Ապրեք և օգնեք ապրել



Լրացուցիչ տեղեկատվություն

verjnakan.jpgԳաղտնիք չէ, որ տեղեկատվությունը սեփական իրավունքների և առողջության պահպանման գրավականներից է: Մեր օրերում այս ճշմարտությունն առավել մեծ կարևորություն է ստացել. արդի քաղաքակրթության հրամայականները ժամանակաշրջանի չարիքների դեմ պայքարի նոր միջոցներ են թելադրում:

Այս բաժնում դուք կարող եք գտնել թմրամոլության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, առողջության պահպանման հետ այս կամ այն կերպ առնչվող մի շարք օրենքներ: Օգտակար հղումներ ենթաբաժնի միջոցով կարող եք ծանոթանալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, թմրամոլության դեմ պայքարում ներգրավված կազմակերպությունների գործունեությանը: Թեմատիկ գրականության ցանկում ընդգրկված են ոլորտի աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելուն ուղղված հայալեզու հրատարակություններ:

Թեմատիկ ֆիլմերի ցանկում ընդգրկված է մեծամասնությունն այն ֆիլմերի, որոնք սկսած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայտնաբերման օրվանից հանրությանն են ներկայացվել` պատմելով անբուժելի հիվանդության անդառնալի հետևանքների ու այդ հիվանդության հետ դեմ հանդիման դուրս եկած մարդկանց ապրումների, ճակատագրերի մասին: Թեպետ, ինչպես ցույց է տալիս թե թմրամիջոցների և թե ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ճիրաններում հայտնված մարդկանց փորձը, միևնույն իրականությունն ավելի սարսափելի է, երբ մեծ էկրանից տեղափոխվում է անհատի փոքր կյանք:

Լրացուցիչ տեղեկատվություն բաժնի առկայությունը կոչված է ծառայելու բոլոր նրանց, ովքեր նախընտրում են իմանալ, պաշտպանվել ու պաշտպանել, և որ ամենակարևորն է` օգնել հանդուրժողական վերաբերմունք դրսևորել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր թմրամոլությանն ու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին ծանոթ են անձնապես, այլ ոչ թե հավաստի տեղեկատվության միջոցով:



Տեղեկատվական հանդիպում Երևանի թիվ 138 դպրոցում

2012-01-26

138-11.jpgՀունվարի 25-ին, Երևանի թիվ 138 դպրոցում հյուրընկալվել էին «Հավասարը` հավասարին» մեթոդով 3 կրթողներ` Երևանի թիվ 195 դպրոցից: Նրանց այստեղ սպասում էր 50 հոգանոց լսարան` դպրոցի 9-րդ դասարանցիներ ու նաև մանկավարժներ:

«ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ն ընդունեց հյուրեր Ուզբեկստանից

2011-12-21

Uzbek1.jpgԴեկտեմբերի 21-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ում հյուրընկալվեցին Ուզբեկստանի պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ: Հանդիպման գլխավոր նպատակը երիտասարդների շրջանում ՄԻԱՎ-ի և թմրամիջոցների կանխարգելման հայ գործընկերների փորձի հետ ծանոթությունն էր:

Փետրվար
2012

Երկ
Երք
Չոր
Հին
Ուրբ
Շաբ
Կիր

30
31
1
2
3
4
5

6
7
8
9
10
11
12

13
14
15
16
17
18
19

20
21
22
23
24
25
26

27
28
29
1
2
3
4