պատմում է այն ժամանակաշրջանի մասին, երբ դեռ ոչ մեկ չգիտեր, թե ինչ է ՁԻԱՀ-ը և որևէ մեկը չէր կարող պատկերացնել, թե ինչ չափերի կարող է հասնել ՄԻԱՎ-ի համաճարակը: Ֆիլմը վերարտադրում է պատմական փաստեր` համաճարակի սկիզբը, ՄԻԱՎ-ի բացահայտումը և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի մեկնարկը:
«Մերկացած մետաղալար» ("The Living End")
ԱՄՆ-1992
Ռեժիսոր` Գրեգ Արակի, դերերում` Գրայդ Գիլմար, Մայկ Դիտրիխ:
Մի երիտասարդ ստանում ՄԻԱՎ դրական ախտորոշում: Դրանից հետո որոշում է դուրս գալ ճանապարհորդության` կյանքին նայելով նոր աչքերով ու ձայնագրելով իր նոր տպավորությունները: Ճանապարհին նրան է միանում ևս մեկը և պարզվում է, որ նա էլ է ՄԻԱՎ-ով ապրող մարդ:
«Մեր որդիները» ("Our Sons")
ԱՄՆ-1991
Ռեժիսոր` Ջոն Էրման, դերերում` Հյու Գրանտ, Ջուլիա Էնդրյուս, Թոնի Ռոբերտս:
Հեռուստաֆիլմ: Իրադարձությունները ծավալվում են երկու մայրերի ու նրանց հոմոսեքսուալ որդիների կյանքի շուրջ: Տղաներից մեկի մայրը երես է թեքում իր որդուց, երբ իմանում է վերջինի սեռական ոչ ավանդական կողմնորոշման մասին: Սակայն շուտով ստիպված է լինում մտորել իր կտրուկ ու խտրական վերաբերմունքի շուրջ, երբ տեղեկանում է, որ իր որդին հիվանդ է ՁԻԱՀ-ով և շուտով մահանալու է:
«Հին ընկերը» ("Longtime companion")
ԱՄՆ-1990
Ռեժիսոր` Ռենե Նորման, դերերում` Բրյուս Դեվիսոն, Քեմբել Սկոտ, Ստեֆեն Կաֆրի, Պատրիկ Քեսիդի, Ջոն Դոսե, Մարի Լամաս:
1981թ-ին ԱՄՆ-ում երիտասարդ մի քանի տղամարդկանց մոտ գրանցվում է Կապոշիի սարկոմայի դեպքեր: Դա հենց սկիզբն էր այն հիվանդության տարածման, որը համարում էին հոմոսեքսուալների հիվանդություն, որն էլ հետագայում կոչեցին ՁԻԱՀ և հետո միայն հայտնաբերեցին դրա հարուցիչը` ՄԻԱՎ-ը: Ֆիլմում Նյու-Յորկի ՄԻԱՎ-ով ապրող բնակիչները հավաքվում են «Հրե» կղզում: Ֆիլմը պատմում է այդ մարդկանց ճակատագրերի մասին` սկսած 1981թ-ից մինչև 1989թ-ը:
«Ռայան Ուայթի պատմությունը» ("Ryan White Story")
ԱՄԱՆ - 1989
Ռեժիսոր` Ջոն Հերցֆելդ, դերերում` Սառա Ջեսիկա Պարկեր, Ջուդիթ Լայթ, Լուկաս Հաաս:
Ֆիլմի հիմքում իրական պատմություն է ՄԻԱՎ դրական կարգավիճակ ստացած մի պատանու մասին, ով իր կարճ կյանքի ընթացքում հասցրել է անել ավելին, քան նրանք, ում վիճակված էր ՄԻԱՎ-ի հետ ավելի երկար ապրել: Հեմոֆիլիայով տառապող Ռայան Ուայթը ՄԻԱՎ դրական կարգավիճակ է ստանում 13 տարեկանում: Նրան ու իր ընտանիքին սպասվում է պայքար խարանի դեմ` հանուն դպրոց հաճախելու, բուժում ստանալու իրավունքների:


Մայիսի երրորդ կիրակի օրը` այս տարի ամսի 20-ին, ողջ աշխարհը նշում է ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օրը: «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներն ամեն տարի այս օրը նշանավորում են տեղեկատվական միջոցառումներով, մոմավառության արարողությամբ և «քվիլթ» կարելով:
Մայիսի 11-ին, Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ ներկայացուցիչների հանդիպումը տեղի «Հավասարը` հավասարին» մեթոդով 15 կրթողների հետ:
