ՄԻԱՎ-ը չի փոխանցվում

կենցաղային ճանապարհով


Ձեր վերաբերմունքը թմրամիջոցներ օգտագործելու վերաբերյալ

Մեր մասին

«ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» (ԱՊԵԿ) հասարակական կազմակերպությունը ծնվել է 2001թ.-ին: «ԱՊԵԿ»-ն իրականացնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սեռավարակների և թմրամոլության կանխարգելման, ընդհանուր բնակչության և հատկապես երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի ձևավորման, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և նրանց ընտանիքի անդամներին հոգեբանական աջակցության, իրավունքների պաշտպանության և խնամքի տրամադրման, ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելուն ուղղված ծրագրեր:


«ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպությանն անդամակցում են հմուտ և փորձառու մասնագետներ` բժիշկներ, հոգեբաններ, ուսուցիչներ, իրավաբան, ինչպես նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ: Մեր մասնագետները մասնակցել են «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցանվող վարժանքներին` երիտասարդության և խոցելի խմբերի (ներարկային թմրամիջոցներ օգտագործողներ, մարմնավաճառներ, հոմոսեքսուալ տղամարդիկ) շրջանում «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցում իրականացնելու համար: Կազմակերպության անդամները մասնակցել են նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին առնչվող տարբեր տեղական և միջազգային սեմինարների, գործնական պարապմունքների և կոնֆերանսների:


Մենք համագործակցում ենք մի շարք պետական և ոչ պետական կառույցների հետ, որոնց գործունեության հիմքում նույնպես ընկած է երիտասարդության և ընդհանուր բնակչության շրջանում առողջ ապրելակերպի խթանումը:

Մեր առաքելությունը
Մենք սերմանում ենք առողջ ապրելակերպի գաղափարը ընդհանուր բնակչության` մասնավորապես երիտասարդների շրջանում: Մեր գործունեության հիմնական ուղղությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սեռավարակների ու թմրամոլության նկատմամբ երիտասարդների խոցելիության նվազեցումն է:

Մեր խնդիրները
• ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների և թմրամոլության կանխարգելում, առողջ ապրելակերպի ձևավորում ընդհանուր բնակչության և հատկապես երիտասարդների շրջանում
• ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող անձանց խնամք, հոգեբանական աջակցություն և իրավունքների պաշտպանություն
• ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի (թմրամիջոց օգտագործողներ, մարմնավաճառներ և այլն) և բնակչության կրթում



Տեղեկատվական հանդիպում Երևանի թիվ 138 դպրոցում

2012-01-26

138-11.jpgՀունվարի 25-ին, Երևանի թիվ 138 դպրոցում հյուրընկալվել էին «Հավասարը` հավասարին» մեթոդով 3 կրթողներ` Երևանի թիվ 195 դպրոցից: Նրանց այստեղ սպասում էր 50 հոգանոց լսարան` դպրոցի 9-րդ դասարանցիներ ու նաև մանկավարժներ:

«ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ն ընդունեց հյուրեր Ուզբեկստանից

2011-12-21

Uzbek1.jpgԴեկտեմբերի 21-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ում հյուրընկալվեցին Ուզբեկստանի պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ: Հանդիպման գլխավոր նպատակը երիտասարդների շրջանում ՄԻԱՎ-ի և թմրամիջոցների կանխարգելման հայ գործընկերների փորձի հետ ծանոթությունն էր:

Փետրվար
2012

Երկ
Երք
Չոր
Հին
Ուրբ
Շաբ
Կիր

30
31
1
2
3
4
5

6
7
8
9
10
11
12

13
14
15
16
17
18
19

20
21
22
23
24
25
26

27
28
29
1
2
3
4